Բլոգի նյութեր
Показаны сообщения с ярлыком Հիթ-շքերթ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հիթ-շքերթ. Показать все сообщения
10.02.2017
02.12.2013
01.12.2013
Հնդկական թոփ 10 (ՄԱՍ 1)
Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Ամանորյա տոներին ընդառաջ՝ Քեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր երաժշտական տասնյակ` հին ու բարի հնդկական ֆիլմերից վերցված: Երբևէ կարծե՞լ ես, թե որքա՜ն նոստալգիկ, որքա՜ն սիրված են եղել դրանք ու թե որքան հույզեր կարող է առաջացնել հնդկական էքսկուրսիան դեպի անցյալ: Դե ի՞նչ պատրա՞ստ ես: Գնացի՜՜՜նք...
10. Բոբբի, 1973: Ռեժ.` Ռաջ Կապուր:
Կարծում եմ Բոբբին ժամանակին ամենացանկալի կանանց շարքում էր մեզանում: Սովետական միությունում` հավասար հասարակության մթնոլորտում, հարուստ տղայի և աղքատ աղջկա սիրո պատմությունը իսկական բում առաջացրեց` ստիպելով ավելի քան 62,6 մլն սովետական քաղաքացիների հուզվել, արտասվել ու հիանալ այս երիտասարդ դերասաններով: Ո՜ւր էր թե "Դժվար ապրուստի" ստեղծագործական խումբը գոնե մի անգամ այս ֆիլմը դիտած լիներ:
Դե իսկ ֆիլմի կոնկրետ այս երգը իսկական հիթ դարձավ:
15.01.2013
Աշխարհի 10 ամենահարուստ երկրները
Աշխարհի ամենահարուստ երկրներն առանձնացնելու համար կան տարբեր նախապայմաններ: Նախ և առաջ կարելի է, օրինակ, որպես հիմք ընդունել համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կամ էլ` երկրի ընդհանուր եկամուտը, սակայն այսպիսով մենք կունենանք ընդհանուր երկրի մասին պատկեր` աչքաթող անելով բնակչության կենսապայմանները, և շատ հնարավոր է, որ այս հաշվարկներով երկիրը դիտարկվի որպես հարուստ, բայց բնակչությունը ապրի աղքատ ու ծանր կենսապայմաններում (օրինակ` Չինաստան): Այդ իսկ պատճառով երկրի իրական վիճակը կարելի է պարզել` հաշվարկելով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն, որը ցույց կտա յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում երկրագնդի տաս առաջատար ու հարուստ երկրների ցանկը:
10. Ավստրիա
"Երանելիների" ցուցակը բացում է Ավստրիայի հանրապետությունը` Կենտրոնական Եվրոպայում: Բնակչության թիվը 8.4 մլն է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 39711 դոլար է, և այս թիվը տարեց տարի աճում է: Երկրի տնտեսության հիմքը սպասարկման ոլորտն է` բանկային գործ և ապահովվագրություն: Երկրի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև մետալուրգիան, սննդի, տեքստիլ ու քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև` քաղաքաշինությունը: Սակայն մի հետաքրքրական փաստ. Ավստրիան գրեթե չունի օգտակար հանածոներ, և վերամշակում է ներկրված հումքը: Այս երկրում գործազրկությունն ու ինֆլյացիան բավականին ցածր մակարդակ ունեն, իսկ իր ստաբիլության համար երկիրը դեպի իրեն է ձգում բազմաթիվ ներդրողների, այդ թվում` հարևան Գերմանիայից:
9. Իռլանդիա
Ցուցակում նախավերջին տեղում է Բրիտանական կղզիներից մեկի վրա գտնվող Իռլանդիայի հանրապետությունը, որը մինչև 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ ավելի բարձր հորիզոնականներում էր: Իռլանդիայում ապրում է 4.5 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող ՀՆԱ-ն 40000 դոլար է: Տնտեսության հիմնական ճյուղերը սննդի, տեքստիլ և մետաղի արդյունաբերությունն է:
19.12.2012
2012 թվականի թոփ-20 ամենացանկալի կանայք
Askmen հանրաճանաչ պորտալը հրապարակել է մոլորակի ամենացանկալի կանանց ամենամյա վարկանիշային ցուցակը: Դրանց հետ կարելի է և՛ համաձայնել, և՛ չհամաձայնել: Նաև կարելի է պարզապես վերցնել ու նայել գեղեցիկ և յուրօրինակ կանանց: Ինտրիգը պահպանելու համար սկսենք ներքևից վերև:
