Բացելով
աչքերը՝ փոքրիկ սկյուռիկը կրկին փակեց այն լույսի առատությունից, ապա վեր ցատկելով
տեղից ամբողջ թոքերով քաշեց եղևնու խեժով հագեցած օդը: Սև աչքերով քննելով ողջ
փչակը՝ մի վայրկայում նա դուրս թռավ, և ճյուղերի արանքից մերթընդմերթ երևում էր
նրա փափուկ պոչն, իսկ քրքջուն ծիծաղը լցնում էր ողջ անտառը: «Նոր օր ու նոր
բացահայտումներ՚. սա էր սկյուռիկի կարգախոսը, իսկ ամեն մի բացված առավոտը բերում
էր իր հետ նոր արկածներ:
-
Հեռու չգնա´ս, ուշադի´ր կլինես չանցնես գետից այն կողմ...
Իսկ
փոքրիկի ականջները կարծես խլացել էին այն ամենից, ինչ տեսնում էր նա: Որտեղի՞ց
այսքան փարթամ կանաչը, որտեղի՞ց առվակին այսքան քաղցր ու երգեցիկ հնչյուններ,
որտեղի՞ց այսքան բազմերանգ ծաղիկներ այդքան սքանչելի բույրով, մեղուներ, թիթեռներ,
արև... վազում էր խելագարի պես կարծես առաջին անգամ էր տեսնում այդ ամենը, բայց նա
մեղք չուներ, ամեն օր նա այդ ամեն գեղեցկությունն իր մեջ բացում էր նորովի, ամեն
օր այդ գեղեցկությունը նա տեսնում էր յուրովի: Այդ խելահեղ վազքի ու
բացահայտումների մեջ ոտքը դիպավ քարին ու նա սայթաքելով գլորվեց ցած. ցավն ուժգին
էր, բայց նա լացակումած ծիծաղում էր, ախր երեկ էր
Երեկ TIME հանդեսի թղթակից, հայտնի բլոգեր Բենջամին Քորիյն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կիսվել է տեսանյութով, որն արդեն 30,000-ից ավելի դիտում է ապահովել: Տեսանյութում Գեղարդավանքի գավիթն է, որտեղ երգում է «Լույս» հնգյակը:
Ընդամենը մի քանի օր է, ինչ թողարկվել է նոր սոցիալական կայք՝ tsu.co, որը, սակայն, խոստանում է դառնալ արդեն հայտնի սոցիալական կայքերի այլընտրանքն ու կործանիչը: Ի՞նչ է իրենից ներկայացնում tsu-ն: Այն գրեթե նույն ոճով է պատրաստված, ինչ բոլորիս հայտնի կայքերը, որոշ առումով անգամ զիջում է ֆունկցիոնալությամբ, բայց սա դեռ սկիզբն է: Իրականում այն հավակնում է դառնալ արդեն հայտնի առաջատարների գլխավոր ախոյանը: Իսկ ինչպե՞ս: Մենք գիտենք, որ մի քանի հայտնի
Օրերառաջհայկականհամացանցը «ցնցվումէր» Երևանումբնակվողմիաղջկամասինպատմողֆոտոնյութից: Նյութըվերնագրվածէր«Ոչ ոք չէր պատկերացնում, որ հայուհին
կարող էր նման բան անել, 18+» և առաջին անգամ հրապարակվեց բոլորին
հայտնի BlogNews.am կայքում, այնուհետև կայծակնային արագությամբ տարածվեց մնացած
կայքերով: Մեր մեջ ասած՝ բնական էր, որ այդ նյութն այդպես արագ տարածվեց, չէ՞ որ
մեր հասարակությունը դեռևս «կուլ է տալիս» նման խայծն ու տրվում ինֆորմացիոն
մանիպուլյացիաների:
Առաջացան բազմաթիվ հարցեր նաև հենց նյութի
մեկնաբանություններում: Մեզ էլ էր հետաքրքիր, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով
է այդ աղջիկը և ինչպես մեկ օրում նա դարձավ հայկական համացանցի «հիթը»: Եվ այսպես,
մենք հանդիպեցինք լեզվաբան-բանասեր Կիռա Շվառցին: Զրույցի մանրամասները ստորև.
