15.10.2012

Աշխարհի ամենաարտասովոր հարսանեկան զգեստները


Ցանկացած կնոջ համար հարսանիքն իր կյանքի ամենակարևոր և գլխավոր իրադարձությունն է: 
Հենց այդ պատճառով նա առանձնահատուկ է պատրաստվում այդ իրադարձությանը: 
Եվ  իհարկե, հատուկ ուշադրություն է ներկայացվում հարսանեկան զգեստին: 
Այսօր մենք ձեզ կներկայացնենք ամենազարմանալի, արտասովոր, օրիգինալ հարսանեկան զգեստների ընտրանին:

Զգեստ <<Կոկոն>>

Այն արդեն 40 տարեկան է և ստեղծված է աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանի կողմից
Զգեստն ամբողջությամբ ձեռագործ է:



Զգեստ ապահով սեքսի սիրահարների համար

Այս հագուստը ստեղծված է Պեկինում:
Ամբողջությամբ պատրաստված է պահպանակներից:


Մարմնանկարչություն հարսանիքի համար

Ինչու հագուստի համար փող ծախսել, եթե կարելի է պարզապես նկարել:


Անտառում եղևնի է ծնվել

Իսկ այս զգեստը հատուկ նրանց համար է, ովքեր ցանկանում են միաժամանակ իրենց զգալ ինչպես հարսնացու, այնպես էլ ամանորյա եղևնի:
Առաջին հայացքից՝ սովորական զգեստ է, բայց ամեն վայրկյան կարելի է միացնել լույսերը...


Վերջ ծխելուն 

Այս զգեստի կողքին չարժե ծխել: 
Չէ՞ որ այն թղթից է պատրաստված:


Հրուշակեղենից զգեստ

Այս զգեստի ստեղծման համար 2 ամիս է պահանջվել:
Հարսի շորը պատրաստված է ալյուրից, ձվերից, շաքարավազից և կարամելից:
Այն պարունակում է 1500 կրեմային թխվածքաբլիթներ և կշռում է 10 կգ:
Ահա թե ինչ է նշանակում՝ փեսացուն խոհարար է...


Քամուց քշվածները

Նուրբ զգեստ է, այնպես չէ՞:
Բայց միայն այն պատրաստված է զուգարանի թղթից, սկոճից և սոսնձից:
իսկ ինչի՞ համար՝ <<Քամուց քշվածները>>...
Զգեստի ստեղծող Աննա Կագավան ներշնչվել է <<Քամուց քշվածները>> ֆիլմից և ճապոնական օրիգամիներց:


Զգեստ <<Նյամ-նյամ>>

Զգեստը ներկայացվել է 2008թ. <<Շոկոլադի շաբաթում>> դիզայներներ Շանտալ Կոդիի և Յան Ստյուարտի կողմից:
Այնպես որ <<քաղցր հարսիկ>> արտահայտությունը կարելի է նաև ուղիղ իմաստով հասկանալ:


Սիրամարգը բողոքում է

Հագուստի ստեղծման համար հարկավոր է եղել 2009 փետուր:
Հետաքրքիր է, թե քանի սիրամարգ է առանց փետուրի մնացել...


Զգեստ ծաղիկներից

Ցանկություն կա՞ քեզ ծաղկաթումբ զգալու...

 

Որքան քիչ, այնքան լավ

Զգեստ առանց բարդույթների աղջիկների համար:

 

Որքան շատ, այնքան լավ


Եվ վերջապես, աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը:

Զգեստի կրծկալը կարված է 12 միլիոն դոլլար արժողությամբ ադամանդներից:
Զգեստի վերջնական գինը ստեղծողի հոնորարի հետ միասին կներկայացվի միայն պոտենցիալ գնորդին: Դեռևս այս մի քիչ հավակնոտ հրաշքը պահատուփում սպասում է իր կրողին:


Տարբերվելու մեջ ոչ մի վատ բան չկա:
Բայց միայն պետք չէ մոռանալ չափի զգացման մասին:
Իսկ ձեզ որևէ զգեստ դուր եկա՞վ:

comments