Կորեացի Ան Ջունը սիրում է ինքն իրեն լուսանկարել բավականին վտանգավոր իրադրություններում՝ տանիքների ծայրերին, բացված պատուհաններին նստած, նեղ քիվերին: Այդպես նա ստեղծում է բետոնե ջունգլիներում ապրող միայնակ աղջնակի կերպար:
31.01.2013
30.01.2013
Աշխարհի ամենաբարակ ժամացույցները
Հեղինակները CST-01 անվանում են աշխարհի ամենաբարակ ժամացույցները և այն, իսկապես, իրականություն է: Ժամացույցների հաստությունը մեկ միլիմետրից էլ քիչ է՝ 0.8 մմ, իսկ քաշը՝ 12 գ: Ըստ էության՝ այն ճկուն պողպատե թիթեղ է, որի վրա սոսնձվում են E-Ink էկրանը և միկրոմարտկոցը:
25.01.2013
"Երկու աստղ": Մարդկային խղճի մահախոսականը: 16+
Այս տեսանյութում ընդամենը youtube-յան երկու հայտնի հոլովակների համադրումն է, որը մտածելու տեղիք է տալիս, ստիպում հայացք նետել մեր ներաշխարհն ու արթնացնել այնտեղ խորհը նիրհող ՄԱՐԴՈՒՆ:
"Երբեմն կենդանի լինել առավել պատվաբեր է, քան համատեղ գոյությունը մարդանմանների կողքին":
pahooo!
ՀԳ. Տեսանյութի դիտումը խորհուրդ չի տրվում հուզական, թույլ նյարդեր ունեցող, ինչպես նաև 16 տարին չլրացած անձանց:
23.01.2013
Ամենաթանկն աշխարհում
Ամենաթանկ կրծկալն աշխարհում: The Black Diamond Miracle Bra: Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման ցուցադրում է Victoria's Secrets ընկերության կրծկալը: Այն զարդարված է 3900 թանկարժեք քարերով: Բաժակների արանքում շողշողում են 100 կարատանոց երկու սև ադամանդներ: Հենց այստեղից էլ առաջացել է անվանումը: Կրծկալի գինը լիովին համապատասխանում է իր քաշին և թանկարժեք քարերի արժեքին՝ 12.5 միլիոն դոլար:
Ամենաթանկ հյուրանոցն աշխարհում:
22.01.2013
Կոնյակներ, որոնք մի ամբողջ կարողություն արժեն
"Կոնյակը կենդանի ջուր է, որն ունակ է երկարացնել մարդու կյանքը, ցրել վատ տրամադրությունը, սրտերը լցնել ուրախությամբ ու երիտասարդացնել:" Ահա այսպես էին արտահայտվում այս հրաշք ըմպելիքի մասին Հենրի Երկրորդի կառավարման տարիներին:
Այսօր ձեզ կներկայացնենք հինգ թանկարժեք կոնյակներ, որոնք սահմանափակ քանակով են թողարկվել հատուկ կոլեկցիոներների համար և համարվում են ամենաթանկն աշխարհում:
5. L'Espirit de Courvoisier
Այս լեգենդար կոնյակը ստացվում է դեռևս Էդուարդ VII-ի և Նապոլեոն III-ի ժամանակների սպիրտատեսակների միախառնումից, ինչն էլ կոնյակին անկրկնելի համ ու բույր է հաղորդում: Խմելուց հետո բերանում դեռ կես ժամ զգացվում է այս յուրօրինակ փունջը: Կոնյակը վաճառվում է բյուրեղապակյա տարայի մեջ, ինչն ավելի է ընդգծում նրա յուրօրինակությունը:
Վաճառվում է 7.000 դոլարից ոչ էժան:
Подписаться на:
Сообщения (Atom)