20. 20-յակը բացում է Կլեր Դեյնսը, ով համարվում է Հոլիվուդի ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհիներից մեկը:
2013-ի ամենաթանկ մեքենաները
Forbes-ը ներկայացնում է ամենաթանկ ու գերժամանակակից մեքենաների տասնյակը, որոնք առաջատար ընկերությունները սերիական արտադրության կներկայացնեն 2013-ին: Ոճ, արագություն, յուրօրինակություն ու անսահման շքեղություն` այսպիսին է խոստանում լինել 2013-ի ավտոաշխարհը:
10. Porsche 918 Spyder
Շարժիչը` 4,6լ, 570 ձիաուժ
100կմ/ժ արագության հասնում է 3,1 վայրկյանում
Մաքսիմալ արագությունը` 320կմ/ժ
Արժեքը` $ 845.000
9. Hennesey Venom GT
Շարժիչը` 6,2 լիտր, 1200 ձիաուժ
100կմ/ժ արագության հասնում է 2,5 վայրկյանում
Մաքսիմալ արագությունը` 440կմ/ժ
Արժեքը` $ 950.000
10. Porsche 918 Spyder
Շարժիչը` 4,6լ, 570 ձիաուժ
100կմ/ժ արագության հասնում է 3,1 վայրկյանում
Մաքսիմալ արագությունը` 320կմ/ժ
Արժեքը` $ 845.000
9. Hennesey Venom GT
Շարժիչը` 6,2 լիտր, 1200 ձիաուժ
100կմ/ժ արագության հասնում է 2,5 վայրկյանում
Մաքսիմալ արագությունը` 440կմ/ժ
Արժեքը` $ 950.000
25.11.2012
Մարդկային թոփ 10 վախերը
10. Ծերության վախը
9. Թունավորված լինելու վախը
8. Վախկոտ երևալու վախը
7. Վերմինոֆոբիա՝ միկրոօրգանիզմների և բակտերիաների նկատմամբ վախը
6. Խելագարվելու վախը
19.11.2012
Աշխարհի ամենաէժան արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ
Ողջո՜ւյն, աշխատավարձին "ռոճիկ", դրամին էլ "մայեթ" ասող ու "տալիքների" մեջ թաղված հայ միջին վիճակագրական քաղաքացի: Ինչպես խոստացել էի, այսօր որոշել եմ դրականորեն ազդել ձեր տրամադրության վրա: Նախորդ նյութում ներկայացրել էի աշխարհի ամենաթանկ արժույթները դրամի համեմատությամբ ու խոստացել ներկայացնել դրա հակառակ "հիթ-շքերթը": Դե ասածն արած է: Էնպես որ առաջարկում եմ մեզ մի քիչ լավ զգալ ու "վերևից նայել" ներքոնշյալ ազգային արժույթներին ;)
10. SOS
Որտե՞ղ փնտրել երկրներ, որոնց ազգային արժույթն ավելի ցածր արժեք ունի, քան ՀՀ դրամը... կգուշակե՞ք, թե ասեմ )))) լավ, չտանջեմ, տասներորդ հորիզոնականում է Սոմալին

16.11.2012
Աշխարհի ամենաթանկ արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ
Ողջո՜ւյն միջին աշխատավարձ ստացող ու "խոպանից" ուղարկված գումարներով "յոլլա" գնացող ՀՀ քաղաքացի՛: Չնայած մեր երկրում տնտեսական վայրիվերումներին ու ֆինանսական խնդիրներին` ունեմ մի հետաքրքիր զբաղմունք, այն կոչվում է բոնիստիկա կամ նումիզմատիկա, այսպիսի հոբբիով "տառապում են" շատ-շատերը: Իրականում սա տարբեր երկրների թղթադրամներ կամ մետաղադրամներ հավաքելու սովորությունն է:
Այսպիսով որոշել եմ իմ նախասիրություններով երբեմն կիսվել նաև մեր ընթերցողների հետ:
Այս անգամ կանդրադառնամ աշխարհի ամենաթանկ արժույթներին ՀՀ դրամի համեմատությամբ: Ցավոք, այս տասնյակի ոչ բոլոր թղթադրամներն ունեմ իմ հավաքածուում, դեռևս ;)
ՀԳ. Արտարժութային հաշվարկներում հնարավոր են մի-քանի լումայի շեղումներ, ներեցե՛ք անշնորհ "տնտեսագետիս" ;)
10. GEL
Մեր հարևան վրացիներն իրենց "ցխելի սիմիդիով" ու ազգային արժույթով հանգրվանել են այս հորիզոնականում:
1 վրացական լարի = 244,43 ՀՀ դրամ
9. USD
Թեկուզ և նրանց երբեմն հիմար են անվանում, բայց միևնույնն է, նրանց ազգային արժույթն ամենահայտնին է աշխարհում:
1 ԱՄՆ դոլար = 407.71 ՀՀ դրամ
08.11.2012
Մեր մանկության գովազդը:

Երբևէ մտածե՞լ էիք, որ գովազդը կարող է հաճելի հուշեր արթնացնել:
Ներկայացնում եմ գովազդային տասնյակ, որոնք ինձ մոտ կարոտախտի պատճառ դարձան: Կարոտ դեպի ոչ հեռավոր 90-ականներ, կարոտ դեպի մանկություն...
10. Lenor
2012-ի ամենաշահութաբեր ֆիլմերը
Ստորև ներկայացնում եմ ձեզ 2012-ի ամենաշահութաբեր ֆիլմերի հնգյակը: Չնայած տարին դեռ չի ավարտվել, սակայն մասնագետներն արդեն հասցրել են հաշվել 2012-ի կինոբյուջեն:
5. Եվ այսպես լավագույն հնգյակը բացում է Մադագասկար 3-ը, 718.900.262 դոլլար համաշխարհային ցուցադրումից:
5. Եվ այսպես լավագույն հնգյակը բացում է Մադագասկար 3-ը, 718.900.262 դոլլար համաշխարհային ցուցադրումից:
13.10.2012
Աշխարհի 10 ամենաթանկարժեք զգեստները
Տասներորդ տեղ. Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան զգեստը
Աշխարհի ամենաթանկ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, ում մարմինն ապահովագրված է նյույորքյան ապահովագրական ընկերությունում մեկ միլիարդ եվրո գումարով, հայտնվել է պարող Քրիս Ջադի հետ իր հարսանիքին (2001 թվականի սեպտեմբերին) Վալենտինոյի՝ համեմատաբար համեստ զգեստով, որն արժեր 50.000 դոլլար:
04.10.2012
Руки Вверх! Իսկ դուք նրանց չե՞ք մոռացել:
Հեռավոր 90-ականներին նրանք ցնցում էին ողջ հետխորհրդային երկրների երիտասարդությունը: Նրանց երգերը ժամանցային էին, թեթև, հեշտ մարսելի, երևի դա էր հենց պատճառը, որ նրանք անմիջապես միլլիոնավոր սրտեր գրավեցին:
Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նրանց ամենահայտնի երգերի լավագույն յոթնյակը, որն ավագ սերնդի մոտ հաճելի հուշեր կարթնացնի, իսկ երիտասարդ սերնդին կծանոթացնի նրանց հետ:
Դե ի′նչ, վայելե′նք:
7. Крошка моя
09.08.2012
Սերիալային նոստալգիա
Վերջին ժամանակներս այնքան խոսվեց տեղական արտադրության սերիալների մասին: Ազգը բաժանվել է երեք խմբի. մարդիկ ովքեր հետևողականորեն պայքարում են մեր բացասական ազդեցությամբ հեռուստատեսային աղբի դեմ, մարդիկ, ովքեր, անտեսելով բոլոր զգուշացումներն ու անգործությունից դրդված, նայում են դրանք, և մարդկի, ովքեր չեն պատկանում երկու խմբից և ոչ մեկին, սակայն միևնույն է տեղեկանում են գրեթե բոլոր սերիալներին:
Իսկ ահա սերիալային ինդուստրիայի ջատագովները ջանք ու եռանդ չեն խնայում՝ իրենց արտադրանքին անհավանական փայլ տալու համար՝ երբեմն անցնելով տրամաբանության բոլոր սահմանները:
Երկար պրպտումներից հետո կազմեցի մի հիթ շքերթ՝ սերիալների: Չէ՛, չէ՛ "Դժվար ապրուստն" էստեղ չկա, ու ոչ էլ "Աննաների" մասին եմ խոսելու: Ներկայացնում եմ գրեթե դասական դարձած ու հատկպես հայ հանդիսատեսին քաջ ծանոթ ու համաշխարհային հռչակ վայելող սերիալներ, որոնք ինձ մոտ նոստալգիկ զգացողություններ առաջացրեցին, հուսով եմ՝ նաև ձեզ մոտ: Սերիալներ, որոնք էկրանների մոտ էին հավաքում բոլորին՝ դառնալով նրանց առօրյայի անքակտելի մասը:
Իսկ այ մեր սերիալաստեղծ գիգանտները թո՛ղ դասեր քաղեն արդեն հաջողված գործերից:
Դե իսկ ձեր ամենասիրած սերիալի թիվը կարող եք թողնել մեկնաբանություններում:
12. Բլանկոյի այրին
29.06.2012
The 10 Best Movie Soundtracks Ever

Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կազմեցի այս ցուցակը՝ հաշվի առնելով տարբեր երաժշտական նախասիրություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև մասնագետների կարծիքները: Անկախ ամեն ինչից այս ստեղծագործություններն ու կատարումներն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային երաժշտական պատմության մեջ: Թողե՛ք ձեր կարծիքը. ուրախ կլինեմ ծանոթանալ նաև ձեր նախասիրություններին: Շնորհակալություն:
10. Apocalypse Now 1979 ("The End" The Doors)
28.06.2012
Աշխարհի 10 ամենատգեղ մեքենաները
Ամերիկյան Jalopnik պորտալը կազմել է աշխարհի ամենատգեղ մեքենաների ցանկը: Շատերը չեն համաձայնի ամերիկյան մասնագետների հետ, սակայն իմ կարծիքով նայել կարելի է:
Եվ այսպես
10. Reva G-Wiz, Հնդկաստան
Подписаться на:
Сообщения (Atom)














