Պարֆյումերիա արտադրող ամերիկյան մի հայտնի ընկերություն վաճառքի է հանել օծանելիքներ, որոնք պիտի վախեցնեն ամենուր վխտացող զոմբիներին:
Օծանելիքը թողարկվել է երկու տարբերակով` տղամարդկանց և կանանց համար` բավականին համեստ դիզայնով: Տարաների վրա նկարված են զոմբիներ` "Zombie for Him" և "Zombie for Her" գրառումներով:
Ըստ հեղինակների` այս նոր բույրը կդառնա մարդկության առաջին զենքն ընդդեմ հնարավոր զոմբի-ապոկալիպսիսի:
"Zombie for Him"-ի բույրի մեջ զգացվում են չորացած տերևների, սնկերի, բորբոսի, քարաքոսի և
հողի նրբերանգներ:
Իսկ կանացի տարբերակում այս նույն համադրությանն ավելանում է նաև այսպես կոչված "գինու տակառի նստվածքի" բույրը:
Այս նորույթն արժե 20 դոլար` 30 միլիլիտրը և 39,5 դոլար` 118 միլիլիտրը:
Հիշեցնենք, որ ամերիկացիները վաղուց են պատրաստվում զոմբիների կողմից աշխարհի գրավմանը, և այս քայլը հերթական "նախապատրաստական" ակցիայի շրջանակներում է: Դեռևս 2012-ի "աշխարհի վերջի" նախօրեին ԱՄՆ-ում արագ սպառվում էր զինամթերքն ու սսնդամթերքը: Այս նոր ապրանքատեսակը, որը խոստանում է պաշտպանել մարդուն զոմբիից, նույնպես մեծ պահանջարկ կունենա` վստահեցնում են հեղինակները:
ՀԳ. Գնալով համոզվում ենք, որ ամերիկացի լինելը դժվար բան է...