Показаны сообщения с ярлыком ՇոուԲԻԶ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՇոուԲԻԶ. Показать все сообщения

05.02.2017

Եվրատեսիլում Հայաստանի մասնակիցների վարկանիշային տասնյակ:


Տեսանյութը դիտելու համար սեղմել ԱՅՍՏԵՂ
comments

04.03.2015

Կոմիտասի «Կռունկը» դուք էսպիսի մատուցմամբ հաստատ չեք լսել:



Ոգու ճիչ, էմոցիաների պայթյուն, խորը իմաստ, ու կարևորը մեծ ասելիք, մի բան, որ, ցավոք, վաղուց խորթ է թվում հայրենական արտադրության երգիչ-երգչուհիների աշխատանքներում: Սակայն մենք էստեղ գործ ունենք մեկ այլ որակի ու տեսակի հետ:

Այսօր երգչուհի Ալին Գոյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝Կոմիտասի «Կռունկ» երգի հիման վրա: Շուրջ մեկ տարի շարունակ մի ամբողջ թիմ է աշխատել այս երգի և տեսահոլովակի վրա: Արդյունքում մենք ունենք նոր
comments

21.02.2015

Հայաստանի 3-րդ մասնակիցը Եվրատեսիլ 2015 -ում


Վահէ Թիլպեան: Եվրատեսիլում Հայաստանյան "Genealogy" խմբում 3-րդ մասնակիցը Աֆրիկայից : Վահէն Եթովպիայից է:  Ինչ խոսք, սպասվում է հրաշալի նախագիծ: Հավաքվել են հրաշալի վոկալային տվյալներով օժտված ու սիրված կատարողներ: Հայկական "Genealogy" խումբ կազմված է հայազգի կատարողներից, որոնցից հինգը ներկայացնում են հինգ մայրցամաքները, իսկ վեցերորդը հենց Հայաստանից է: Ըստ որոշ աղբյուրների խմբում Հայաստանի ներկայացուցիչը  կլինի Ինգա Արշակյանը: Վիեննայում նրանք հանդես կգան "Don't deny" ( Մի՛ ժխտիր) երգով:

Տեսանյութն այստեղ:

comments

22.12.2013

Նարինե Դովլաթյանը կատարում է Naughty Boy ft. Sam Smith "La La La "


Ձեզ ենք ներկայացնում հիթային "La La La " երգը՝ Նարինե Դովլաթյանի հրաշալի կատարմամբ:
Տեսահոլովակը տեսնելու համար սեղմե՛ք ԱՅՍՏԵՂ
comments

03.12.2013

Երբ համատարած անտաղանդությունը ստվերում է թողնում իրական տաղանդներին...

























Նրանք անմիջապես դառնում են ամենաքննարկվածը՝ հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով youtub-ում և տարբեր սոցիալական հարթակներում: Նրանց մասին խոսում են, կիսվում հղումներով... ինչո՞ւ... որովհետև նրանք իսկական անտաղանդներ են... Կա՞ արդյոք մեկը, որ չի ճանաչում հայկական Թոնիին, Իսահակին, Ջասթին Բիբերին և նրանց նման այլ պատուհասների, որոնք հայրենական շոու ծրագրերի թեթև ձեռքով եկան՝ առանց այն էլ մեր խեղաթյուրված իրականությունը արժեզրկելու: Իսկ ահա նրանց ֆոնին երկրորդ պլանում են մնում շատ ու շատ շնորհալի մարդիկ, ովքեր իրոք աշխատում են, ովքեր ունեն լուրջ պոտենցիալ, սակայն, ցավոք, մենք այլևս չենք ուզում լուրջը, իրականը, լավը... մեզ հարկավոր է էժանագին շոու՝ իր բոլոր բաղկացուցիչ մասերով...
comments

11.04.2013

Էրիկը, Վակցինան և այլ հայտնիները կոչ են անում...