Մեր հարևան վրացիները երբեմն-երբեմն փայլում են աշխարհի և իրերի նկատմամբ ունեցած իրենց յուրօրինակ պատկերացումներով:
Օրերս ինձ հարկավոր էր ճշտել լարի-դոլար տարբերությունը, իսկ որտե՞ղ կարող էի դա անել, դե իհարկե Վրաստանի կենտրոնական բանկի կայքում:
Կայքն ամբողջովին վրացերեն է (բնականաբար), իսկ իմ վրացերենի գիտելիքները ձգտում են զրոյի ( չնայած մի երկու բառ գիտեմ ;) ), մի խոսքով փորձեցի լեզուն փոխել, որ գոնե անգլերենով կամ ռուսերենով կողմնորոշվեմ կայքում:
Պարզվեց, որ ռուսերեն տարբերակ ընդհանրապես չկա (ողջունելի է, անտիՊուԾին!!! :)), իսկ ահա անգլերենի հետ կապված ինձ մեղմ ասած «բացեց»: Ահավասիկ, մեր մտքի գիգանտ «կայքաստեղծները» մտածել էին, թե անգլերեն լեզվի համար որ դրոշն ընտրեն՝ ամերիկյա՞ն, թե՞ բրիտանական, բայց այնուհետև, երևի, երկար մտածելուց ու ընկերովի մի-մի հատ փողկապ ուտելուց հետո, եկել էին այն մտքին, որ եթե դնեն մեկի դրոշը, մյուսը կվիրավորվի, ու որոշել են նման էքսպերիմենտի՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ, և ահա, թե ինչ է ստացվել.
Ուղղակի ինձ համար թերևս զարմանալի է, որ այդտեղ բացակայում էին Ավստրալիայի և աշխարհի մնացած 50 պետությունների դրոշների հատվածները, որտեղ անգլերենը պետական լեզու է:
Երևի խնդրանք-հորդորով դիմեմ վրաց ֆինանսիստներին՝ նման անթույլատրելի վրիպակն անհապաղ վերացնելու համար:
Օրերս Դինգո թիմը, Թումո դիզայն ստուդիան, Ազդ փրոդակշնը, Հաֆ-Հաֆ խանութների ցանցը և Փրո Փոզ բարեգործականը հանդես եկան մեծ նախաձեռնությամբ, որին անմիջապես միացան հայկական շոուբիզնեսի սիրված ու հայտնի ներկայացուցիչները` Էրիկ, DJ Vakcina, Այդին Դավուդի, Նարեկ Բավեյան, Գուրգեն Դաբաղյան, Ալին Գոյան, Նարինե Դովլաթյան, Լայանա և այլոք: Նախագիծը կոչվում է "Հայտնիները հանուն անտուն կենդանիների", որտեղ
Քիմ Քարդաշյանն իր twitter-յան էջում կիսվել է մի տեղեկությամբ, որ պատրաստվում է ժամանել Հայաստան: Նա մեծ ուրախությամբ իր երկրպագուներին տեղեկացրել է, որ Քեյնի հետ եկել են ընդհանուր հայտարարի, և արդեն որոշված է, որ իրենց առաջնեկը լույս աշխարհ է գալու ոչ այլ ուր, քան Հայաստանում` Քիմի պատմական հայրենիքում: Քիմն ասել է, որ ցնցված է Հայաստանում ծծնդօգնության և առհասարակ բժշկության բարձր մակարդակից, և իր ընտանիքի համար այդքան կարևոր օրը նա ցանկանում է վստահել հենց հայ բժիշկներին:
Իսկ Քեյնն էլ իր հերթին կիսվել է, որ անհամբերությամբ սպասում է այն երջանիկ օրվան, թե երբ է
2008թ.-ին թուրքական TRT6 հեռուստաալիքը թողարկեց նոր հեռուստանովել "AŞK - I MEMNU" վերնագրով, որը գրականորեն թարգմանվում է "Արգելված սեր": Փորձենք հակիրճ ներկայացնել այդ սերիալի հիմնական սյուժեն:
Սիրելի կնոջ մահվանից հետո ֆիլմի հերոսը` Ադնանը, ով նաև արվեստագետ է, մեկուսանում է բարձրաշխարհիկ կյանքից` իրեն նվիրելով երկու զավակներին` դստերը` Նիհալին և որդուն` Բյուլենտին: Իր ընտանիքի հետ նա ապրում է իր Ստամբուլյան առանձնատանը` կիսաֆրանսուհի դայակի և զարմիկի` Բեհլյուլի հետ: Սակայն նրա խաղաղ կյանքը մի վայրկյանում փոթորկում է երիտասարդ գեղեցկուհու` Բիհթերի հետ ծանոթությունը: Ադնանը սկսում է գիտակցել, որ
Այս տեսանյութում ընդամենը youtube-յան երկու հայտնի հոլովակների համադրումն է, որը մտածելու տեղիք է տալիս, ստիպում հայացք նետել մեր ներաշխարհն ու արթնացնել այնտեղ խորհը նիրհող ՄԱՐԴՈՒՆ:
"Երբեմն կենդանի լինել առավել պատվաբեր է, քան համատեղ գոյությունը մարդանմանների կողքին":
pahooo!
