27.11.2012

Երիտասարդ ամերիկացին խելքը թռցրել է սպամի պատճառով


ԱՄՆ-ում  գրանցվել է մարդու մոտ սպամից առաջացած հոգեկան խանգարման առաջին դեպքը: Նյու Յորքի 28-ամյա բնակիչ Ջերեմի Կլենսը բառի ամենաբուն իմաստով խելքը թռցրել է իր անձնական փոստարկղին ստացված գովազդային, անօգուտ նամակներից: Հիմա նա համարվում է Գրեյսթոուն Պարկի հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ: Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ համացանցում սպամի տարածումը խախտել է
առողջ մարդու հոգեկան աշխարհը: Ջերեմի Կլենսի խոսքերով՝ անձնական փոստարկղի և սոցիալական ցանցերի (որտեղ նա իր ժամանակի մեծ մասն է անցկացնում) սպամը, հանգեցրել է այն բանին, որ նա, չխնայելով իր առողջությունը և գործնականում զրկվելով նորմալ քնից, սկսել է անխտիր բոլոր հասցեատերերի հետախուզում: Երեկոները նա գաղտնի այցելել է "իրեն նեղացնողների" տները և կտրել նրանց համակարգիչներին համացանցին միանալու հնարավորություն տվող լարերը՝ հույս ունենալով, որ գոնե որոշակի ժամանակով իրեն հանգիստ կթողնեն: Սակայն նրան բռնել է ոստիկանությունը: Դատավարության ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը տառապում է հոգեկան խանգարումով և ուղարկվել է հոգեբուժական հիվանդանոց: 

comments