31.01.2013

Վտանգավոր միայնություն



Կորեացի Ան Ջունը սիրում է ինքն իրեն լուսանկարել բավականին վտանգավոր իրադրություններում՝ տանիքների ծայրերին, բացված պատուհաններին նստած, նեղ քիվերին: Այդպես նա ստեղծում է բետոնե ջունգլիներում ապրող միայնակ աղջնակի կերպար:

comments

30.01.2013

Աշխարհի ամենաբարակ ժամացույցները



Հեղինակները CST-01 անվանում են աշխարհի ամենաբարակ ժամացույցները և այն, իսկապես, իրականություն է: Ժամացույցների հաստությունը մեկ միլիմետրից էլ քիչ է՝ 0.8 մմ, իսկ քաշը՝ 12 գ: Ըստ էության՝  այն ճկուն պողպատե թիթեղ է, որի վրա սոսնձվում են E-Ink էկրանը և միկրոմարտկոցը:
comments

25.01.2013

"Երկու աստղ": Մարդկային խղճի մահախոսականը: 16+

Այս տեսանյութում ընդամենը youtube-յան երկու հայտնի հոլովակների համադրումն է, որը մտածելու տեղիք է տալիս, ստիպում հայացք նետել մեր ներաշխարհն ու արթնացնել այնտեղ խորհը նիրհող ՄԱՐԴՈՒՆ:

"Երբեմն կենդանի լինել առավել պատվաբեր է, քան համատեղ գոյությունը մարդանմանների կողքին":
pahooo!

ՀԳ. Տեսանյութի դիտումը խորհուրդ չի տրվում հուզական,  թույլ նյարդեր ունեցող, ինչպես նաև 16 տարին չլրացած անձանց:




comments

23.01.2013

Ամենաթանկն աշխարհում



Ամենաթանկ կրծկալն աշխարհում: The Black Diamond Miracle Bra: Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման ցուցադրում է Victoria's Secrets ընկերության կրծկալը: Այն զարդարված է 3900 թանկարժեք քարերով: Բաժակների արանքում շողշողում են 100 կարատանոց երկու սև ադամանդներ: Հենց այստեղից էլ առաջացել է անվանումը: Կրծկալի գինը լիովին համապատասխանում է իր քաշին և թանկարժեք քարերի արժեքին՝ 12.5 միլիոն դոլար:



Ամենաթանկ հյուրանոցն աշխարհում:
comments

22.01.2013

Կոնյակներ, որոնք մի ամբողջ կարողություն արժեն

"Կոնյակը կենդանի ջուր է, որն ունակ է երկարացնել մարդու կյանքը, ցրել վատ տրամադրությունը, սրտերը լցնել ուրախությամբ ու երիտասարդացնել:" Ահա այսպես էին արտահայտվում այս հրաշք ըմպելիքի մասին Հենրի Երկրորդի կառավարման տարիներին:

Այսօր ձեզ կներկայացնենք հինգ թանկարժեք կոնյակներ, որոնք սահմանափակ քանակով են թողարկվել հատուկ կոլեկցիոներների համար և համարվում են ամենաթանկն աշխարհում:

5.  L'Espirit de Courvoisier


Այս լեգենդար կոնյակը ստացվում է դեռևս Էդուարդ VII-ի և Նապոլեոն III-ի ժամանակների սպիրտատեսակների միախառնումից, ինչն էլ կոնյակին անկրկնելի համ ու բույր է հաղորդում: Խմելուց հետո բերանում դեռ կես ժամ զգացվում է այս յուրօրինակ փունջը: Կոնյակը վաճառվում է բյուրեղապակյա տարայի մեջ, ինչն ավելի է ընդգծում նրա յուրօրինակությունը: 
Վաճառվում է 7.000 դոլարից ոչ էժան:






comments

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկն ու իր ընկերը



Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ-դեռահասը տասնյոթամյա Էլիսանի դա Կրոս Սիլվան է: Նրա հասակը 2.03 մետր է: Նա ապրում է Սալինոպոլիսում (Բրազիլիա) և հանդիպում է 22-ամյա երիտասարդի՝ 1.63 մետր հասակ ունեցող Ֆրանսինալդո դա Սիլվայի հետ: Վահանագեղձի վրա ուռուցք առաջանալուց հետո Էլիսանին տառապում է գիգանտիզմի յուրօրինակ ձևով: Բժիշկները հեռացրել են ուռուցքը, բայց 17 տարեկանում աղջկա հասակը գերազանցում էր ցանկացած բասկետբոլիստի հասակին...
comments

Ջուսի նոր տեսահոլովակը կապշեցնի բոլորիդ

Այսօր Ջուսը իր youtube-յան էջում  տեղադրեց իր նոր "Go" երգի տեսահոլովակը: Նա ապշեցնում է հանդիսատեսին իր նոր կրեաԾիվ գաղափարով: Բանն այն է, որ այս ռետրո ոճում նկարված հոլովակում երգչուհին... հագուստով է... Բա, դե գնացե՛ք ու զարմացե՛ք. ո՞վ կմտածեր, որ օրերից մի օր Ջուսին կտեսնենք երկար փեշերով...



Տեսահոլովակն այստեղ`  Juice - Go
comments

21.01.2013

Սիրուշո "I like it". նոր տարբերակ

Դավիդ Բադալյանը ներկայացնում է Սիրուշոյի հիթային "I like it" երգի այսպես ասած "cover" տարբերակը: Մի քանի օր է, ինչ այն հայտնվել է համացանցում, և դատելով Սիրուշոյի բծախնդիր երկրպագուների դրական արձագանքներից` Դավիդին հաջողվել է հետաքրքիր շունչ հաղորդել երգին:



Տեսանյութը կարող եք դիտել այստեղ`

Sirusho - I Like It [Cover By David Badalyan] [2013]


comments

Գուգլը որոշել է հրաժարվել գաղտնաբառերից



Գուգլ ընկերությունը գաղտնաբառերը դադարել է համարել որպես օգտատերերի տվյալների անձնական պահպանման համար արդյունավետ միջոց և մտածում է այլընտրանքի մասին: Լիազորման սարքերի փորձարկումը պիտի սկսվի արդեն 2013 թվականին: 


Այդպիսի սարք կարող է հանդիսանալ Yubico մանրաքարտը: Տեղակայվելով սովորական USB-կրիչի մեջ՝այն ինքնաբերաբար լիազորում է օգտատիրոջը Գուգլի ծառայություններում: Դրա համար ոչ մի լրացուցիչ ծրագրային ապահովում չի պահանջվում: Համապատասխան թարմացումները կկատարվեն անմիջապես բրաուզերի միջոցով:   

comments

Երգչուհի Նանան նկարահանվե՞լ է Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակում

Այսօր երգիչ Սարգիս Ավետիսյանը իր երկրպագուների դատին հանձնեց իր նոր` "Սեր առաջին հայացքից" երգի տեսահոլովակը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սարգսին ու նրա բոլոր երկրպագուներին:
Սակայն այս նյութը չէր հայտնվի մեզ մոտ, եթե չնկատեինք, որ տեսահոլովակի նկարահանող անձնակազմը "գաղտնի քայլ է" արել` որպես "կլիպի աղջիկ" ներկայացնելով ռաբիս ոճում հայտնի երգչուհի Նանայի նմանակին: Հենց տեսահոլովակի սկզբում կարելի է ընկնել շփոթմունքի մեջ` կարծելով, որ երգը դուետ է Նանայի հետ: Միգուց է սա պատահականություն է, սակայն մենք այդքան էլ հակված չենք այդ մտքին, հատկապես, որ քիչ չեն նման այլ փորձերը, որպես վառ օրինակ հիշենք Սոնա Շահգելդյանի հիշարժան ներկայությունը Արմոյի և Գեևորգի տեսահոլովակում:
Ինչևիցէ, ստորև ներկայացված նկարում ինքներդ արե՛ք եզրակացություններ:

Իսկ տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ` Սարգիս Ավետիսյան "Սեր առաջին հայացքից"
comments

19.01.2013

Evanescence-ի Էմի Լին 2012-ի ռոք-աստվածուհի


Evanescence խմբի մեներգչուհի Էմի Լին հաղթել է Loudwire Music Avards 2012-ի ռոք-աստվածուհի անվանակարգում: Ռոք աշխարհում այս հայտնի մրցանակաբաշխությունը կայանում է երկրպագուների համացանցային քվեարկության հիման վրա: Էմի Լին գրեթե ձայների հիսուն տոկոս առավելությամբ առաջ է անցել նույն անվանակարգում առաջադրված Լզի Հեյլից (Lzzy Hale, "Halestorm"), Մարիա Բրինքից (Maria Brink, "In This Moment") և հինգ այլ հնարավոր թեկնածուներից:
Շնորհավորում ենք Evanescence-ի հայաստանյան երկրպագուներին այս գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ:

Էմի Լիի գեղեցիկ կատարումներից` այստեղ
comments

17.01.2013

Ի՞նչ են թաքցնում սոցցանցերում գլխավոր նկարները


Ավատարը (գլխավոր նկարը) վեր է հանում մեր թաքցված հույզերը, այն, ինչը պակասում է, այն ինչ մենք ցանկանում ենք լինել: Հոգեբանական նման գծերով օժտված մարդիկ ընտրում են որոշակի տիպի ավատարներ: Եվ ավատարից կարելի է շատ բան իմանալ նրա տիրոջ մասին...


Երեխա, մանկական սեփական լուսանկարներ, փափկասուն կենդանիներ: <<Ես փոքրիկ եմ: Ուզում եմ՝ ինձ ձեռքերի վրա պահեն:>>: Սիրո, հոգատարության,ուշադրության անբավարարություն: Մարդը ցանկանում է մեծանալ: Նա բավականին ակնառու <<չհասած>> անհատականություն է:
comments

15.01.2013

Աշխարհի 10 ամենահարուստ երկրները

Աշխարհի ամենահարուստ երկրներն առանձնացնելու համար կան տարբեր նախապայմաններ: Նախ և առաջ կարելի է, օրինակ, որպես հիմք ընդունել համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կամ էլ` երկրի ընդհանուր եկամուտը, սակայն այսպիսով մենք կունենանք ընդհանուր երկրի մասին պատկեր` աչքաթող անելով բնակչության կենսապայմանները, և շատ հնարավոր է, որ այս հաշվարկներով երկիրը դիտարկվի որպես հարուստ, բայց բնակչությունը ապրի աղքատ ու ծանր կենսապայմաններում (օրինակ` Չինաստան):  Այդ իսկ պատճառով երկրի իրական վիճակը կարելի է պարզել` հաշվարկելով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն, որը ցույց կտա յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում երկրագնդի տաս առաջատար ու հարուստ երկրների ցանկը:


10. Ավստրիա
"Երանելիների" ցուցակը բացում է Ավստրիայի հանրապետությունը`   Կենտրոնական Եվրոպայում:  Բնակչության թիվը 8.4 մլն է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 39711 դոլար է, և այս թիվը տարեց տարի աճում է: Երկրի տնտեսության հիմքը սպասարկման ոլորտն է` բանկային գործ և ապահովվագրություն: Երկրի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև մետալուրգիան, սննդի, տեքստիլ ու քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև` քաղաքաշինությունը: Սակայն մի հետաքրքրական փաստ. Ավստրիան գրեթե չունի օգտակար հանածոներ, և վերամշակում է ներկրված հումքը: Այս երկրում գործազրկությունն ու ինֆլյացիան բավականին ցածր մակարդակ ունեն, իսկ իր ստաբիլության համար երկիրը դեպի իրեն է ձգում բազմաթիվ ներդրողների, այդ թվում` հարևան Գերմանիայից:


9. Իռլանդիա
Ցուցակում նախավերջին տեղում է Բրիտանական կղզիներից մեկի վրա գտնվող Իռլանդիայի հանրապետությունը, որը մինչև 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ ավելի բարձր հորիզոնականներում էր: Իռլանդիայում ապրում է 4.5 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող ՀՆԱ-ն 40000 դոլար է: Տնտեսության հիմնական ճյուղերը սննդի, տեքստիլ և մետաղի արդյունաբերությունն է:


comments

Սիլվա՛ Հակոբյան, չփոշմանես...

Իրականում, ոչ թե սպառնում ենք Սիլվային, այլ ներկայացնում նրա նոր երգի տեսահոլովակը` "Don't Apologize": Վստահ ենք, որ քննադատելու շատ բան կարելի է գտնել այս նոր աշխատանքի մեջ: Օրինակ ոմանք անմիջապես կհիշատակեն ու երգի մի հատված կնմանեցնեն Ջեսսի Ջեյ "Price Tag"-ին, ոմանք տեսահոլովակում կտեսնեն Քեթի Փերրիին, Նելլի Ֆուրտադոյին... իսկ մենք տեսնում ենք նոր Սիլվա Հակոբյան` բավական հետաքրքիր կերպար, տարբերվող շրջապատից և ինքն իրենից: Ուրախալի է, որ երգչուհին վերադառնում է իր նախկին ոճին` ժամանակավորապես "զրկելով" մեզ "Խաչիկ-Վաչիկներից" ու "թիթիզներից", հիշենք, օրինակ, նրա հիթային "I like"-ը, որն այնքան սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում, էլ չենք խոսում, թր տարբեր երկրներում այն անմիջապես կրկնօրինակվեց տեղական երգիչների կողմից:
Շնորհավորում ենք Սիլվային ու սպասում նորանոր հետաքրքիր էքսպերիմենտների:

Տեսահոլովակն այստեղ
comments

06.01.2013

Սուրբ Ծննդյան պատմությունը


Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական  Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները:
comments