24.10.2012

Ինչպես է նկարում նկարիչ հիպերռեալիստը

Երիտասարդ իտալացի նկարիչ Դիեգո Ֆացիոն ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել հանդիսատեսին, որ իր հիպերռեալիստական նկարները ֆեյք չեն: Ամեն անգամ նկարչի նոր նկարի ի հայտ գալու դեպքում համացանցում հայտնվում եմ դրանց անհավատալի լինելու վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ: Քսաներկուամյա մատիտանկարի վարպետին մնում է կիսվել իր ստեղծագործական գաղտնիքներով: Հիպերռեալիստ-ինքնուս Դիեգո Ֆացիոն սկսել է դաջվածքների էսքիզներից: Ոգեշնչվելով ճապոնական նկարիչների ստեղծագործություններից՝ Դիեգոն սկսել է սրել իր հմտությունները՝ զարգացնելով նկարի իր տեխնիկան: Նա աշխատում է ինչպես լավ աշխատող տպիչ՝ նկարները սկսելով թերթի եզրից: Օգտագործում է սովորական մատիտներ և ածուխ: Մի դիմանկարի ստեղծման համար նկարչից 200 ժամ է պահանջվում:




























comments