Աշխարհի ամենահարուստ երկրներն առանձնացնելու համար կան տարբեր նախապայմաններ: Նախ և առաջ կարելի է, օրինակ, որպես հիմք ընդունել համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կամ էլ` երկրի ընդհանուր եկամուտը, սակայն այսպիսով մենք կունենանք ընդհանուր երկրի մասին պատկեր` աչքաթող անելով բնակչության կենսապայմանները, և շատ հնարավոր է, որ այս հաշվարկներով երկիրը դիտարկվի որպես հարուստ, բայց բնակչությունը ապրի աղքատ ու ծանր կենսապայմաններում (օրինակ` Չինաստան): Այդ իսկ պատճառով երկրի իրական վիճակը կարելի է պարզել` հաշվարկելով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն, որը ցույց կտա յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում երկրագնդի տաս առաջատար ու հարուստ երկրների ցանկը:
10. Ավստրիա
"Երանելիների" ցուցակը բացում է Ավստրիայի հանրապետությունը` Կենտրոնական Եվրոպայում: Բնակչության թիվը 8.4 մլն է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 39711 դոլար է, և այս թիվը տարեց տարի աճում է: Երկրի տնտեսության հիմքը սպասարկման ոլորտն է` բանկային գործ և ապահովվագրություն: Երկրի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև մետալուրգիան, սննդի, տեքստիլ ու քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև` քաղաքաշինությունը: Սակայն մի հետաքրքրական փաստ. Ավստրիան գրեթե չունի օգտակար հանածոներ, և վերամշակում է ներկրված հումքը: Այս երկրում գործազրկությունն ու ինֆլյացիան բավականին ցածր մակարդակ ունեն, իսկ իր ստաբիլության համար երկիրը դեպի իրեն է ձգում բազմաթիվ ներդրողների, այդ թվում` հարևան Գերմանիայից:
9. Իռլանդիա
Ցուցակում նախավերջին տեղում է Բրիտանական կղզիներից մեկի վրա գտնվող Իռլանդիայի հանրապետությունը, որը մինչև 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ ավելի բարձր հորիզոնականներում էր: Իռլանդիայում ապրում է 4.5 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող ՀՆԱ-ն 40000 դոլար է: Տնտեսության հիմնական ճյուղերը սննդի, տեքստիլ և մետաղի արդյունաբերությունն է:
comments