19.01.2013

Evanescence-ի Էմի Լին 2012-ի ռոք-աստվածուհի


Evanescence խմբի մեներգչուհի Էմի Լին հաղթել է Loudwire Music Avards 2012-ի ռոք-աստվածուհի անվանակարգում: Ռոք աշխարհում այս հայտնի մրցանակաբաշխությունը կայանում է երկրպագուների համացանցային քվեարկության հիման վրա: Էմի Լին գրեթե ձայների հիսուն տոկոս առավելությամբ առաջ է անցել նույն անվանակարգում առաջադրված Լզի Հեյլից (Lzzy Hale, "Halestorm"), Մարիա Բրինքից (Maria Brink, "In This Moment") և հինգ այլ հնարավոր թեկնածուներից:
Շնորհավորում ենք Evanescence-ի հայաստանյան երկրպագուներին այս գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ:

Էմի Լիի գեղեցիկ կատարումներից` այստեղ
comments

17.01.2013

Ի՞նչ են թաքցնում սոցցանցերում գլխավոր նկարները


Ավատարը (գլխավոր նկարը) վեր է հանում մեր թաքցված հույզերը, այն, ինչը պակասում է, այն ինչ մենք ցանկանում ենք լինել: Հոգեբանական նման գծերով օժտված մարդիկ ընտրում են որոշակի տիպի ավատարներ: Եվ ավատարից կարելի է շատ բան իմանալ նրա տիրոջ մասին...


Երեխա, մանկական սեփական լուսանկարներ, փափկասուն կենդանիներ: <<Ես փոքրիկ եմ: Ուզում եմ՝ ինձ ձեռքերի վրա պահեն:>>: Սիրո, հոգատարության,ուշադրության անբավարարություն: Մարդը ցանկանում է մեծանալ: Նա բավականին ակնառու <<չհասած>> անհատականություն է:
comments

15.01.2013

Աշխարհի 10 ամենահարուստ երկրները

Աշխարհի ամենահարուստ երկրներն առանձնացնելու համար կան տարբեր նախապայմաններ: Նախ և առաջ կարելի է, օրինակ, որպես հիմք ընդունել համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կամ էլ` երկրի ընդհանուր եկամուտը, սակայն այսպիսով մենք կունենանք ընդհանուր երկրի մասին պատկեր` աչքաթող անելով բնակչության կենսապայմանները, և շատ հնարավոր է, որ այս հաշվարկներով երկիրը դիտարկվի որպես հարուստ, բայց բնակչությունը ապրի աղքատ ու ծանր կենսապայմաններում (օրինակ` Չինաստան):  Այդ իսկ պատճառով երկրի իրական վիճակը կարելի է պարզել` հաշվարկելով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն, որը ցույց կտա յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում երկրագնդի տաս առաջատար ու հարուստ երկրների ցանկը:


10. Ավստրիա
"Երանելիների" ցուցակը բացում է Ավստրիայի հանրապետությունը`   Կենտրոնական Եվրոպայում:  Բնակչության թիվը 8.4 մլն է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 39711 դոլար է, և այս թիվը տարեց տարի աճում է: Երկրի տնտեսության հիմքը սպասարկման ոլորտն է` բանկային գործ և ապահովվագրություն: Երկրի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև մետալուրգիան, սննդի, տեքստիլ ու քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև` քաղաքաշինությունը: Սակայն մի հետաքրքրական փաստ. Ավստրիան գրեթե չունի օգտակար հանածոներ, և վերամշակում է ներկրված հումքը: Այս երկրում գործազրկությունն ու ինֆլյացիան բավականին ցածր մակարդակ ունեն, իսկ իր ստաբիլության համար երկիրը դեպի իրեն է ձգում բազմաթիվ ներդրողների, այդ թվում` հարևան Գերմանիայից:


9. Իռլանդիա
Ցուցակում նախավերջին տեղում է Բրիտանական կղզիներից մեկի վրա գտնվող Իռլանդիայի հանրապետությունը, որը մինչև 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ ավելի բարձր հորիզոնականներում էր: Իռլանդիայում ապրում է 4.5 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող ՀՆԱ-ն 40000 դոլար է: Տնտեսության հիմնական ճյուղերը սննդի, տեքստիլ և մետաղի արդյունաբերությունն է:


comments

Սիլվա՛ Հակոբյան, չփոշմանես...

Իրականում, ոչ թե սպառնում ենք Սիլվային, այլ ներկայացնում նրա նոր երգի տեսահոլովակը` "Don't Apologize": Վստահ ենք, որ քննադատելու շատ բան կարելի է գտնել այս նոր աշխատանքի մեջ: Օրինակ ոմանք անմիջապես կհիշատակեն ու երգի մի հատված կնմանեցնեն Ջեսսի Ջեյ "Price Tag"-ին, ոմանք տեսահոլովակում կտեսնեն Քեթի Փերրիին, Նելլի Ֆուրտադոյին... իսկ մենք տեսնում ենք նոր Սիլվա Հակոբյան` բավական հետաքրքիր կերպար, տարբերվող շրջապատից և ինքն իրենից: Ուրախալի է, որ երգչուհին վերադառնում է իր նախկին ոճին` ժամանակավորապես "զրկելով" մեզ "Խաչիկ-Վաչիկներից" ու "թիթիզներից", հիշենք, օրինակ, նրա հիթային "I like"-ը, որն այնքան սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում, էլ չենք խոսում, թր տարբեր երկրներում այն անմիջապես կրկնօրինակվեց տեղական երգիչների կողմից:
Շնորհավորում ենք Սիլվային ու սպասում նորանոր հետաքրքիր էքսպերիմենտների:

Տեսահոլովակն այստեղ
comments

06.01.2013

Սուրբ Ծննդյան պատմությունը


Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական  Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները:
comments