31.10.2012

Ապակե լողափ, ԱՄՆ, Կալիֆորնիա, Ֆորտ Բրեգ



comments

27.10.2012

Չի՞ ստացվում քնել. խորհուրդներ՝ ինչպես ակտիվ մնալ


Լիարժեք քունը մեզ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի առողջ լինենք և կարողանանք կատարել ամենօրյա գործերը, իսկ անբավարար քունը մեզ սպառնում է շաքարախտով,  սրտանոթային հիվանդություններով, գիրացմամբ և դեպրեսիայով:
Բժիշկները խորհուրդ են տալիս 7-9 ժամ քնել օրվա ընթացքում, իսկ առավել հաճախ՝ լարված աշխատանքային գրաֆիկի դեպքում, առողջ քնի մասին մեզ մնում է միայն երազել:
Ի՞նչ անել, եթե բավարար չափով չենք քնել. դեռ մեզ մի ամբողջ աշխատանքային օր է սպասվում: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես ակտիվ և զգոն լինել:

comments

25.10.2012

Պոզիտիվ. Զվարճալի սմայլիկներ կատուների դերակատարմամբ

Ընկերների հետ նամակների միջոցով համացանցում շփվելով՝ մենք օրական հազարավոր սմայլիկներ ենք ուղարկում: Համակարգչի անիմացիոն սմայլիկներ, հեռախոսի դեղնավուն կամ սովորական սիմվոլներ. ընտրությունն այնքան էլ մեծ չէ: Իսկ հիմա պատկերացրու, որ սմայլիկների ցուցակում տեսնում ես քո սիրելի փիսիկի դեմքը: Քո փիսիկից լավ էլ ո՞վ կարող է ավելի լավ փոխանցել քո էմոցիաները: 
comments

Հակածխախոտային ամենակոշտ օրենքներով 10 երկրները


ՖԻՆԼԱՆԴԻԱ


Արգելքի ընդունման տարին՝ 1977
Որտեղ է թույլատրվում ծխել՝ ոչ հասարակական բացօթյա տարածքներում և սեփական տանը
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €50-150, անչափահասներին սպառնում է ազատազրկում

comments

24.10.2012

Ինչպես է նկարում նկարիչ հիպերռեալիստը

Երիտասարդ իտալացի նկարիչ Դիեգո Ֆացիոն ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել հանդիսատեսին, որ իր հիպերռեալիստական նկարները ֆեյք չեն: Ամեն անգամ նկարչի նոր նկարի ի հայտ գալու դեպքում համացանցում հայտնվում եմ դրանց անհավատալի լինելու վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ: Քսաներկուամյա մատիտանկարի վարպետին մնում է կիսվել իր ստեղծագործական գաղտնիքներով: Հիպերռեալիստ-ինքնուս Դիեգո Ֆացիոն սկսել է դաջվածքների էսքիզներից: Ոգեշնչվելով ճապոնական նկարիչների ստեղծագործություններից՝ Դիեգոն սկսել է սրել իր հմտությունները՝ զարգացնելով նկարի իր տեխնիկան: Նա աշխատում է ինչպես լավ աշխատող տպիչ՝ նկարները սկսելով թերթի եզրից: Օգտագործում է սովորական մատիտներ և ածուխ: Մի դիմանկարի ստեղծման համար նկարչից 200 ժամ է պահանջվում:
comments

23.10.2012

Որտեղ է ապրում համացանցը

Google ընկերությունը գաղտնազերծել է իր տվյալների բազայի լուսանկարները: Հարյուրավոր սերվերներ 24 ժամ շարունակ միլիոնավոր մարդկանց համար մշակում են հարցումները, պահպանում են տեսահոլովակները, ապահովում էլեկտրոնային նամակների գործընթացը: Բացի այդ, այդ ամենի հետևում մարքեթինքն է. ընկերությունը ներկայացնում է, թե ինչ ուշադրություն է դարձվում էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը, տվյալների ապահովությանն ու անվտանգությանը, աշխատողների պրոֆեսիոնալիզմին, կապի որակին և այլն:

comments

Ինչպես բարձրացնել WiFi կապի ազդանշանը

comments

17.10.2012

Գունավորենք մեր կյանքը

Պատուհանից դուրս աշուն է: Առաջարկում եմ հետևենք Աշնան օրինակին ու փորձենք ինքներս մեր կյանքը գունավոր դարձնել: ;)))))))


comments

16.10.2012

Լոգոտիպեր. սկզբից մինչև վերջ

  Կան մի շարք հետազոտողներ, ովքեր զբաղվում են լոգոտիպերի պատմության ուսումնասիրությամբ: Որոշ լոգոտիպեր մինչև այսօր պահպանում են իրենց կորպորատիվ մանրամասները: Սակայն դրանց մեծամասնությունը անճանաչելիության աստիճան փոփոխվել է:
   Լոգոտիպերի առաջացման, զարգացման ու էվոլյուցիոն զարգացման փուլերով ձեզ չծանրաբեռնելու համար առաջարկում եմ համեմատել առաջինը վերջինի հետ: Ինչևէ, հաճելի ճանապարհորդություն լոգոտիպերի աշխարհում:  ;))))

 

 

 

comments

15.10.2012

Փաստեր Երկրի մասին



·    Երկիրը կարելի է դիտարկել՝ որպես կենդանի օրգանիզմ, որն ունի սեփական շնչառությունը. այն կարգավորում է իր ջերմաստիճանը, օգտագործում է էներգիան և մշտապես փոխում է իր մաշկը:

Աստղակենսաբանության ոլորտի հետազոտողները հայտնաբերել են, որ Երկրի կլիմայի նախկին կայուն վիճակը անոմալիա է և հաջորդ մի քանի միլիարդ տարում ամեն ինչ կհասնի նորմայի սահմաններին:

Օվկիանոսների մակերևույթի տակ գտնվում են ամենամեծ լեռնաշղթաները, որոնք պահպանում են երկրագնդի մակերևույթը:

Երկրի մակերևույթի ավելի քան 80 %-ն ունի հրաբխային ծագում:

Ամերիկյան հնդիկների շրջանում տարածված է այն կարծիքը, որ Երկրի մակերևույթը գտնվում է մի հսկա կրիայի վրա, և այն ցնցվում է ամեն անգամ, երբ կրիան տեղաշարժվում է:

Ըստ ամենահայտնի վարկածներից մեկի՝ ինչ-որ ժամանակ Երկիրն իր ուղեծիրը կիսել է մեկ այլ մոլորակի հետ, որին գիտնականները Թեա են անվանել: Շատ ու շատ միլիարդավոր տարիներ առաջ այդ մոլորակները բախվել են, ինչի արդյունքում իր պատմության մեջ Երկիրն ունեցել է ամենամեծ աղետը, որից հետո ձեռք է բերել հավելյալ զանգված և ունեցել իր սեփական արբանյակը:  

comments

Աշխարհի ամենաարտասովոր հարսանեկան զգեստները


Ցանկացած կնոջ համար հարսանիքն իր կյանքի ամենակարևոր և գլխավոր իրադարձությունն է: 
Հենց այդ պատճառով նա առանձնահատուկ է պատրաստվում այդ իրադարձությանը: 
Եվ  իհարկե, հատուկ ուշադրություն է ներկայացվում հարսանեկան զգեստին: 
Այսօր մենք ձեզ կներկայացնենք ամենազարմանալի, արտասովոր, օրիգինալ հարսանեկան զգեստների ընտրանին:

Զգեստ <<Կոկոն>>

Այն արդեն 40 տարեկան է և ստեղծված է աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանի կողմից
Զգեստն ամբողջությամբ ձեռագործ է:


comments

Հանրապետության հրապարակի "հրդեհը". տեսանյութ


comments

Երևանի տոնը լուսանկարներում

Էրեբունի-Երևան 2974
Լուսանկարները՝ Լուսինե Ջալալյանի










comments

13.10.2012

Աշխարհի 10 ամենաթանկարժեք զգեստները



Տասներորդ տեղ. Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան զգեստը

Աշխարհի ամենաթանկ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, ում մարմինն ապահովագրված է նյույորքյան ապահովագրական ընկերությունում մեկ միլիարդ եվրո գումարով, հայտնվել է պարող Քրիս Ջադի հետ իր հարսանիքին (2001 թվականի սեպտեմբերին) Վալենտինոյի՝ համեմատաբար համեստ զգեստով, որն արժեր 50.000 դոլլար:

