07.08.2012

Շնորհակալ եմ, մայրի՛կ: Լոնդոնի օլիմպիական խաղերի լավագույն տեսանյութը


Քանի՜-քանի՜ մայրեր են լարված սպասում էկրանների առաջ իրենց որդիների ու դուստրերի սխրանքներին: Եվ կարծում եմ, որ պետք է շնորհակալություն ասենք բոլոր մայրերին՝ անկախ մաշկի, աչքերի գույնից ու ազգային պատկանելությունից, քանզի նրանք ծնել են այն հերոսներին, ովքեր ստիպում են մեզ լարվել, ուրախանալ, տխրել, հպարտանալ, տոնել...

Մի խոսքով, դիտե՛ք տեսնայութը: Փշաքաղվել չկա, շուտ եմ ասել ;ՃՃՃՃ



comments

Թռչկան հրաշքը

Թռչկան ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք: Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ամենաջրառատն է իր 23.5 մ բարձրությամբ ու 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով: 
Ու սա մեկն է այն բազմաթիվ հրաշքներից, որոնցով այնպես անխնա պարգևատրել է ամենակարող բնությունը մեր հայրենիքը՝ հաստատելով Հայաստան աշխարհի՝ երկիր-դրախտավայր լինելու փաստը: Ու երիցս փա՛ռք ու շնորհակալությո՛ւն բոլոր այն մարդկանց, ովքեր անկոտրուն եղան իրենց կամքի, նպատակի ու պայքարի մեջ՝ թույլ չտալով, որ այս աներևույթ գեղեցկությունը ծառայի որոշների գրպաններին, տալով մեզ ու սերունդներին հնարավորություն՝ առնչվելու մեր չնաշխարհիկ բնության գոհարներին: Տա՛ Աստված, օրերից մեկ օր էլ Շաքեին ազատ տեսնենք...


comments

05.08.2012

Ֆոբիաներն ու մենք

Հոգեբանության մեջ ֆոբիա տերմինը տրվում է տարբեր գրգռիչների հանդեպ վախի՝ բարձր արտահայտված պաթոլոգիկ ռեակցիային:  Ֆոբիան ուժեղ արտահայտված կառչուն վախն է, որը անդառնալիորեն սրվում է որոշակի պայմաններում և չունի լիարժեք տրամաբանական բացատրություն: Մարդկային հասարակարգի զարգացմանը զուգընթաց աճել ու փոփոխման են ենթարկվել ֆոբիայի բազմաթիվ տեսակներ: Որոշ դեպքերում մարդկային վախերն անցնում են տրամաբանության բոլոր սահմանները: Կա, օրինակ, անատիդաեֆոբիա կոչվածը, երբ մարդ վախենում է բադիկից, որ իրեն հետևում է ամենուր: Շարունակելով անհավանական վախերի ցուցակը՝ պիտի նշեմ, որ դրանց բազմազանությունից ծաղկաքաղ եմ արել՝ դրանց վառ օրինակները տեսնելով նաև մեր իրականության մեջ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանց՝ իմ հումորային մեկնաբանություններով: Եվ այսպես՝

ԱԲԼՅՈՒՏՈՖՈԲԻԱ - վախ լողանալուց, լվացք անելուց ու մաքրելուց:
  մեր իրականության մեջ սա Հուռիի բարդույթն է, հուսամ նման մարդիկ մեր շրջապատում շատ չեն


ԱԳԻՐՈՖՈԲԻԱ -
comments

Ամերիկյան մարազմատիկ օրենքներ

Սիրելի՛ ընթերցող, քո ուշադրությանն եմ ներկայացնում մեր շա՜տ "սիրելի" յանկիների զարմանազան օրենքների ընտրանին: Կարծում եմ դրանք դրական ազդեցություն կունենան քո տրամադրության վրա ;ՃՃՃ
Եվ այսպես սկսեցինք.


1. Բալտիմորում արգելված է թատրոն գնալ առյուծի հետ:

2. Առկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում արգելվում է կիրակի ցերեկվա ժամը 1-ից հետո գլխավոր փողոցում կով ման տալ:
3. Ֆլորիդայի Պենսակոլա քաղաքի բնակիչները պարտավոր են իրենց մոտ մինիմում 10 դոլլար ունենալ:
4. Միննեսոտայում մերկ քնելու համար կարելի է հայտնվել բանտում:
5. Իլլոնոիսի  Զայոն քաղաքում արգեվում է վառված սիգար հյուրասիրել կատուների, շների ու այլ ընտանի կենդանիների:
6. Պուեբլո քաղաքում առյուծատամը (одуванчик) արգելված բույս է համարվում:
7. Այդահոյում արգելված է ուղտի վրա նստած ձուկ որսալ:
8. Ալաբամայում արգելված է մեքենա վարել կապված աչքերով:
9. Կալիֆոռնիայի Լաֆայեթ քաղաքում հանցագործություն է համարվում այլ մարդկանցից մեկ մետր հեռավորության վրա թքելը:
10. Տեխասում քրեորեն պատժելի արարք է հյուրանոցի երկրորդ հարկից բիզոնի վրա կրակելը:
11. Հյուսիսային Դաքոտայում առանց կոշիկները հանելու քնելը համարվում է հանցանք:
12. Օհայոյում կանանց չի կարելի հանվել տղամարդու նկարի մոտ:
14. Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում արգելված է կիրակի օրը ատամի խոզանակ ու մածուկ վաճառել միևնույն գնորդին:
15. Սենթ Լուիսում արգելված է նստել կամուրջին ու դույլից գարեջուր խմել:
16.Կալիֆորնիայի Չիկո քաղաքում յուրաքանչյուր ոք կտուգանվի 500 դոլլար, եթե համարձակվի քաղաքի տարածքում ատոմային ռումբ պայթեցնել:
17. Իլլինոիս նահանգի Յուրիկա քաղաքում բեղավոր տղամարդկանց արգելված է համբուրել կանանց, իսկ ահա նույն նահանգի Գեյլսբուր քաղաքում 1000 դոլլար տուգանք է նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր առնետին կսատկացնեն բեյսբոլի մահակով:
18. Օկլահոմա սիթիում չի կարելի համբուրգեր ուտելով ետ-ետ քայլել:
19. Ինդիանայում արգելվում է լոգանք ընդունել հոկտեմբեր-մարտ ամիսների ժամանակահատվածում:
20. Նեբրասկայի Վոթերլու քաղաքում սափրիչներին ու վարսավիրներին խստորեն արգելված է առավոտյան 7-ից երեկոյան 7-ը սոխ ուտել:

ՀԳ. հուսով եմ՝ գրին քարտի խաղարկության դիմելիս ևս մեկ անգամ կխորհես այս և այլ օրենքների մասին ;ՃՃՃ
ՀՀԳ. և վասն զի նյութն ամերիկոսների մասին է, զուր է փնտրել 13-րդ կետ, իրանք էդ թվից սարսափում են ;ՃՃՃ
comments

03.08.2012

Վահրամ Պետրոսյան. երգ սիրո, միասնության ու կարոտի մասին...


Անընդհատ վատաբանում ենք այս երգահանին՝ տեղի-անտեղի պիտակավորելով, պոզ ու պոչ կպցնելով: Անկեղծ ասած, երբեմն ինքս էլ եմ զայրանում Վահրամի որոշ "աշխատանքների" վրա: Նրան անտաղանդ անվանելը մեծ մեղք է, սակայն երբեմն այնպիսի աղբի տակ ես հանդիպում նրա անվանը, որ չես ուզում հավատալ անգամ... Բայց պիտի լինեմ օբյեկտիվ, և, ըստ իս, առողջ քննադատության կողքին պիտի նաև արժանին մատուցել լավ աշխատանքին:  Վերջերս համացանցում պատահաբար հանդիպեցի մեր խոստումնալից կատարողներից՝ Վլադիմիր Արզումանյանի "Միասին" երգին, որի հեղինակը մեր ու ձեր կողմից "քիչ" սիրված, բայց շա՜տ քննարկվող Վահրամ Պետրոսյանն է: Շա՜տ գեղեցիկ երգ ու կատարում, որը գրեթե անհայտ է ու քիչ քննարկված, երևի տեսահոլովակի բացակայության պատճառով:

Ինչևիցէ, առաջարկում եմ վայելել կատարումը ու, ցանկության դեպքում, նաև գովեստի խոսքեր շռայլել հեղինակի ու կատարողի հասցեին ;ՃՃՃ

comments