ՀԳ. Տեսանյութի դիտումը խորհուրդ չի տրվում հուզական, թույլ նյարդեր ունեցող, ինչպես նաև 16 տարին չլրացած անձանց:
Վերջին ժամանակներում մեր ”հարևան” երկրում համաշխարհային մակարդակի աստղերի համերգների մասին լուրերը աշխույժ քննարկումների առիթ են դարձել մեր հասարակության լայն շրջանակներում: Հետևելով տարբեր հարթակներում տարբեր կարծիքների՝ եկա եզրահանգման, որ մեծամասամբ կա դժգոհություն, երբեմն՝ նախանձ, թե ինչու մենք նման ”հաճույքներից” չենք օգտվում: Նախ հայտնեմ սուբյեկտիվ կարծիքս: Ըստ իս այն անունները, ովքեր Հայաստան են այցելում, ավելին են, քան ժամանցային ժանրի փոփ-դիվաները, ովքեր ընդամենը լավ շոու կարող են առաջարկել: Օրինակի համար ընդամենը մի քանի անուններ՝ Բոչելլի, Դոմինգո, Դիփ Փարփլ... Բայց , ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Հնչած կարծիքների մեջ շատ էին նաև հետևյալներն առ այն, որ մեզ մոտ էլ է հնարավոր կազմակերպել նման համերգներ: Եվ գնալով այդ կարծիքներին ընդառաջ՝ կատարեցի պարզագույն հաշվարկ՝ ճշտելու համար, որքան կարժենար ասենք Սթինգի մենահամերգը Հայաստանում (կարծում եմ Սթինգն էլ բավականին հայտնի ու պահանջված է մեզ մոտ): Այսպես, Մոսկովյան համերգի համար Սթինգը պահանջել էր մոտ 2, 425 000 դոլլար: Համարենք, որ նույն արժեքով նա կհամաձայնվի այցելել Երևան ու համերգ կազմակերպել Համալիրի մեծ դահլիճում, որտեղ կա 8.000-10.000 նստատեղ: Համարենք, որ այդ 10.000 տեղերն էլ կունենան նույն արժեքը, ու պահանջված գումարը բաժանենք 10.000-ի, ստացվում է, որ մեկ տոմսի արժեքը կլինի 242,5 դոլլար: Այս ամենին գումարում ենք այն ծախսերը, որոնք կիրականացվեն համերգի կազմակերպման համար, էլ չեմ խոսում կազմակերպիչների օգուտի մասին... Ստացվում է, որ համերգի տոմսերի արժեքը կլինի ոչ պակաս, քան 90.000 դրամ: Ու էստեղ հարց է ծագում, արդյոք կարող է 40.000 դրամ աշխատավարձ ստացող հասարակ քաղաքացին ներկա գտնվել նման միջոցառման, անգամ եթե հովանավորների ու պետության ռոտացիայի միջոցով տոմսերի արժեքը հասցվի 30.000-ի, իհարկե ոչ: Ուրեմ եկե′ք, աչք չգցենք մեր կողքին ապրող ցուցամոլ աբորիգենների վրա, ովքեր ներսում իրար աչք են հանում, դրսում՝ ուրիշի: Ի դեպ, Բոչելլիի համերգն անվճար էր՝ բոլորիս համար, ճիշտ է, չեմ ուզում քննարկել, թե Ազատության հրապարակում հավաքվածներից քանիսն էին հասկանում, ուր էին եկել, ամեն դեպքում, նրան էժան երգիչ չես համարի: ՀԳ. Խնդրանք բոլոր նրանց, ովքեր որևէ քաղաքական ենթատեքստ են փնտրելու հոդվածիս մեջ, շրջանցե′ք գրառումս, սա ուղղակի իմ վերլուծությունն է ու կցանկանայի քննարկել առողջ դատող օգտատերերի հետ: Շնորհակալություն:
Սիրելի՛ ընթերցող, ների՛ր, եթե բացասաբար եմ ազդելու տրամադրությանդ վրա:
