29.06.2012

The 10 Best Movie Soundtracks Ever



Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կազմեցի այս ցուցակը՝ հաշվի առնելով տարբեր երաժշտական նախասիրություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև մասնագետների կարծիքները: Անկախ ամեն ինչից այս ստեղծագործություններն ու կատարումներն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային երաժշտական պատմության մեջ: Թողե՛ք ձեր կարծիքը. ուրախ կլինեմ ծանոթանալ նաև ձեր նախասիրություններին: Շնորհակալություն:

10. Apocalypse Now 1979 ("The End" The Doors) 



comments

28.06.2012

27.06.2012

Աշխարհի ամենամազոտ մարդը

Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենամազոտ մարդն է չինացի Յու Չժենհուանը: Նա ծնվել է հասարակ հողագործի ընտանիքում: Դեռևս երկու տարեկանում նրա մոտ ծնողներն արդեն նկատել էին մազերի ակտիվ աճ: Իսկ ահա այսօր արդեն նրա մարմնի 96 տոկոսը ծածկված է մազերով: Սակայն 34-ամյա Յուն չի կորցնում նորմալ կյանքով ապրելու հույսը ու արդեն դիմել է լազերային բժշկության օգնությանը՝ "անցանկալի" մազերից ազատվելու համար:
Հա՛յ կանայք, իսկ դուք դեռ շարունակո՞ւմ եք բողոքել ձեր մազոտ տղամարդկանցից...
comments

26.06.2012

Ռադիո Զխկում

Ռադիո Զխկում

- Մա՜մ
- Զխկո՜ւմ
... Ռադիո Զխկում

Եթե նախկինում տաքսիների ու մարշուտկեքի վարորդները ստիպված էին մի քանի կոպեկ ծախսել՝ ցածրորակ երաժշտություն ձեռք բերելու ու ուղևորների նյարդերը սղոցելու համար, ապա այսուհետ նրանց ցուցաբերվում է հումանիտար օգնություն՝ ռադիոյի տեսքով: FM 90.7 ` իսկական պատուհաս մեր ազգի գլխին, ապազգային ուժերի կողմից ֆինանսավորվող նախագիծ՝ առանց այն էլ խեղաթյուրված ու դեգրադացված հասարակությունը կործանելու համար: Տեսնես ի՞նչ են մտածում համապատասխան մարմինները: Կամ ավելի ճիշտ՝ նրանք դեռ մտածո՞ւմ են: Գրո՛ղը տանի, մեզ մենակ էս էր պակասում....
comments