Տասներորդ տեղ. Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան զգեստը
Աշխարհի ամենաթանկ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, ում մարմինն ապահովագրված է նյույորքյան ապահովագրական ընկերությունում մեկ միլիարդ եվրո գումարով, հայտնվել է պարող Քրիս Ջադի հետ իր հարսանիքին (2001 թվականի սեպտեմբերին) Վալենտինոյի՝ համեմատաբար համեստ զգեստով, որն արժեր 50.000 դոլլար:
Իններորդ տեղ. Քրիստիան Լակրուայի երեկոյան զգեստը
Ներկայացվել է 2005 թվականին: Ընդամենը 150.000 դոլլարի դիմաց դիզայներն առաջարկել է ոսկե տպվածքով կաթնագույն շիֆոնից այս հրաշալի հագուստը: Հագուստը հրաշալի համալրում է զմրուխտով զարդարված ոսկե թագը:
Ութերորդ տեղ. Մելանի Տրամպի հարսանեկան զգեստը Քրիստիան Դիորից
Հարսնացուն Փարիզում մի քանի շաբաթ է անցկացրել՝ շփվելով Վալենտինոյի, Գոտյեի, Լագերֆելդի հետ և անդադար զգեստներ փորձելով: Վերջապես նրա ընտրությունը կանգ առավ Քրիստիան Դիորի <<Աշուն-ձմեռ 2005>> հավաքածուից արծաթե զարդարանքով և կրծքի վրա կերպասե թերթիկներով շքեղ զգեստի վրա: <<Սա զգեստ է, որը պետք է միայն հարսանիքի օրը կրել: Այսպիսի զգեստը պետք է համընդհանուր հիացմունք առաջացնի>>,- հայտարարել է ապագա տիկին Տրամպը:
Յոթերորդ տեղ. Քրիստիան Դիորի երեկոյան զգեստը
Փարիզի նորաձևության շաբաթներում Քրիստիան Դիորի ներկայացրած ոչ մի զգեստ 200.000 դոլլարից էժան չի եղել: Փքված ձեռնամասեր, մորթե թիկնոցներ. այդ ամենը ցուցադրում էին անցյալի թագավորական պալատների շքեղությունը: Պոդիումում հպարտորեն քայլում էին սուպերմոդելներ Ամբերը, Կառենը, Շալոմը, Հելենան, Նաոմին, Ստելլան, Լիլի Կոուլը: Հնարավոր է՝ հրավիրվել են սուպերպրոֆեսիոնալներ, որովհետև ամեն մոդել չէ, որ կկարողանար զգեստներն արքայավայել ներկայացնել:
Վեցերորդ տեղ. Ոսկե մետաղալարով զգեստը
2007 թվականի ամռանը ճապոնական Գինզա Տանակա բրենդը ներկայացրեց երկար երեկոյան զգեստը՝ պատրաստված շատ բարակ և փափուկ ոսկե մետաղալարից: Արժեքը՝ 250.000 դոլլար, քաշը՝ 1.1 կգ:
Հինգերորդ տեղ. Դիզայներ Էնթոնի Լա Բատեի հարսանեկան զգեստը
Զգեստի վրա առկա են 300 կարատանոց 1100 ադամանդե քարեր և 3000 Սվարովսկու բյուրեղներ: Ներկայացվել է 2005 թվականին: Արժեցել է 300.000 հազար դոլլար: Զգեստը գնած հաճախորդը ցանկացել է անանուն մնալ:
Չորրորդ տեղ. Մարիա Գրախֆոգելի երեկոյան զգեստը
Ներկայացրել է մոդել Ջոդի Քիդը 2000 թվականին Մարիա Գրախֆոգելի ցուցադրության շրջանակներում: Առջևից մինչև ազդրերը կտրվածքով և հետևից մինչև հատակ թափվող ձկան պոչի նմանվող զգեստը զարդարված է 2 հազար ադամանդե քարերով:
Երրորդ տեղ. Յումի Կացուրայի հարսանեկան զգեստը
Ճապոնական ոճով 8 միլիոն դոլլար արժողությամբ հարսանեկան զգեստը ներկայացվել է 2007 թվականի սկզբին: Այն պատրաստված է չափազանց բարակ մետաքսից և կերպասից, զարդարված է ուղիղ հազար զմրուխտե, 8.8 կարատանոց կանաչ ադամանդե և հազվադեպ հանդիպող 5 կարատանոց ոսկեգույն ադամանդե քարերով:
Երկրորդ տեղ. Անգլիացի հանրահայտ դիզայներ Սքոթ Հենշալի երեկոյան զգեստը
Զգեստը պատկանել է իռլանդացի երգչուհի Սամանտա Մամբային, ով այն առաջին անգամ կրել է 2004 թվականի հուլիսի 28-ին <<Սարդ մարդը - 2>> ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Զգեստի վրա կարված են եղել երեք հազար ադամանդներ: Շքեզ հագուստն արժեցել է 9 միլիոն դոլլար:
Առաջին տեղ. Դիզայներ Ռենե Ստրաուսի հարսանեկան զգեստը
Դիզայներից բացի, զգեստի վրա աշխատել է նաև ոսկերիչ Մարտին Կատցը: Արժեքը՝ 12 միլիոն դոլլար: Զգեստի կրծկալը զարդարված է ադամանդե քարերով: Ներկայացվել է 2006 թվականի փետրվարին: Եվ, ի դեպ, իր գնորդին դեռ չի գտել: