Նյու Յորքում կայացել է ավանդական շքերթը՝ "Մեյսի"-ն: Ամեն տարի "Մեյսի" շքերթին են դուրս գալիս հսկայական փչովի խաղալիքներ: Դրանք հայտնի մուլտֆիլմերի, հեքիաթների և հեռուստահաղորդումների հերոսներ են: Խաղալիքները տարվում են Կենտրոնական զբոսայգուց մինչև Բրոդվեյի և Յոթերորդ պողոտայի միջև գտնվող Macys հանրախանութի մուտքի մոտ: Ուղիղ հեռարձակմամբ՝ շքերթը ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Երեկոյան Նյու Յորքը Բրուկլինից
անջատող Իստ-Ռիվերի մոտ հրավառություն է տեղի ունենում: Արդեն քանի տարի՝ շքերթները հանդիսանում են ԱՄՆ-ում Շնորհակալության օրվա կարևոր միջոցառումներից մեկը: Սովորաբար մարդիկ շքերթի են դուրս գալիս տարազներով և 17-րդ դարի հագուստներով: Շնորհակալության օրը ԱՄՆ-ի և Կանադայի ամենակարևոր տոներից է: Այն նշում են հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը Կանադայում, և չորրորդ հինգշաբթի օրը՝ ԱՄՆ-ում: Այդ օրվանից սկսվում է տոնական սեզոնը, որն իր մեջ ներառում է Ծննդյան և շարունակվում է մինչև Ամանորյա տոները: Շնորհակալության օրը ի սկզբանե համարվում էր Աստծուն երախտագիտության և գոհունակության արտահայտման օր, ինչպես նաև՝ որպես ընտանիքի և ընկերների նյութական բարեկեցության ու բարի հարաբերությունների օր: Շնորհակալության օրը իր արմատներով գնում է ամերիկյան պատմության խորքերը, կապվում Անգլիայից 1620թ. այժմ արդեն հայտնի Mayflower նավով ԱՄՆ-ի ափերին հասած գաղթածների հետ: Օվկիանոսով բավականին բուռն ճամփորդությունից հետո նրանք տեղակայվում են Մասաչուսեթսի նահանգում և գաղութ հիմնում: Եկվորների կեսից ավելին չի կարողանում դիմանալ ցրտաշունչ ձմռանը և մահանում ցրտից, սովից ու հիվանդություններից: Ողջ մնացածները գաղութ են հիմնում և գարնանը տեղի հնդկացիների հետ սկսում են հողագործական աշխատանքներ կատարել: Գաղթականների առաջին նահանգապետը առաջարկում է առաջին բերքի ստացման օրը Աստծուն գոհունակություն հա յտնել: Արդյունքում գաղթականներն առիթից առիթ լավ բերքի համար շնորհակալական միջոցառումներ էին կազմակերպում: Անկախության ձեռքբերումից հետո ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն առաջարկում է ամեն տարի՝ նոյեմբերի 26-ին, Շնորհակալության օրը նշել՝ որպես ազգային տոն: Այդ ժամանակից հետո միջոցառման օացուցային ժամկետները մի քանի անգամ փոխվել են, իսկ 1941թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է օրինագիծ, որի համաձայն՝ Շնորհակալության օրը պետք է նշվի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը: 1941թ. դեկտեմբերի 26-ին Ռուզվելտը հաստատեց այդ օրինագիծը՝ դրանով իսկ պահպանելով մինչ այդ գործող սխեման:

Ստորև ձեզ ենք ներկայացնում միջոցառումներից արված նկարներ: