Նոյեմբերի 10-ին Քուվեյթի բնակիչները նշեցին երկրի սահմանադրության օրը: Սահմանադրության օրվա կապակցությամբ մեծ հրավառություն էր կազմակերպվել, որը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենալայնածավալ հրավառությունն աշխարհում: Էլ-Քուվեյթի երկնակամարում բաց էին թողնված 77282 միավոր հրավառության տեխնիկա՝ ընդհանուր 15 միլիոն դոլար արժողությամբ:
Քուվեյթի աշտարակների ուրվագծերը տոնական հրավառության ֆոնի վրա
Գիշերային քաղաքի վրա թռչնի թռիչքի տեսքը՝ լուսավորված գունավոր կրակներով
Հրավառության գունագեղ շերտերը
Հորիզոնը ողողված է հրավառության կրակներով
Քուվեյթյան աշտարակները հրավառության մեջ
Ականատեսների ամբոխը նկարահանում է հրավառությունը
Տեղի բնակիչներն ու տուրիստները հետևում են հրավառությամբ ուղեկցվող գունագեղ լուսային շոուին
comments