22.01.2013

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկն ու իր ընկերը



Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ-դեռահասը տասնյոթամյա Էլիսանի դա Կրոս Սիլվան է: Նրա հասակը 2.03 մետր է: Նա ապրում է Սալինոպոլիսում (Բրազիլիա) և հանդիպում է 22-ամյա երիտասարդի՝ 1.63 մետր հասակ ունեցող Ֆրանսինալդո դա Սիլվայի հետ: Վահանագեղձի վրա ուռուցք առաջանալուց հետո Էլիսանին տառապում է գիգանտիզմի յուրօրինակ ձևով: Բժիշկները հեռացրել են ուռուցքը, բայց 17 տարեկանում աղջկա հասակը գերազանցում էր ցանկացած բասկետբոլիստի հասակին...


Արագ աճի պատճառով աղջկա մոտ հաճախակի են վերջույթների շրջանում ցավեր և գլխացավեր նկատվում: 


Էլիսանիի համար անհարմար էր դպրոցական ավտոբուսով երթևեկելը, իսկ հետագայում նա հեռացավ դպրոցից համադասարանցիների հետ հասակի համար խնդիրներ ունենալու պատճառով: Էլիսանին ապրում է փոքրիկ տանը քույրերի, մոր՝ Աննա Մարիա Սիլվայի և խորթ հոր՝ Ջորջ Լուիսի հետ: 


"Ինձ համար դժվար է տանը գտնվել: Ես շեղվում եմ և հաճախ գլխով առաստաղին դիպչում"-ասել է աղջիկը: 




Էլիսանին ցանկանում է մոդել դառնալ: Նա իր ընկերոջ մասին հետևյալն է պատմում. "Ինձ գրավել է իր անհատականությունը, այն, թե ինչպես է նա շփվում մարդկանց հետ, և այն, թե նա ինչպես է ինձ վերաբերվում": Ինձ շփոթեցնում է միայն այն, որ երբ մենք միասին ձեռք ձեռքի բռնած քայլում ենք, մարդիկ կարծում են, որ նա իմ կրտսեր եղբայրն է կամ որդին: Բայց ես չեմ նրան ընտրել, նրան Աստված է ընտրել ինձ համար: 





Ֆրանսինալդոն աշխատում է շինարարությունում: Նա պատմում է, որ իր ընկերները հաճախ են հարցնում, թե ինչպես է ընկերուհուն գրկում, բայց ինքը միշտ ասում է, որ սիրո համար խոչընդոտներ չկան: "Նա զարմանալի անձնավորություն է: Այո՛, նա բարձրահասակ է, բայց շատ լավիկն է, նա գեղեցիկ դեմք ունի: Ինձ նրա հասակը չի անհանգստացնում: Ես նրա հետ ինձ հանգիստ եմ զգում, և չեմ անհանգստանում, թե ինչ են մտածում ուրիշները:"-ասում է Ֆրանսինալդոն:


"Ես ցանկանում եմ, որ նա սովորական աղջիկ լինի, - ասում է նրա մայրը: -Ես գիտեմ, որ նա երբեմն անհարմարություն է զգում, բայց նա այնքան է ցանկանում լինել այնպիսին, ինչպես բոլորը":  

comments