13.11.2012
12.11.2012
Իրական հրաշք Ճապոնիայում. ձմեռային այգի՝ միլիոնավոր լուսային լամպերով
Եթե ձեզ բախտ վիճակվի մինչ 2013թվականի մարտի 31-ը լինել Ճապոնիայում, ապա բաց մի թողեք հնարավորությունը և անպայման այցելեք լույսերի կախարդական աշխարհ՝ "Winter Illuminations" անվանումով: Այն գտնվում է Նագասիմա կղզու Կուվանա քաղաքում: Աննախադեպ գեղեցկություն ունեցող այգին բացվում է ամեն տարի՝ ամանորյա տոների նախօրեին և, իրավամբ, համարվում է ճապոնական կղզիների լավագույն լուսային ձմեռային այգին: Այդ տարածքում առանց դադարի փայլում են միլիոնավոր լուսալամպեր՝ իրենց մեղմ լույսով ողողելով ողջ շրջապատը, այդ թվում՝ ծառերն ու ջրերը: Այգու այցեքարտը համարվում են թունելները, որոնք ցնցում են այցելուների երևակայությունը՝ ստեղծելով պատրանք, թե իրենք շարժվում են գույզգույն կախարդական անցուղիների միջով:
11.11.2012
Վելնա և Նելբա գետերը հատվում են մի անկյունով և չեն խառնվում
Լեհական Վոնգրովեց քաղաքի մերձակայքում գտնվող Վելնա և Նելբա գետերը խիստ հատվում են մի անկյունով: Եվ նրանց ջրերը, բացառապես չխառնվելով, առաջ են հոսում իրենց հունով: Այս եզակի երևույթի գաղտնիքը հանդիսանում է այդ գետերի ջրերի ջերմաստիճանների տարբերության, տարբեր արագությունների և հոսքերի մակարդակների մեջ: Այստեղ բազմիցս փորձարկումներ են կատարել. Վելնա գետում լցրել են կարմիր ներկ, իսկ Նելբա գետում՝ կապույտ: Արդյունքում գետերի հանդիպման խաչմերուկում գույները չեն խառնվել. կարմիրը շարժվել է իր ուղիով, իսկ կապույտը, շարժվելով կարմրի վերևով, ընթացել է իր հունով: Ստորև ներկայացնում եմ նկարագրածիս պատկերավոր տարբերակը:
10.11.2012
Աշխարհի ամենանեղ տունը
Keret House - լեհ ճարտարապետ Ջակուբ Սզցզեսնիի՝ բավական մեծ աղմուկ հանած նախագիծը, որի հայեցակարգը ներկայացվել է դեռևս 2009 թվականին WolaArt փառատոնում: Այն ժամանակ դա իրականացման համար անհնար և անլուրջ էր համարվում, իսկ այսօր գրավում է միջազգային հանրության ուշադրությունը՝ որպես աշխարհի ամենանեղ տունը: Տունը կառուցված է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ երկու շենքերի միջև գտնվող նեղ հատվածում: Տան լայնությունն առավելագույնը հասնում է 122 սանտիմետրի, իսկ առավել նեղ մասը գրեթե հավասար է 72 սանտիմետրի: Տան ճակատը պատրաստված է կիսաթափանցիկ նյութից, և միայն ննջարանն ունի մի փոքրիկ պատուհան: Եվ գիտե՞ք՝ այնտեղ կարելի է ոչ միայն ապրել, այլև ստեղծագործել: ''Keret House''-ը ամբողջ աշխարհի ստեղծագործ մարդկանց համար ժամանակավոր կացարան է համարվում: Տան առաջին բնակիչը եղել է իսրայելցի գրող Էդգար Քերեթը, որի պատվին էլ նախագիծը ստացել է իր անվանումը:
Մրսածության համար 10 բուժիչ ըմպելիքներ
Բոլորիս քաջ հայտնի է, որ ցուրտ սեզոնը մեծացնում է մրսածության վտանգը: Հիվանդության զարգացումը կարող ենք ճնշել առանց հակաբիոտիկների և դրա դեմ պայքարել մեր տատիկների կողմից փորձարկված ու հաստատված բնական բուժիչ ըմպելիքների միջոցով: Այսօր ձեզ կներկայացնեմ այդ ըմպելիքների տասնյակը:
Подписаться на:
Сообщения (Atom)