Օրերս Դինգո թիմը, Թումո դիզայն ստուդիան, Ազդ փրոդակշնը, Հաֆ-Հաֆ խանութների ցանցը և Փրո Փոզ բարեգործականը հանդես եկան մեծ նախաձեռնությամբ, որին անմիջապես միացան հայկական շոուբիզնեսի սիրված ու հայտնի ներկայացուցիչները` Էրիկ, DJ Vakcina, Այդին Դավուդի, Նարեկ Բավեյան, Գուրգեն Դաբաղյան, Ալին Գոյան, Նարինե Դովլաթյան, Լայանա և այլոք: Նախագիծը կոչվում է "Հայտնիները հանուն անտուն կենդանիների", որտեղ
comments

01.04.2013

Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան

Քիմ Քարդաշյանն իր twitter-յան էջում կիսվել է մի տեղեկությամբ, որ պատրաստվում է ժամանել Հայաստան: Նա մեծ ուրախությամբ իր երկրպագուներին տեղեկացրել է, որ Քեյնի հետ եկել են ընդհանուր հայտարարի, և արդեն որոշված է, որ իրենց առաջնեկը լույս աշխարհ է գալու ոչ այլ ուր, քան Հայաստանում` Քիմի պատմական հայրենիքում: Քիմն ասել է, որ ցնցված է Հայաստանում ծծնդօգնության և առհասարակ բժշկության բարձր մակարդակից, և իր ընտանիքի համար այդքան կարևոր օրը նա ցանկանում է վստահել հենց հայ բժիշկներին:
Իսկ Քեյնն էլ իր հերթին կիսվել է, որ անհամբերությամբ սպասում է այն երջանիկ օրվան, թե երբ է
comments

25.03.2013

"Շանթը" հերթական անգամ թուրքական սերիա՞լ է հրամցնում հեռուստադիտողին...

2008թ.-ին թուրքական TRT6 հեռուստաալիքը թողարկեց նոր հեռուստանովել "AŞK - I MEMNU" վերնագրով, որը գրականորեն թարգմանվում է "Արգելված սեր": Փորձենք հակիրճ ներկայացնել այդ սերիալի հիմնական սյուժեն: 

Սիրելի կնոջ մահվանից հետո ֆիլմի հերոսը` Ադնանը, ով նաև արվեստագետ է, մեկուսանում է բարձրաշխարհիկ կյանքից` իրեն նվիրելով երկու զավակներին` դստերը` Նիհալին և որդուն` Բյուլենտին: Իր ընտանիքի հետ նա ապրում է իր Ստամբուլյան առանձնատանը` կիսաֆրանսուհի դայակի և զարմիկի` Բեհլյուլի հետ: Սակայն նրա խաղաղ կյանքը մի վայրկյանում փոթորկում է երիտասարդ գեղեցկուհու` Բիհթերի հետ ծանոթությունը: Ադնանը սկսում է գիտակցել, որ
comments

03.03.2013

DJ-Donz-ը "կորցրեց ինքնատիրապետումը"(VIDEO, PHOTO)


Երեկ` մարտի 2-ին, "Taboo" ակումբում տեղի ունեցավ DJ-Donz-ի և Felini-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: "Lose control"-ի տեսահոլովակը թեև նկարահանվել էր դեռևս նախորդ տարվա ամռանը, սակայն մոնտաժային և այլ աշխատանքները շարունակվեցին մինչ այս տարվա սկիզբ:
Շնորհանդեսին ներկա էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ ու ակումբասեր երիտասարդությունը: Ժամեր տևած շնորհանդես-երեկույթին իրենց ելույթով ներկայացան ոչ միայն DJ-Donz-ը և Felinin, այլև ակումբային երաժշտության սիրահարներին քաջ ծանոթ հայտնի այլ DJ-ներ:
Սա գարնանային մեծ անակնկալ էր Donz-ի երկրպագուների համար:


Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ` 

Donz & Felini - Lose Control






comments

07.02.2013

Սիրուշոն շիկահե՞ր է դարձել



































Եթե դուք այժմ նայում եք վերևում տեղադրված նկարին ու փորձում կարծիք հայտնել "Սիրուշոյի" նոր սանրվածքի մասին, ապա շտապենք ձեզ փոքր ինչ հիասթափեցնել: Եթե անկեղծ լինենք, մենք չգիտենք թե արդյոք Սիրուշոն իր մազերի գույնը փոխել է թե ոչ, բայց որ մեր քաղաքում` մեր կողքին, ապրում է երկրորդ "Սիրուշոն", դա անհերքելի փաստ է: Եվս մեկ անգամ նայե՛ք վերևի նկարին... նայեցի՞ք... լա՜վ էլ չենք տանջի. իրականում նկարում պատկերված աղջիկը երգչուհի Սիրուշոն չէ, զարմացա՞ք, մենք էլ ))))
Ծանոթացե՛ք, նա Տաթևիկ Հովհաննիսյանն է, ով նույնպես փայլում է իր հրաշալի ձայնային տվյալներով, և այս պահին մասնակցում է "X-Faktor" հայտնի միջազգային ֆորմատին: Դեռևս չգիտենք, թե նա իր գեղեցիկ տեմբրով ու տվյալներով ուր կհասնի, բայց որ իր արտաքին տեսքով արդեն հետաքրքրություն է առաջացնում, անհնար է չնկատել: Ստորև Տաթևիկի այլ լուսանկարներ և տեսանյութ:
comments

22.01.2013

Ջուսի նոր տեսահոլովակը կապշեցնի բոլորիդ

Այսօր Ջուսը իր youtube-յան էջում  տեղադրեց իր նոր "Go" երգի տեսահոլովակը: Նա ապշեցնում է հանդիսատեսին իր նոր կրեաԾիվ գաղափարով: Բանն այն է, որ այս ռետրո ոճում նկարված հոլովակում երգչուհին... հագուստով է... Բա, դե գնացե՛ք ու զարմացե՛ք. ո՞վ կմտածեր, որ օրերից մի օր Ջուսին կտեսնենք երկար փեշերով...



Տեսահոլովակն այստեղ`  Juice - Go
comments

21.01.2013

Սիրուշո "I like it". նոր տարբերակ

Դավիդ Բադալյանը ներկայացնում է Սիրուշոյի հիթային "I like it" երգի այսպես ասած "cover" տարբերակը: Մի քանի օր է, ինչ այն հայտնվել է համացանցում, և դատելով Սիրուշոյի բծախնդիր երկրպագուների դրական արձագանքներից` Դավիդին հաջողվել է հետաքրքիր շունչ հաղորդել երգին:



Տեսանյութը կարող եք դիտել այստեղ`

Sirusho - I Like It [Cover By David Badalyan] [2013]


comments

Երգչուհի Նանան նկարահանվե՞լ է Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակում

Այսօր երգիչ Սարգիս Ավետիսյանը իր երկրպագուների դատին հանձնեց իր նոր` "Սեր առաջին հայացքից" երգի տեսահոլովակը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սարգսին ու նրա բոլոր երկրպագուներին:
Սակայն այս նյութը չէր հայտնվի մեզ մոտ, եթե չնկատեինք, որ տեսահոլովակի նկարահանող անձնակազմը "գաղտնի քայլ է" արել` որպես "կլիպի աղջիկ" ներկայացնելով ռաբիս ոճում հայտնի երգչուհի Նանայի նմանակին: Հենց տեսահոլովակի սկզբում կարելի է ընկնել շփոթմունքի մեջ` կարծելով, որ երգը դուետ է Նանայի հետ: Միգուց է սա պատահականություն է, սակայն մենք այդքան էլ հակված չենք այդ մտքին, հատկապես, որ քիչ չեն նման այլ փորձերը, որպես վառ օրինակ հիշենք Սոնա Շահգելդյանի հիշարժան ներկայությունը Արմոյի և Գեևորգի տեսահոլովակում:
Ինչևիցէ, ստորև ներկայացված նկարում ինքներդ արե՛ք եզրակացություններ:

Իսկ տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ` Սարգիս Ավետիսյան "Սեր առաջին հայացքից"
comments

19.01.2013

Evanescence-ի Էմի Լին 2012-ի ռոք-աստվածուհի


Evanescence խմբի մեներգչուհի Էմի Լին հաղթել է Loudwire Music Avards 2012-ի ռոք-աստվածուհի անվանակարգում: Ռոք աշխարհում այս հայտնի մրցանակաբաշխությունը կայանում է երկրպագուների համացանցային քվեարկության հիման վրա: Էմի Լին գրեթե ձայների հիսուն տոկոս առավելությամբ առաջ է անցել նույն անվանակարգում առաջադրված Լզի Հեյլից (Lzzy Hale, "Halestorm"), Մարիա Բրինքից (Maria Brink, "In This Moment") և հինգ այլ հնարավոր թեկնածուներից:
Շնորհավորում ենք Evanescence-ի հայաստանյան երկրպագուներին այս գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ:

Էմի Լիի գեղեցիկ կատարումներից` այստեղ
comments

15.01.2013

Սիլվա՛ Հակոբյան, չփոշմանես...

