Google ընկերությունը գաղտնազերծել է իր տվյալների բազայի լուսանկարները: Հարյուրավոր սերվերներ 24 ժամ շարունակ միլիոնավոր մարդկանց համար մշակում են հարցումները, պահպանում են տեսահոլովակները, ապահովում էլեկտրոնային նամակների գործընթացը: Բացի այդ, այդ ամենի հետևում մարքեթինքն է. ընկերությունը ներկայացնում է, թե ինչ ուշադրություն է դարձվում էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը, տվյալների ապահովությանն ու անվտանգությանը, աշխատողների պրոֆեսիոնալիզմին, կապի որակին և այլն: