Ողջո՜ւյն միջին աշխատավարձ ստացող ու "խոպանից" ուղարկված գումարներով "յոլլա" գնացող ՀՀ քաղաքացի՛: Չնայած մեր երկրում տնտեսական վայրիվերումներին ու ֆինանսական խնդիրներին` ունեմ մի հետաքրքիր զբաղմունք, այն կոչվում է բոնիստիկա կամ նումիզմատիկա, այսպիսի հոբբիով "տառապում են" շատ-շատերը: Իրականում սա տարբեր երկրների թղթադրամներ կամ մետաղադրամներ հավաքելու սովորությունն է:
Այսպիսով որոշել եմ իմ նախասիրություններով երբեմն կիսվել նաև մեր ընթերցողների հետ:
Այս անգամ կանդրադառնամ աշխարհի ամենաթանկ արժույթներին ՀՀ դրամի համեմատությամբ: Ցավոք, այս տասնյակի ոչ բոլոր թղթադրամներն ունեմ իմ հավաքածուում, դեռևս ;)
ՀԳ. Արտարժութային հաշվարկներում հնարավոր են մի-քանի լումայի շեղումներ, ներեցե՛ք անշնորհ "տնտեսագետիս" ;)
10. GEL
Մեր հարևան վրացիներն իրենց "ցխելի սիմիդիով" ու ազգային արժույթով հանգրվանել են այս հորիզոնականում:
1 վրացական լարի = 244,43 ՀՀ դրամ
9. USD
Թեկուզ և նրանց երբեմն հիմար են անվանում, բայց միևնույնն է, նրանց ազգային արժույթն ամենահայտնին է աշխարհում:
1 ԱՄՆ դոլար = 407.71 ՀՀ դրամ