Օրերս Սևանում էի՝ Հայաստանի չնաշխարհիկ անկյուններից մեկում, ուր իրենց հանգիստն են գտնում ամառվա տապից խռոված, հանրապետության տարբեր անկյուններից ժամանող քաղաքացիները: Չեմ ուզում խոսել աշխարհի ամենամեծ բարձրադիր լճի աղետալի վիճակից, ափերում տիրող քաոսից ու հայ ազգի որոշ կարկառուն ներկայացուցիչների նախանձելի փնթիությունից, անգամ չեմ հիշատակելու այնքա՜ն չարչարկված լողափնյա բլուզ-շորտային նորաձևությունը, ի դեպ, այն արդեն տղամարդկանց շրջանում էլ է ակտուալ:
Խոսելու եմ մեր ազգի հերթական ֆենոմեններից: Ուրեմ այսպես. Սևանում անցկացրած մի քանի օրերն ու Երևան-Սևան մայրուղին ինձ ստիպեցին մտածել, որ մենք չունենք հստակ ձևավորված մտածողություն, մեզ անընդհատ պիտի հուշեն, զգուշացնեն, տեղեկացնեն... Լողափում աշխատող փրկարարները զարմանալի համբերատարությամբ անընդհատ զգուշացնում էին հանգստացողներին՝ չանցնել լողանշաններն ու մտածել իրենց անվտանգության մասին, երբեմն այդ զգուշացմանն արժանանում էր միևնույն "հերոսը", ով ցանկանում էր "ծովը կտրել": Ու դեռ մի բան էլ, դուրս գալով ջրից՝ դիմում էր փրկարարին հետևյալ ԿԱՌՕՆՆԻ խոսքերով՝ "էդ դո՞ւ ինձ պԴի ասես":
Թե ասա սենց "լավ" լողորդներին թողած ո՞ւմ եք տանում օլիմպիադա...
Իսկ ահա մայրուղում տիրող վիճակն իրոք սարսափ ժանրից էր: Էլ "Փախցնել 60 վայրկյանում", էլ "007 գործակալ", էլ "Ֆորսաժ", էլ ո՞րն ասեմ. բոլոր ռեժիսորներն էլ կերազեին նման կադրեր փախցնել իրենց ֆիլմերի համար: Մի խոսքով՝ 3 ավտովթար 40 րոպեների ընթացքում, և դա միայն ես հաշվեցի... Փորձե՛ք google-ում գրել "Երևան-Սևան մայրուղի", նկարները ինքնին խոսուն են...
Ուղղակի չեմ հասկանում՝ ո՞ւր են շտապում, ումի՞ց են փախչում:
Լավ, դժվա՞ր ա ըմբռնել, որ ջուրը նույնն է՝ ափին լինի, թե կենտրոնում, ու որ որքան մոտ ես ափին, խեղդվելու հավանականությունն ավելի քիչ է, որ գերազանցելով արագությունը՝ վտանգում ես ոչ միայն քո, այլև տասնյակ այլ մարդկանց կյանքեր, որ էդ անԴեր ամրագոտին միայն տեսուչներին տեսնելիս չեն ամրացնում... ու որ Սևանը ծփալու է՝ անկախ նրանից երբ կհասնես...
Ուղղակի հիշե՛ք մի պարզ ճշմարտություն ՝ ձեզ միշտ սպասող ունեք...
Երևի այսքանը: Մաղթում եմ բոլորիս հաճելի հանգիստ ու ապահով երթևեկ, իսկ կից նյութն էլ առաջարկում եմ դիտել բոլորին: Հետաքրքիր է ու օգտակար:
Երբեմն բնության մեջ հանդիպում ես այնպիսի երևույթների, որ ակամայից սկսում ես կասկածել՝ մարդու՝ ամենա-ամենա լինելու ցնորությանը: Չնայած մի բան հաստատ է. մենք՝ որպես դարվինյան բուրգի գագաթին ծվարած տեսակ, ամենադաժան, ամենաինքնահավան, ամենաէգոիստն ենք: Եվ, կարծում եմ, դեռ շատ ու շատ բաներ ունենք սովորելու մեր փոքրիկ ու, ցավոք, մեզանից չպաշտպանված բարեկամներից:
Երկար ժամանակ
հետևելով հայկական կայքերի ու հոդվածների վերտառություններին՝ եկա մի եզրակացության,
որ ցանկացած հոդված, որն իր վերնագրում ներառում է վերը նշված արտահայտություններից
որևէ մեկը, դառնում է ամենաընթերցվածն ու քննարկվողը: Դե սեքսի դեպքում հասկանալի է.
բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական հետազոտություններ ու թեզեր են գրվել այս երևույթի
մասին: Այն, որ երկրագնդի հասուն բնակչությունն օրվա մեծ մասն անցկացնում է սեքսի մասին
մտորումներով ու քննարկումներով, դա արդեն իսկ փաստ է: Եվ, բնականաբար, հարկ է նշել
նաև ամենաշահութաբեր՝ սեքս-ինդուստրիայի աստղաբաշխական հաջողությունների մասին, որի
մեծագույն սպառողն է նաև ազգիս մի ստվար զանգվածը: Հետևաբար կրծքերն ու այլ մանրամասները,
ինչպես նաև Պամելայա-Քարդաշյանական հզոր ապարատը դրա բաղկացուցիչ ու անքակտելի մասն
է:
Ինձ համար
ֆենոմեն է Լիլիթ Հովհաննիսյանը, ով էքսցենտրիկ է, երբեմն անհասկանալի, հաճախ՝ անճաշակ,
բայց միաժամանակ՝ ոճ է թելադրում, նա նաև ամենաքննարկվող երգչուհիներից է մեր երգարվեստում:
Որպես ռադիոհաղորդավար՝ պիտի նշեմ նաև, որ Լիլիթն ամենապատվիրվող կատարողներց է, դա
էլ է անհերքելի: Ինքս էլ Լիլիթի մեծ երկրպագուն չեմ՝ չնայած ունեմ մի քանի սիրելի կատարումներ:
Բայց մի
բան պարզ է. Լիլիթի անձով ու գործունեությամբ հետաքրքրվում են բոլորը՝ անկախ նրանից, սիրո՞ւմ են նրան, թե ատում, բայց որ
անմիջապես արձագանքում են նրա մասին հոդվածներին, դա էլ չի կարելի ժխտել: Եվ դա ասում
եմ սեփական փորձից, քանի որ սա արդեն երրորդ գրառումս է, որտեղ անմիջականորեն, կամ
մասնակի անդրադառնում եմ նրան:
Իսկ իմ
առաջ քաշած փաստարկներն ապացուցվում են նրանով, որ դու հիմա կարդում ես այս գրառումը
))))
Իսկ այ
անբուժելի թվացող մի սպեցիֆիկ հայկական ֆոբիայի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ, երբ կստանամ
հոգեբանների հետազոտությունների արդյունքները:
Հ.Գ. Հարգարժան
քոմենթամոլներ (comment – հայ. գրառում, դիտողություն, մեկնաբանություն), մեծ խնդրանք,
հոդվածիս մոտեցե՛ք առավելապես թեթև ու հումորով: Վերջիվերջո լավ սեքսն առողջարար է,
գեղեցիկ կուրծքը՝ դիտարժան, դե Լիլիթն էլ երգում ա, թո՛ղ երգի))))))
Շատ մի հանգիստ ենք ապրում, էս Beeline-ի WAYline-ն էլ մի կողմից ա նեռվերներս քայքայում: Ոնցոր հարևանի թեթևաբարո աղջիկը լինի, մեռավ գնալ-գալով: Թե ասա, 2 րոպե մուծումն ուշացնենք, պարտաճանաչ անջատում եք: Չի՞ կարելի մի քիչ էլ պարտաճանաչ գտնվել էդ անտեր ծառայության մատուցման մեջ: Ու երբ կատաղած ուզում ես զանգես, նեղվածությունդ "կիսես" օպերատորի հետ, մի անգամից միանում ա ստաժավոր հոգեբանի ինտոնացիա ունեցող ռոբոտ-տիկինը, ու հանգիստ ձայնով համոզում, որ ժամանակավոր խնդիր կա ինտերնետ կապի հետ, որ ամեն ինչ արվում ա՝ խոտանը վերացնելու համար: Մի օր էդ ռոբոտնել ա հոգնելու էդքան սուտ խոսելուց....
Ինչպես կասեր Լիլիթ Հովհաննիսյանը՝ թու թու թու, մեր ոստիկանության դիմագիծը կարծես սկսում է դրականորեն փոխվել, ու ես դրա համար միայն ուրախ եմ: Այսօր երկու դեպքի եմ ականատես եղել, երբ ոստիկանության աշխատակիցները քաղաքակիրթ ու մարդասիրական վարք են դրսևորել: Առաջինը Նժդեհի հրապարակում էր, երբ երիտասարդ ոստիկանը գրկեց փոքրիկ երեխային ու անցկացրեց փողոցը, իսկ մյուս դեպքն էլ Լենինգրադյան փողոցում էր, որտեղ նույնպես մի երիտասարդ ոստիկան վերցրեց մի տատիկի ծանր պայուսակները ու անցկացրեց փողոցը, մինչ մյուս գործընկերը սուլիչի միջոցով կանգնեցնում էր երթևեկն ու ուղեկցում տատիկին:
Իսկ ինձ՝ որպես շարքային քաղաքացու, մնում է միայն ասել շնորհակալություն` հույս ունենալով, որ դեռ ամեն լավ բան առջևում է ;)))))