comments

Աշխարհը մեկ րոպեում


comments

Սթինգը Հայաստանում




Վերջին ժամանակներում մեր ”հարևան” երկրում համաշխարհային մակարդակի աստղերի համերգների մասին լուրերը աշխույժ քննարկումների առիթ են դարձել մեր հասարակության լայն շրջանակներում: Հետևելով տարբեր հարթակներում տարբեր կարծիքների՝ եկա եզրահանգման, որ մեծամասամբ կա դժգոհություն, երբեմն՝ նախանձ, թե ինչու մենք նման ”հաճույքներից” չենք օգտվում: Նախ հայտնեմ սուբյեկտիվ կարծիքս: Ըստ իս այն անունները, ովքեր Հայաստան են այցելում, ավելին են, քան ժամանցային ժանրի փոփ-դիվաները, ովքեր ընդամենը լավ շոու կարող են առաջարկել: Օրինակի համար ընդամենը մի քանի անուններ՝ Բոչելլի, Դոմինգո, Դիփ Փարփլ...
Բայց , ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Հնչած կարծիքների մեջ շատ էին նաև հետևյալներն առ այն, որ մեզ մոտ էլ է հնարավոր կազմակերպել նման համերգներ: Եվ գնալով այդ կարծիքներին ընդառաջ՝ կատարեցի պարզագույն հաշվարկ՝ ճշտելու համար, որքան կարժենար ասենք Սթինգի մենահամերգը Հայաստանում (կարծում եմ Սթինգն էլ բավականին հայտնի ու պահանջված է մեզ մոտ): Այսպես, Մոսկովյան  համերգի համար Սթինգը պահանջել էր մոտ 2, 425 000 դոլլար: Համարենք, որ նույն արժեքով նա կհամաձայնվի այցելել Երևան ու համերգ կազմակերպել Համալիրի մեծ դահլիճում, որտեղ կա 8.000-10.000 նստատեղ: Համարենք, որ այդ 10.000 տեղերն էլ կունենան նույն արժեքը, ու պահանջված գումարը բաժանենք 10.000-ի, ստացվում է, որ մեկ տոմսի արժեքը կլինի 242,5 դոլլար: Այս ամենին գումարում ենք այն ծախսերը, որոնք կիրականացվեն համերգի կազմակերպման համար, էլ չեմ խոսում կազմակերպիչների օգուտի մասին... Ստացվում է, որ համերգի տոմսերի արժեքը կլինի ոչ պակաս, քան 90.000 դրամ: Ու էստեղ հարց է ծագում, արդյոք կարող է 40.000 դրամ աշխատավարձ ստացող հասարակ քաղաքացին ներկա գտնվել նման միջոցառման, անգամ եթե հովանավորների ու պետության ռոտացիայի միջոցով տոմսերի արժեքը հասցվի 30.000-ի, իհարկե ոչ:
Ուրեմ եկե′ք, աչք չգցենք մեր կողքին ապրող ցուցամոլ աբորիգենների վրա, ովքեր ներսում իրար աչք են հանում, դրսում՝ ուրիշի: Ի դեպ, Բոչելլիի համերգն անվճար էր՝ բոլորիս համար, ճիշտ է, չեմ ուզում քննարկել, թե Ազատության հրապարակում հավաքվածներից քանիսն էին հասկանում, ուր էին եկել, ամեն դեպքում, նրան էժան երգիչ չես համարի:

ՀԳ. Խնդրանք բոլոր նրանց, ովքեր որևէ քաղաքական ենթատեքստ են փնտրելու հոդվածիս մեջ, շրջանցե′ք գրառումս, սա ուղղակի իմ վերլուծությունն է ու կցանկանայի քննարկել առողջ դատող օգտատերերի հետ: Շնորհակալություն:


comments

12.10.2012

Գեղեցկության ու ուժի մասին (16+)

Ձեզ եմ ներկայացնում Orange Fitness-ի կրեաԾիվ գովազդը սպորտային կենսաձևի ու  կանացիության մասին:


Շուտ եմ ասել ՝ խփել չկա ;))))




comments

09.10.2012

Էրեբունի-Երևան՝ 28 դարեկան 94 տարեկան

Երևան՝ իմ, քո, մեր սրտերի մայրաքաղաքը, ամենաթանկ, ամենաբարի ու ամենա՜-ամենա՜ մայրաքաղաքն աշխարհում...
Առաջարկում եմ վայելել նոր տեսահոլովակ՝ մեր հարազատ քաղաքի տարեդարձին ընդառաջ... 
Շնորհավո՜ր տոնդ Երևան:

comments

07.10.2012

Բնություն, էքստրիմ ու պատմություն՝ Խնձորեսկ

Ողջո՜ւյն, սիրելի′ ընթերցող: Որոշել եմ պարբերաբար անդրադարձներ անել մեր երկրի հրաշք վայրերին ու պատմական կոթողներին: Հուսով եմ պատեհական հեռացումս շոՎու-բիզնեսյան թոհուբոհից չի հիասթափեցնի քեզ: Խոսելով հայրենիքիս հրաշալիքների մասին՝ կփորձեմ լինել առավել օբյեկտիվ ու հետաքրքիր՝ իրերը կոչելով իրենց անուններով: Թո′ղ ինձ ներեն բոլոր այն մարդիկ, ում դուր չի գա քննադատական տոնս, սակայն այն բխում է սրտացավությունից:

Այսօր քեզ եմ ներկայացնում հանրապետության հարավային մարզում՝ Սյունիքում գտնվող պատմական Խնձորեսկի մասին անդրադարձս:

Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ արևելք, ծովի մակարդակից 1580մ բարձրության վրա՝ Սյունյաց հրաշալի բնության մեջ: Գյուղի հարյուրից ավելի ժայռափոր տները սփռված են գեղատեսիլ կիրճի երկու մասերում: Մինչև 1958 թ. այստեղ զարմանալիորեն բնակվում էին մարդիկ՝ հրաժարվելով լքել իրենց՝ հազարամյակների փորձությունն անցած ու բնության կողմից պաշտպանված ապահով բնակատեղին:
Խնձորեսկը կարևոր ուխտատեղի է նաև բազմաթիվ հայորդիների համար, քանի որ այստեղ են ամփոփված նաև XVIII դարում թուրքերի ու պարսիկների դեմ մղվով ազգային-ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի ու նրա որդու՝ Ահարոնի աճյունները:

Այս տարի տուրիզմի զարգացմանը խթանելու նպատակով Խնձորեսկում կառուցվեց գյուղի երկու մասերն իրար միացնող ճոճվող կամուրջը, որը դեպի իրեն է ձգում էքստրիմի սիրահարներին: Կամուրջը մետաղից է, 160 մ երկարությամբ ու 1,8 մ լայնությամբ, գտնվում է 63 մ բարձրության վրա ու կշռում 14 տոննա:

Հին Խնձորեսկը պատմական հուշարձան է ու գտնվում է պետության ”պաշտպանության” ու ”հոգածության” ներքո:

Դե իսկ ինչու եմ որոշ բառեր վերցրել չակերտների մեջ, հաջորդիվ նկարների տեսքով:



Իսկ այստեղ կարող ես տեսնել Խնձորեսկի հարյուրավոր ժայռափոր տներից:



Եվ, վերջապես, տեսանյութ ճոճվող կամուրջից, վայելի′ր:
Բայց միևնույնն է, սա պետք է անձամբ տեսնել:

Իսկ վերջում մի խնդրանք, աղերս բոլոր պատկան մարմիններին, ովքեր ”մտահոգված” են Հայաստանում ու հատկապես Խնձորեսկում տուրիզմի զարգացմամբ, նորոգե′ք դեպի դիտակետ տանող ճանապարհը: Ամեն ինչից առավել՝ տուրիստները սիրում են ապահով ու հանգիստ ճանապարհներ: Շնորհակալություն:

comments

Նոր բրենդ Վանաձորում. Դբա Լավը:


comments

04.10.2012

Руки Вверх! Իսկ դուք նրանց չե՞ք մոռացել:

Հեռավոր 90-ականներին նրանք ցնցում էին ողջ հետխորհրդային երկրների երիտասարդությունը: Նրանց երգերը ժամանցային էին, թեթև, հեշտ մարսելի, երևի դա էր հենց պատճառը, որ նրանք անմիջապես միլլիոնավոր սրտեր գրավեցին:
Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նրանց ամենահայտնի երգերի լավագույն յոթնյակը, որն ավագ սերնդի մոտ հաճելի հուշեր կարթնացնի, իսկ երիտասարդ սերնդին կծանոթացնի նրանց հետ:
Դե ի′նչ, վայելե′նք:



7. Крошка моя


comments