26.11.2012

15 փաստ ծխելու մասին


1. Ծխախոտն աշխարհի ամենաշատ վաճառվող ապրանքներից մեկն է: Մեկ տարվա ընթացքում վաճառքի չափերը հասնում են մեկ մոտ տրիլիոնի: Դրամային արտահայտությամբ դա կազմում է մոտավորապես 400 միլիարդ դոլար: Ծխախոտի արտադրությունն աշխարհում արդյունաբերության ամենամեծ ճյուղերից մեկն է:
2. Համաձայն Հարվարդի համալսարանի կողմից կատարված հետազոտությունների՝ մի քանի հայտնի ապրանքանիշերի մեջ նիկոտինի
պարունակությունը տարեցտարի աճում է: 1997-2005թթ ժամանակահատվածում նիկոտինի պարունակությունն ավելացել է 11 տոկոսով: 
3. 1970թ. նախագահ Նիքսոնը օրենք է ստորագրել՝ ծխախոտատուփի վրա վնասակարության մասին տեղեկացնելու վերաբերյալ և արգելել է հեռուստատեսությամբ ծխախոտի վերաբերյալ գովազդը:
4. Այսօր ամերիկյան արտադրողները ավելի շատ ծխախոտ են արտահանում, քան ներմուծում են իրենց համար:
5. Աշխարհում ծխախոտի շուկայի 70 տոկոսը պատկանում է ամերիկյան Marlboro, Kool, Camel և Kent բրենդներին:

6. Ծխախոտը պարունակում է մկնդեղ, ֆորմալդեհիդ, կապար, ջրածնի ցիանիդ, ազոտի օքսիդ, ածխածնի օքսիդ, ամոնիակ և նաև 43 հայտնի վնասակար նյութեր:
7. 1950-ականների սկզբում Kent ծխախոտի մեջ որպես ֆիլտրի մաս օգտագործվել crocodilite asbestos՝ հայտնի վնասակար նյութ:
8. Ծխախոտի գլխավոր քիմիական բաղադրությունն օգտագործվում է նրան "համ" հաղորդելու համար:
9. 1925թ. հունգարացի գյուտարար Բորիս Այվազը արտոնագրել է զսպանակաձև թղթից ծխախոտի ֆիլտրի ստեղծման գործընթացը:
10. Այժմ աշխարհի մեծաթիվ երկրներում թույլատրվում է ծխախոտ գնել միայն 18 տարին լրացած անձանց, նախկինում 16 տարեկանից էր, իսկ այդ նույն ժամանակ Ճապոնիայում թույլատրվում էր ծխախոտ գնել 20 տարին լրացած անձանց:
11. Հակառակ ծխախոտի վնասակարության վերաբերյալ զգուշացումներին՝ ցանկացած տարիքում ծխելն օրենքով արգելված չէ: Ծնողներն իրավունք ունեն թույլատրել ծխել անչափահաս դեռահասներին, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, կարող են ազատ ծխել՝ առանց օրենքից վախենալու: Սակայն հենց ծխախոտի վաճառքն է խստորեն կարգավորվում օրենսդրությամբ:
12. Մի շարք երկրներում ծխելու արգելքներն առաջին հերթին վերաբերում են հասարակական վայրերին: Դրա արդյունքում զգալիորեն նվազում է փաբեր, բարեր և ռեստորաններ այցելող մարդկանց թիվը:
13. Գիտնականները պնդում են, որ ծխողը ծխելու պատճառով իր կյանքից միջինը 14 տարի են կորցնում: Սակայն դա չի նշանակում, որ ծխողը երիտասարդ կմահանա. նրա մոտ հնարավոր է նաև կյանքի "նորմալ" ընթացք:
14. ԱՄՆ-ում ծխողների թիվը տարբեր նահանգներում տարբեր է: Ամենամեծ ծխողների թվով աչքի են ընկնում Կենտուկին (28.7%), Ինդիանան (27.3%) և Թենեսին (26.8%), իսկ ամենացածր տոկոսը Յուտայում է՝ 11.5 %:
15. Ծխախոտը պարունակում է ավելի քան 4000 բաղադրիչներ, որոնք այրվելուց հետո կազմում են մոտ 200 պարունակային քիմիական տարրեր, որոնցից շատերն էլ հենց վնաս են հասցնում թոքերին: 

comments