29.11.2012

Ակսել Էռլանդսոն. ձևավոր ծառեր ստանալու գաղտնիքը...


Ակսել Էռլանդսոնը սկսել է աշխատել որպես սովորական ֆերմեր, որն ուներ հոբբի անձամբ ձևավորել ծառերը՝ կոճղից մինչև սաղարթը: Ավելի ուշ՝ մոտ տասը տարի անց, նա "սովորեցնում է" ծառերին աճել իր ուզած ձևով և ուղղությամբ: Նա փորձարկումներ է կատարել մի շարք ծառատեսակների վրա՝ նրանց ընձյուղներից ստեղծելով հանգույցներ, սրտեր, աստիճաններ, պարույրներ, օղակներ, թռչունների համար նախատեսված վանդակներ, աշտարակներ, նկարների համար շրջանակներ և այլն:
Շուտով նա հասկանում է, որ իր ծառերը բավականին հայտնի են դարձել, և որոշում է ստեղծել "Ծառերի կրկես" (Tree Circus): Էռլանդսոնը ոչ ոքի չէր բացահայտում իր տեխնոլոգիայի գաղտնիքը՝ լրտեսներից համառորեն թաքցնելով ծառերի հետ կատարվող
պատվաստումների իր "բաղադրատոմսը":  Ակսելը մահացել է 1964թ. իր յուրօրինակ ստեղծագործական մտքի թռիչքի հետ միասին:
1985թ. այն բանից հետո, երբ "Ծառերի կրկես"-ը դադարեց գոյություն ունենալ, ծառերը գնվեցին միլիոնատեր Մայքլ Բոնֆանտեի կողմից: Նա դրանք տնկեց իր զվարճանքների զբոսայգում՝ "Gilroy Gardens"-ում, որը գտնվում էր Կալիֆորնիա նահանգի Գիլրոե քաղաքում:



















comments