Վերջին ժամանակներում մեր ”հարևան” երկրում համաշխարհային մակարդակի աստղերի համերգների մասին լուրերը աշխույժ քննարկումների առիթ են դարձել մեր հասարակության լայն շրջանակներում: Հետևելով տարբեր հարթակներում տարբեր կարծիքների՝ եկա եզրահանգման, որ մեծամասամբ կա դժգոհություն, երբեմն՝ նախանձ, թե ինչու մենք նման ”հաճույքներից” չենք օգտվում: Նախ հայտնեմ սուբյեկտիվ կարծիքս: Ըստ իս այն անունները, ովքեր Հայաստան են այցելում, ավելին են, քան ժամանցային ժանրի փոփ-դիվաները, ովքեր ընդամենը լավ շոու կարող են առաջարկել: Օրինակի համար ընդամենը մի քանի անուններ՝ Բոչելլի, Դոմինգո, Դիփ Փարփլ...
Բայց , ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Հնչած կարծիքների մեջ շատ էին նաև հետևյալներն առ այն, որ մեզ մոտ էլ է հնարավոր կազմակերպել նման համերգներ: Եվ գնալով այդ կարծիքներին ընդառաջ՝ կատարեցի պարզագույն հաշվարկ՝ ճշտելու համար, որքան կարժենար ասենք Սթինգի մենահամերգը Հայաստանում (կարծում եմ Սթինգն էլ բավականին հայտնի ու պահանջված է մեզ մոտ): Այսպես, Մոսկովյան համերգի համար Սթինգը պահանջել էր մոտ 2, 425 000 դոլլար: Համարենք, որ նույն արժեքով նա կհամաձայնվի այցելել Երևան ու համերգ կազմակերպել Համալիրի մեծ դահլիճում, որտեղ կա 8.000-10.000 նստատեղ: Համարենք, որ այդ 10.000 տեղերն էլ կունենան նույն արժեքը, ու պահանջված գումարը բաժանենք 10.000-ի, ստացվում է, որ մեկ տոմսի արժեքը կլինի 242,5 դոլլար: Այս ամենին գումարում ենք այն ծախսերը, որոնք կիրականացվեն համերգի կազմակերպման համար, էլ չեմ խոսում կազմակերպիչների օգուտի մասին... Ստացվում է, որ համերգի տոմսերի արժեքը կլինի ոչ պակաս, քան 90.000 դրամ: Ու էստեղ հարց է ծագում, արդյոք կարող է 40.000 դրամ աշխատավարձ ստացող հասարակ քաղաքացին ներկա գտնվել նման միջոցառման, անգամ եթե հովանավորների ու պետության ռոտացիայի միջոցով տոմսերի արժեքը հասցվի 30.000-ի, իհարկե ոչ:
Ուրեմ եկե′ք, աչք չգցենք մեր կողքին ապրող ցուցամոլ աբորիգենների վրա, ովքեր ներսում իրար աչք են հանում, դրսում՝ ուրիշի: Ի դեպ, Բոչելլիի համերգն անվճար էր՝ բոլորիս համար, ճիշտ է, չեմ ուզում քննարկել, թե Ազատության հրապարակում հավաքվածներից քանիսն էին հասկանում, ուր էին եկել, ամեն դեպքում, նրան էժան երգիչ չես համարի:
ՀԳ. Խնդրանք բոլոր նրանց, ովքեր որևէ քաղաքական ենթատեքստ են փնտրելու հոդվածիս մեջ, շրջանցե′ք գրառումս, սա ուղղակի իմ վերլուծությունն է ու կցանկանայի քննարկել առողջ դատող օգտատերերի հետ: Շնորհակալություն: