29.11.2012

Նոր կրիչներ՝ կոդով և ինքնաոչնչացման հնարավորությամբ


Համաշխարհային շուկայում արդեն բավականին վաղուց առաջարկվում են արտաքին կոշտ սկավառակներ և USB-կրիչներ , որոնք պահպանում են իրենց մեջ գտնվող ինֆորմացիան: Կան նաև մատնահետքերի համար նախատեսված տեսածրող սարքեր: Ինֆորմացիայի պահպանման համար սովորաբար կրիչը պարունակում է ֆիրմային ծրագրային ապահովում:  
Ճապոնական Evergreen կազմակերպության մասնագետները USB-կրիչի վրա փոքրիկ էկրան և ստեղնաշար են տեղադրել,
որի արդյունքում կրիչը սովորական բջջային հեռախոս է հիշեցնում: Դրա համար նրանց հարկավոր է եղել մի փոքր մեծացնել կրիչի չափերը: Կրիչն աշխատում է ութանիշ գաղտնաբառերով: 
Ծրագիրը թույլ է տալիս գաղտնաբառի վեց անհաջող փորձ, որից հետո կրիչը սկսում է ինքնիրեն ֆորմատավորվել՝ ջնջելով իր մեջ պարունակող ողջ ինֆորմացիան: Կրիչի պարունակությունը կազմում է 8 ԳԲ, քաշը՝ 22 գրամ: Այն արժե ընդամենը 25 դոլար:

comments