10.11.2012

Աշխարհի ամենանեղ տունը

Keret House - լեհ ճարտարապետ Ջակուբ Սզցզեսնիի՝ բավական մեծ աղմուկ հանած նախագիծը, որի հայեցակարգը ներկայացվել է դեռևս 2009 թվականին WolaArt փառատոնում:  Այն ժամանակ դա իրականացման համար անհնար և անլուրջ էր համարվում, իսկ այսօր գրավում է միջազգային հանրության ուշադրությունը՝ որպես աշխարհի ամենանեղ տունը: Տունը կառուցված է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ երկու շենքերի միջև գտնվող նեղ հատվածում: Տան լայնությունն առավելագույնը հասնում է 122 սանտիմետրի, իսկ առավել նեղ մասը գրեթե հավասար է 72 սանտիմետրի: Տան ճակատը պատրաստված է կիսաթափանցիկ նյութից, և միայն ննջարանն ունի մի փոքրիկ պատուհան: Եվ գիտե՞ք՝ այնտեղ կարելի է ոչ միայն ապրել, այլև ստեղծագործել: ''Keret House''-ը ամբողջ աշխարհի ստեղծագործ մարդկանց համար ժամանակավոր կացարան է համարվում: Տան առաջին բնակիչը եղել է իսրայելցի գրող Էդգար Քերեթը, որի պատվին էլ նախագիծը ստացել է իր անվանումը:









Հ.Գ. - Ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ սիրտներս լայն լինի ;)))))

comments