07.02.2013

Սիրուշոն շիկահե՞ր է դարձել



































Եթե դուք այժմ նայում եք վերևում տեղադրված նկարին ու փորձում կարծիք հայտնել "Սիրուշոյի" նոր սանրվածքի մասին, ապա շտապենք ձեզ փոքր ինչ հիասթափեցնել: Եթե անկեղծ լինենք, մենք չգիտենք թե արդյոք Սիրուշոն իր մազերի գույնը փոխել է թե ոչ, բայց որ մեր քաղաքում` մեր կողքին, ապրում է երկրորդ "Սիրուշոն", դա անհերքելի փաստ է: Եվս մեկ անգամ նայե՛ք վերևի նկարին... նայեցի՞ք... լա՜վ էլ չենք տանջի. իրականում նկարում պատկերված աղջիկը երգչուհի Սիրուշոն չէ, զարմացա՞ք, մենք էլ ))))
Ծանոթացե՛ք, նա Տաթևիկ Հովհաննիսյանն է, ով նույնպես փայլում է իր հրաշալի ձայնային տվյալներով, և այս պահին մասնակցում է "X-Faktor" հայտնի միջազգային ֆորմատին: Դեռևս չգիտենք, թե նա իր գեղեցիկ տեմբրով ու տվյալներով ուր կհասնի, բայց որ իր արտաքին տեսքով արդեն հետաքրքրություն է առաջացնում, անհնար է չնկատել: Ստորև Տաթևիկի այլ լուսանկարներ և տեսանյութ:













05:20



















comments