10.02.2017
06.02.2017
21.03.2015
19.03.2015
ԿԻՍԱՏԸ (ՊԱՏՄՎԱԾՔ)
Բացելով
աչքերը՝ փոքրիկ սկյուռիկը կրկին փակեց այն լույսի առատությունից, ապա վեր ցատկելով
տեղից ամբողջ թոքերով քաշեց եղևնու խեժով հագեցած օդը: Սև աչքերով քննելով ողջ
փչակը՝ մի վայրկայում նա դուրս թռավ, և ճյուղերի արանքից մերթընդմերթ երևում էր
նրա փափուկ պոչն, իսկ քրքջուն ծիծաղը լցնում էր ողջ անտառը: «Նոր օր ու նոր
բացահայտումներ՚. սա էր սկյուռիկի կարգախոսը, իսկ ամեն մի բացված առավոտը բերում
էր իր հետ նոր արկածներ:
-
Հեռու չգնա´ս, ուշադի´ր կլինես չանցնես գետից այն կողմ...
Իսկ
փոքրիկի ականջները կարծես խլացել էին այն ամենից, ինչ տեսնում էր նա: Որտեղի՞ց
այսքան փարթամ կանաչը, որտեղի՞ց առվակին այսքան քաղցր ու երգեցիկ հնչյուններ,
որտեղի՞ց այսքան բազմերանգ ծաղիկներ այդքան սքանչելի բույրով, մեղուներ, թիթեռներ,
արև... վազում էր խելագարի պես կարծես առաջին անգամ էր տեսնում այդ ամենը, բայց նա
մեղք չուներ, ամեն օր նա այդ ամեն գեղեցկությունն իր մեջ բացում էր նորովի, ամեն
օր այդ գեղեցկությունը նա տեսնում էր յուրովի: Այդ խելահեղ վազքի ու
բացահայտումների մեջ ոտքը դիպավ քարին ու նա սայթաքելով գլորվեց ցած. ցավն ուժգին
էր, բայց նա լացակումած ծիծաղում էր, ախր երեկ էր
18.03.2015
17.03.2015
Գեղարդավանքի «Լույսը»
Երեկ TIME հանդեսի թղթակից, հայտնի բլոգեր Բենջամին Քորիյն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կիսվել է տեսանյութով, որն արդեն 30,000-ից ավելի դիտում է ապահովել: Տեսանյութում Գեղարդավանքի գավիթն է, որտեղ երգում է «Լույս» հնգյակը:
публикация Benjamin L. Corey.
Վերջերս հայտնի բլոգերը այցելեց Հայաստան: Հայաստանի մասին նրա անդրադարձն այստեղ:
публикация Benjamin L. Corey.
Վերջերս հայտնի բլոգերը այցելեց Հայաստան: Հայաստանի մասին նրա անդրադարձն այստեղ:
11.03.2015
Facebook-ը վտանգի տակ է
Ընդամենը մի քանի օր է, ինչ թողարկվել է նոր սոցիալական կայք՝ tsu.co, որը, սակայն, խոստանում է դառնալ արդեն հայտնի սոցիալական կայքերի այլընտրանքն ու կործանիչը: Ի՞նչ է իրենից ներկայացնում tsu-ն: Այն գրեթե նույն ոճով է պատրաստված, ինչ բոլորիս հայտնի կայքերը, որոշ առումով անգամ զիջում է ֆունկցիոնալությամբ, բայց սա դեռ սկիզբն է: Իրականում այն հավակնում է դառնալ արդեն հայտնի առաջատարների գլխավոր ախոյանը: Իսկ ինչպե՞ս: Մենք գիտենք, որ մի քանի հայտնի
04.03.2015
Կոմիտասի «Կռունկը» դուք էսպիսի մատուցմամբ հաստատ չեք լսել:
Ոգու ճիչ, էմոցիաների պայթյուն, խորը իմաստ, ու կարևորը մեծ ասելիք, մի բան, որ, ցավոք, վաղուց խորթ է թվում հայրենական արտադրության երգիչ-երգչուհիների աշխատանքներում: Սակայն մենք էստեղ գործ ունենք մեկ այլ որակի ու տեսակի հետ:
Այսօր երգչուհի Ալին Գոյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝Կոմիտասի «Կռունկ» երգի հիման վրա: Շուրջ մեկ տարի շարունակ մի ամբողջ թիմ է աշխատել այս երգի և տեսահոլովակի վրա: Արդյունքում մենք ունենք նոր
21.02.2015
Հայաստանի 3-րդ մասնակիցը Եվրատեսիլ 2015 -ում
Վահէ Թիլպեան: Եվրատեսիլում Հայաստանյան "Genealogy" խմբում 3-րդ մասնակիցը Աֆրիկայից : Վահէն Եթովպիայից է: Ինչ խոսք, սպասվում է հրաշալի նախագիծ: Հավաքվել են հրաշալի վոկալային տվյալներով օժտված ու սիրված կատարողներ: Հայկական "Genealogy" խումբ կազմված է հայազգի կատարողներից, որոնցից հինգը ներկայացնում են հինգ մայրցամաքները, իսկ վեցերորդը հենց Հայաստանից է: Ըստ որոշ աղբյուրների խմբում Հայաստանի ներկայացուցիչը կլինի Ինգա Արշակյանը: Վիեննայում նրանք հանդես կգան "Don't deny" ( Մի՛ ժխտիր) երգով:
Տեսանյութն այստեղ:
18.02.2015
Ուիթնի Հյուսթոնի հիթը նոր շունչ է ստանում հայ երգչուհու կատարմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17.01.2015
Կիռա Շվառց. «Ինչի հայը մարդ չի՞»
Օրեր առաջ հայկական համացանցը «ցնցվում էր» Երևանում բնակվող մի աղջկա մասին պատմող ֆոտոնյութից: Նյութը վերնագրված էր «Ոչ ոք չէր պատկերացնում, որ հայուհին
կարող էր նման բան անել, 18+» և առաջին անգամ հրապարակվեց բոլորին
հայտնի BlogNews.am կայքում, այնուհետև կայծակնային արագությամբ տարածվեց մնացած
կայքերով: Մեր մեջ ասած՝ բնական էր, որ այդ նյութն այդպես արագ տարածվեց, չէ՞ որ
մեր հասարակությունը դեռևս «կուլ է տալիս» նման խայծն ու տրվում ինֆորմացիոն
մանիպուլյացիաների:
Առաջացան բազմաթիվ հարցեր նաև հենց նյութի
մեկնաբանություններում: Մեզ էլ էր հետաքրքիր, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով
է այդ աղջիկը և ինչպես մեկ օրում նա դարձավ հայկական համացանցի «հիթը»: Եվ այսպես,
մենք հանդիպեցինք լեզվաբան-բանասեր Կիռա Շվառցին: Զրույցի մանրամասները ստորև.
09.01.2015
Վրացիների հերթական բոցը
Մեր հարևան վրացիները երբեմն-երբեմն փայլում են աշխարհի և իրերի նկատմամբ ունեցած իրենց յուրօրինակ պատկերացումներով:
Օրերս ինձ հարկավոր էր ճշտել լարի-դոլար տարբերությունը, իսկ որտե՞ղ կարող էի դա անել, դե իհարկե Վրաստանի կենտրոնական բանկի կայքում:
Կայքն ամբողջովին վրացերեն է (բնականաբար), իսկ իմ վրացերենի գիտելիքները ձգտում են զրոյի ( չնայած մի երկու բառ գիտեմ ;) ), մի խոսքով փորձեցի լեզուն փոխել, որ գոնե անգլերենով կամ ռուսերենով կողմնորոշվեմ կայքում:
Պարզվեց, որ ռուսերեն տարբերակ ընդհանրապես չկա (ողջունելի է, անտիՊուԾին!!! :)), իսկ ահա անգլերենի հետ կապված ինձ մեղմ ասած «բացեց»: Ահավասիկ, մեր մտքի գիգանտ «կայքաստեղծները» մտածել էին, թե անգլերեն լեզվի համար որ դրոշն ընտրեն՝ ամերիկյա՞ն, թե՞ բրիտանական, բայց այնուհետև, երևի, երկար մտածելուց ու ընկերովի մի-մի հատ փողկապ ուտելուց հետո, եկել էին այն մտքին, որ եթե դնեն մեկի դրոշը, մյուսը կվիրավորվի, ու որոշել են նման էքսպերիմենտի՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ, և ահա, թե ինչ է ստացվել.
Ուղղակի ինձ համար թերևս զարմանալի է, որ այդտեղ բացակայում էին Ավստրալիայի և աշխարհի մնացած 50 պետությունների դրոշների հատվածները, որտեղ անգլերենը պետական լեզու է: Երևի խնդրանք-հորդորով դիմեմ վրաց ֆինանսիստներին՝ նման անթույլատրելի վրիպակն անհապաղ վերացնելու համար:
Իսկ առավել սկեպտիկների առաջարկում եմ այցելել վերոնշյալ կայքն ԱՅՍՏԵՂ ու համոզվել:
Պարզվեց, որ ռուսերեն տարբերակ ընդհանրապես չկա (ողջունելի է, անտիՊուԾին!!! :)), իսկ ահա անգլերենի հետ կապված ինձ մեղմ ասած «բացեց»: Ահավասիկ, մեր մտքի գիգանտ «կայքաստեղծները» մտածել էին, թե անգլերեն լեզվի համար որ դրոշն ընտրեն՝ ամերիկյա՞ն, թե՞ բրիտանական, բայց այնուհետև, երևի, երկար մտածելուց ու ընկերովի մի-մի հատ փողկապ ուտելուց հետո, եկել էին այն մտքին, որ եթե դնեն մեկի դրոշը, մյուսը կվիրավորվի, ու որոշել են նման էքսպերիմենտի՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ, և ահա, թե ինչ է ստացվել.
Ուղղակի ինձ համար թերևս զարմանալի է, որ այդտեղ բացակայում էին Ավստրալիայի և աշխարհի մնացած 50 պետությունների դրոշների հատվածները, որտեղ անգլերենը պետական լեզու է: Երևի խնդրանք-հորդորով դիմեմ վրաց ֆինանսիստներին՝ նման անթույլատրելի վրիպակն անհապաղ վերացնելու համար:
Գամարջոբա գենացվալե ցխելի սիմինդի Սուլիկո ուայ մե:
Իսկ առավել սկեպտիկների առաջարկում եմ այցելել վերոնշյալ կայքն ԱՅՍՏԵՂ ու համոզվել:
22.12.2013
Նարինե Դովլաթյանը կատարում է Naughty Boy ft. Sam Smith "La La La "
04.12.2013
Ոստիկաններն այսուհետ կհամբուրեն բոլոր կասկածյալներին... (VIDEO)
Նյու Յորքում քաղաքացիները ակտիվ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ քաղաքապետի նոր նախաձեռնության: Այսուհետ ոստիկանները քաղաքի փողոցներում կասկածյալներին ձերբակալելուց, հարցաքննելուց, բերման ենթարկելուց առաջ և հետո պիտի համբուվեն նրանց հետ:
03.12.2013
Երբ համատարած անտաղանդությունը ստվերում է թողնում իրական տաղանդներին...
Նրանք անմիջապես դառնում են ամենաքննարկվածը՝ հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով youtub-ում և տարբեր սոցիալական հարթակներում: Նրանց մասին խոսում են, կիսվում հղումներով... ինչո՞ւ... որովհետև նրանք իսկական անտաղանդներ են... Կա՞ արդյոք մեկը, որ չի ճանաչում հայկական Թոնիին, Իսահակին, Ջասթին Բիբերին և նրանց նման այլ պատուհասների, որոնք հայրենական շոու ծրագրերի թեթև ձեռքով եկան՝ առանց այն էլ մեր խեղաթյուրված իրականությունը արժեզրկելու: Իսկ ահա նրանց ֆոնին երկրորդ պլանում են մնում շատ ու շատ շնորհալի մարդիկ, ովքեր իրոք աշխատում են, ովքեր ունեն լուրջ պոտենցիալ, սակայն, ցավոք, մենք այլևս չենք ուզում լուրջը, իրականը, լավը... մեզ հարկավոր է էժանագին շոու՝ իր բոլոր բաղկացուցիչ մասերով...
02.12.2013
01.12.2013
Հնդկական թոփ 10 (ՄԱՍ 1)
Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Ամանորյա տոներին ընդառաջ՝ Քեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր երաժշտական տասնյակ` հին ու բարի հնդկական ֆիլմերից վերցված: Երբևէ կարծե՞լ ես, թե որքա՜ն նոստալգիկ, որքա՜ն սիրված են եղել դրանք ու թե որքան հույզեր կարող է առաջացնել հնդկական էքսկուրսիան դեպի անցյալ: Դե ի՞նչ պատրա՞ստ ես: Գնացի՜՜՜նք...
10. Բոբբի, 1973: Ռեժ.` Ռաջ Կապուր:
Կարծում եմ Բոբբին ժամանակին ամենացանկալի կանանց շարքում էր մեզանում: Սովետական միությունում` հավասար հասարակության մթնոլորտում, հարուստ տղայի և աղքատ աղջկա սիրո պատմությունը իսկական բում առաջացրեց` ստիպելով ավելի քան 62,6 մլն սովետական քաղաքացիների հուզվել, արտասվել ու հիանալ այս երիտասարդ դերասաններով: Ո՜ւր էր թե "Դժվար ապրուստի" ստեղծագործական խումբը գոնե մի անգամ այս ֆիլմը դիտած լիներ:
Դե իսկ ֆիլմի կոնկրետ այս երգը իսկական հիթ դարձավ:
Подписаться на:
Сообщения (Atom)

















