14.11.2012

Մեծ հեղափոխություն օծանելիքի արտադրության մեջ. օծանելիքի պարկուճներ

Այս պահին օծանելիքի արտադրության բնագավառի գիտնականները հեղափոխություն են անում՝ ստեղծելով օծանելիքի նոր տիպեր՝ պարկուճների տեսքով, որոնք հարկ կլինի օգտագործել կուլ տալու միջոցով: Այդ հեղափոխական հաբերը ստեղծվել են Հարվարդի համալսարանի կենսաբան Շերեֆ Մենսիի և ավստրալացի կրեատիվ դիզայներ Լյուսի ՄակՌեյի կողմից:  Հաբերը թույլ կտան մարդու մաշկի միջոցով արտազատել օծանելիքի բույրը: Իսկ ինչպես է դա ՛՛աշխատում՛՛: Երբ մարդը քրտնում է, օծանելիքի մոլեկուլները տարածվում են մաշկի տակ: Հոտի արտազատումը խիստ անհատական է՝ կախված տվյալ անձի մարմնի ջերմաստիճանից, սթրեսից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սեռական գրգռվածությունից: Կուլ տալով օծանելիքի պարկուճը՝  մաշկը դառնում է միջավայր՝ հոտի տարածման համար:
Մենսին և ՄակՌեյը դեռևս չեն ավարտել հեղափոխական հայտնագործության աշխատանքները, և առաջին պարկուճային օծանելիքի թողարկման ժամկետի մասին առայժմոչինչ հայտնի չէ: Հավանաբար թողարկելուց առաջ նրանք դեռ աշխատում են մարդու օրգանիզմի վրա պարկուճների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:



comments