23.11.2012

Աշխարհի ամենամեծ ծաղիկն այս անգամ ծաղկել է Շվեյցարիայում


Շվեյցարական բուսաբանական այգում՝ Բազելում, ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Titan Arum (Amorphophallus Titanic)-ը` 2.27 մետր բարձրությամբ: Ծաղկի տերևները մուգ կարմիր են, իսկ առէջը՝ դեղին: Չնայած նրան, որ ծաղկից փտած մսի հոտ է գալիս, ծաղկումը դիտելուն հավաքվել են բազմաթիվ այցելուներ: 
Հոտի համար ծաղկին "դիակի ծաղիկ" անվանումն են տվել: Այդպիսի ուժեղ հոտը և պայծառ գույնը ծաղկի շուրջն էին
հավաքել ճանճերին և բզեզներին: Բնական պայմաններում ծաղիկն աճում է միայն ինդոնեզական Սումատրա կղզու ջունգլիներում, չնայած այն աճեցնում են նաև բուսաբանական այգիներում:
Titan Arum-ը ծաղկում է 20-40 տարին մեկ անգամ, իսկ ծաղիկն ընդամենը երկու օր է մնում: Ողջ աշխարհում գրանցված է նրա ծաղկման ընդամենը 163 դեպք: Շվեյցարական հսկան ծաղկում է առաջին անգամ:




Ծաղկման այլ դեպքեր







comments