06.12.2012

Copy-Paste: Լիլիթ Հովհաննիսյան VS Հովհաննիսյան Լիլիթ

Pahooo բլոգը շարունակում է "որակյալ" պլագիատի որոնումները... ու մեր ճանապարհին հանդիպեցինք մի հետաքրքիր փաստի. մինչ այս մենք ներկայացնում էինք տարբեր կատարողների, որոնք իրենց աշխատանքի ընթացքում նմանակել էին մեկ այլ աստղի: Իսկ այս դեպքը շա՜տ հետաքրքիր էր, ու մի-քիչ էլ` պրիմիտիվ: Երգչուհին տարիներ առաջ գրել է մի երգ, հանդես եկել դուետով, այնուհետև թեթև "թյունինգ"-ից հետո` դանդաղացրել է ռիթմը,  փոխել բառերը ու նկարահանել տեսահոլովակ... բրավո՜...
Լիլիթ Հովհաննիսյանը կրկնօրինակում է ինքն իրեն, չե՞ք հավատում, լսե՛ք ու արտահայտվե՛ք:
comments

Եվրոպայի ամենատպավորիչ մետրոկայարանները

comments

04.12.2012

2012-ի ամենաանհաջող գաղտնաբառերը


Եթե ներքոնշյալ ցուցակում կգտնեք նաև Ձեր գաղտնաբառերից, ապա ես "հիանում եմ" Ձեր IQ-ով:
SplashData ընկերությունը, որը զբաղվում է գաղտնաբառերի կառավարման համակարգերի արտադրությամբ, հրատարակել է ամենաանհաջող գաղտնաբառերի իր ամենամյա ցուցակը:

Թոփ երեք վատագույն գաղտնաբառերը՝ “password”, “123456” և “12345678”, չեն զիջել իրենց տեղերը անցյալ տարվա համեմատ: "Հիթ-շքերթի" նորեկներն են “jesus”, “ninja”, “mustang”, “password1” և “welcome”: Վերջինը, գուցե, ամենահետաքրքիր տարբերակն է գաղտնաբառի համար:

Ահա ամբողջական ցուցակը`
comments

02.12.2012

Կրքոտ համբույր և գույնզգույն ներքնազգեստ. ամանորի տարօրինակ ավանդույթները

 Արդեն չորրորդ հազարամյակն է, ինչ մեր մոլորակի բնակչությունը որևէ կերպ նշում է յուրաքանչյուր նոր տարվա սկիզբը: Այսօր Նոր տարվա տոնակատարությունները մեծ մասամբ սկսվում են դեկտեմբերի 31-ին՝ քրիստոնեական օրացույցի վերջին օրը, և շարունակվում հունվարի 1-ին: Այդ օրերին մարդիկ սովորաբար խնջույքներ են կազմակերպում, պատրաստում են ամանորյա ավանդական ուտեստներ, նոր նպատակներ են դնում իրենց առջև գալիք տարվա համար և վայելում հեռուստատեսային տոնական  հաղորդումները: Սակայն այս՝ արդեն սովորական դարձած "արարողություններից" զատ աշխարհում կան նաև տարեմուտը նշելու այլ հետաքրքիր և ինչ-որ տեղ տարօրինակ ավանդույթներ:

Երբ խոսքը գնում է առհասարակ տարօրինակ
comments

01.12.2012

Ձյունե քանդակներ


Մինչ մեզանից շատերը երազում են առաջին ձյան մասին, աշխարհում ձյունե հրաշքներ են ստեղծվում: Դիտեք ինքներդ՝


comments