Այսօր հայկական աշխարհն աղքատացավ ևս մեկ տաղանդով: Մեծագույն հարված հայ մշակույթին ու երգարվեստին: Մեծ ցավով իմացանք տաղանդավոր, հրաշալի երգչուհու և հայ ազգի երախտավոր զավակ` Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Ցավակցում ենք նրա հարազատներին ու երկրպագուներին, ցավակցում ենք ինքներս մեզ ու սփոփվում այն հրաշալի ժառանգությամբ, որ մեզ թողեց մեր բարի ու լուսավոր Ֆլորան:
Աստված թո՜ղ լուսավորի քո անմար հիշատակը, քո մայրական բարի ժպիտն ու հոգեհմա երգերը միշտ կմնան մեր սրտերում...