Իրականում, ոչ թե սպառնում ենք Սիլվային, այլ ներկայացնում նրա նոր երգի տեսահոլովակը` "Don't Apologize": Վստահ ենք, որ քննադատելու շատ բան կարելի է գտնել այս նոր աշխատանքի մեջ: Օրինակ ոմանք անմիջապես կհիշատակեն ու երգի մի հատված կնմանեցնեն Ջեսսի Ջեյ "Price Tag"-ին, ոմանք տեսահոլովակում կտեսնեն Քեթի Փերրիին, Նելլի Ֆուրտադոյին... իսկ մենք տեսնում ենք նոր Սիլվա Հակոբյան` բավական հետաքրքիր կերպար, տարբերվող շրջապատից և ինքն իրենից: Ուրախալի է, որ երգչուհին վերադառնում է իր նախկին ոճին` ժամանակավորապես "զրկելով" մեզ "Խաչիկ-Վաչիկներից" ու "թիթիզներից", հիշենք, օրինակ, նրա հիթային "I like"-ը, որն այնքան սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում, էլ չենք խոսում, թր տարբեր երկրներում այն անմիջապես կրկնօրինակվեց տեղական երգիչների կողմից:
Շնորհավորում ենք Սիլվային ու սպասում նորանոր հետաքրքիր էքսպերիմենտների:

Տեսահոլովակն այստեղ
comments

27.12.2012

7 աստղեր, որոնք մարեցին 2012-ին:

Ամփոփելով անցնող 2012-ը` որոշեցինք ներկայացնել ու հիշատակել համաշխարհային անունների, ովքեր կյանքից հեռացան անցնող տարում` իրենց անջնջելի հետքը թողնելով  ժամանակակիցների սրտերում, մեծագույն ավանդ ունենալով նաև եկող սերունդների համար: Որքան էլ որ դժվար է ընդունել ու համակերպվել նրանց բացակայության հետ, միևնույնն է մենք լիահույս ենք, որ գալիք 2013-ը կծնի նորագույն տաղանդների, ովքեր կգան` լրացնելու այն դատարկությունը, որ մնաց մեր սիրելիներից հետո:
Եվ այսպես առաջարկում ենք վերջին տխրությունն այս տարվա` հիշողության տեսքով, բայց նաև ներքին ուրախությամբ, որ ապրել ենք նրանց հետ նույն  ժամանակ ու պատիվ ենք ունեցել` լինել նրանց կյանքի ու գործունեության վկաները:

Ուիթնի Հյուսթոն

Բոլոր ժամանակների փոփ-դիվան կյանքից հեռացավ փետրվարի 11-ին 48 տարեկան հասակում: 411 մրցանակների դափնեկիրն ու միլլիոնավոր մարդկանց կուռքը մահացավ լոգարանում` թմրադեղերի ու բժշկական հաբերի գերդոզավորումից:


Յաուք Ադամ

Ամերիկյան Beastie Boys խմբի հիմնադիր, երաժիշտ, ռեփեր, "սպիտակ ռեփ"-ի առաջամարտիկը մահացավ մայիսի 4-ին 47 տարեկանում` չկարողանալով հաղթահարել թքագեղձի չարորակ ուռուցքը:

comments

22.12.2012

Copy-Paste: Սիլվա Հակոբյանը` պլագիատի զոհ

Սիրելի՛ ընթերցող, այս խորագրի տակ մենք քեզ պարբերաբար ներկայացնում էինք հայրենական արտադրության աստղերի այն "աշխատանքները", որոնք այս կամ այն չափով կրկնօրինակում էին արտասահմանյան հայտնիներին: Իսկ այսօր ներկայացնելու ենք լրիվ հակառակը, երբ մեր կատարողներն են դառնում պլագիատի զոհ:
Սիլվա Հակոբյան:
Չի կարելի ժխտել, որ նրա կատարմամբ ցանկացած երգ իսկական հիթի է վերածվում: Հակոբյանների ընտանեկան տանդեմի արտադրանքը աննկատ չի մնում ոչ միայն Հայաստանում և սփյուռքում, այլև ակտիվ արձագանքներ է ստանում աշխարհում, հատկապես` Մերձբալթյան երկրներում, երևի երաժշտական ճաշակի նմանությունն է պատճառը: Սիլվան այն երգչուհիներից է, ով
comments

21.12.2012

Սոնա Շահգելդյանը "տժժում է": Տեսանյութ:

Աշխարհի վերջին ընդառաջ Արմոն և Գևորգ Մարտիրոսյանը թողարկեցին "Շնորհավոր 2013" երգի տեսահոլովակը: Ռեժիսորն է Արեն Բայադյանը, ով այս տարի հասցրեց մեզ զարմացնել բազմաթիվ գլամուրային տեսահոլովակներով: Սակայն, որքան էլ որ զարմանալի է, չենք խոսելու ո՛չ Արենի, ո՛չ Արմոյի և ո՛չ էլ Գևորգի մասին, այլ` տեսահոլովակի "հերոսուհու", ով ջանք ու եռանդ չի խնայում`
comments