15.10.2012

Փաստեր Երկրի մասին



·    Երկիրը կարելի է դիտարկել՝ որպես կենդանի օրգանիզմ, որն ունի սեփական շնչառությունը. այն կարգավորում է իր ջերմաստիճանը, օգտագործում է էներգիան և մշտապես փոխում է իր մաշկը:

Աստղակենսաբանության ոլորտի հետազոտողները հայտնաբերել են, որ Երկրի կլիմայի նախկին կայուն վիճակը անոմալիա է և հաջորդ մի քանի միլիարդ տարում ամեն ինչ կհասնի նորմայի սահմաններին:

Օվկիանոսների մակերևույթի տակ գտնվում են ամենամեծ լեռնաշղթաները, որոնք պահպանում են երկրագնդի մակերևույթը:

Երկրի մակերևույթի ավելի քան 80 %-ն ունի հրաբխային ծագում:

Ամերիկյան հնդիկների շրջանում տարածված է այն կարծիքը, որ Երկրի մակերևույթը գտնվում է մի հսկա կրիայի վրա, և այն ցնցվում է ամեն անգամ, երբ կրիան տեղաշարժվում է:

Ըստ ամենահայտնի վարկածներից մեկի՝ ինչ-որ ժամանակ Երկիրն իր ուղեծիրը կիսել է մեկ այլ մոլորակի հետ, որին գիտնականները Թեա են անվանել: Շատ ու շատ միլիարդավոր տարիներ առաջ այդ մոլորակները բախվել են, ինչի արդյունքում իր պատմության մեջ Երկիրն ունեցել է ամենամեծ աղետը, որից հետո ձեռք է բերել հավելյալ զանգված և ունեցել իր սեփական արբանյակը:  

comments