30.08.2012

VITAMIN ակո՞ւմբ ՝ VITAMIN cafe!!!

Վերջապես մեր շոՎուբիզնեսում տեղաշարժեր են նկատվում:
Օրերս զբոսնում էի քաղաքում, ու լրիվ պատահական պարզեցի, որ VITAMIN-ի տղաները նոր նախաձեռնություն ունեն՝ սրճարանի տեսքով: Կարծում եմ սա եզակի դեպքերից է, երբ արդեն հեռուստատեսությունում իր ուրույն տեղն ունեցող շոուն նաև բիզնեսի է վերածվում՝ իր անունը դարձնելով բրենդ: Նման հաջողված փորձ արեցին նաև ”Կարգին”-ի տղաները, ովքեր իրենց կարգին հումորի հետ մեկտեղ առաջարկեցին մեզ նաև կարգին օպտիկա ու կապ: Դե իսկ Վիտամինցիները, կարծում եմ , մնացին հավատարիմ իրենց բրենդային անվանմանը ու առաջարկեցին վիտամինային հյութեր, կոկտեյլներ ու նրբերշիկներ...;) 



Ցավոք դեռևս չեմ օգտվել նրանց առաջարկած նոր ծառայությունից, բայց մտադիր եմ օրերս այցելել նրանց, միգուցե նաև հետաքրքիր սպասարկո՞ւմ են մտածել: Հուսամ, հուսամ, որ էնտեղ էլ չեմ հանդիպի հերթական ”մուննաթ” դեմքով կոկոլ վառեկ մատուցողուհիներին:    
comments

15.08.2012

Աշխարհի ամենադաժան կենդանին (ֆոտոպատմություն)

Նա ոչնչացնում է ամեն ինչ իր ճանապարհին...
Նա սպանում է հաճույքի համար...
Նրան կանգնեցնել հնարավոր է..... դեռևս...




















comments

13.08.2012

Пункт назначения 5 կամ ծփում է Սևանը

Սիրելի՛ ընթերցող, ների՛ր, եթե բացասաբար եմ ազդելու տրամադրությանդ վրա:
Օրերս Սևանում էի՝ Հայաստանի չնաշխարհիկ անկյուններից մեկում, ուր իրենց հանգիստն են գտնում ամառվա տապից խռոված, հանրապետության տարբեր անկյուններից ժամանող քաղաքացիները: Չեմ ուզում խոսել աշխարհի ամենամեծ բարձրադիր լճի աղետալի վիճակից, ափերում տիրող քաոսից ու հայ ազգի որոշ կարկառուն ներկայացուցիչների նախանձելի փնթիությունից, անգամ չեմ հիշատակելու այնքա՜ն չարչարկված լողափնյա բլուզ-շորտային նորաձևությունը, ի դեպ, այն արդեն տղամարդկանց շրջանում էլ է ակտուալ:
Խոսելու եմ մեր ազգի հերթական ֆենոմեններից: Ուրեմ այսպես. Սևանում անցկացրած մի քանի օրերն ու Երևան-Սևան մայրուղին ինձ ստիպեցին մտածել, որ մենք չունենք հստակ ձևավորված մտածողություն, մեզ անընդհատ պիտի հուշեն, զգուշացնեն, տեղեկացնեն... Լողափում աշխատող փրկարարները զարմանալի համբերատարությամբ անընդհատ զգուշացնում էին հանգստացողներին՝ չանցնել լողանշաններն ու մտածել իրենց անվտանգության մասին, երբեմն այդ զգուշացմանն արժանանում էր միևնույն "հերոսը", ով ցանկանում էր "ծովը կտրել": Ու դեռ մի բան էլ, դուրս գալով ջրից՝ դիմում էր փրկարարին հետևյալ ԿԱՌՕՆՆԻ խոսքերով՝ "էդ դո՞ւ ինձ պԴի ասես":
Թե ասա սենց "լավ" լողորդներին թողած ո՞ւմ եք տանում օլիմպիադա...
Իսկ ահա մայրուղում տիրող վիճակն իրոք սարսափ ժանրից էր: Էլ "Փախցնել 60 վայրկյանում", էլ "007 գործակալ", էլ "Ֆորսաժ", էլ ո՞րն ասեմ. բոլոր ռեժիսորներն էլ կերազեին նման կադրեր փախցնել իրենց ֆիլմերի համար: Մի խոսքով՝ 3 ավտովթար 40 րոպեների ընթացքում, և դա միայն ես հաշվեցի... Փորձե՛ք google-ում գրել "Երևան-Սևան մայրուղի", նկարները ինքնին խոսուն են...
Ուղղակի չեմ հասկանում՝ ո՞ւր են շտապում, ումի՞ց են փախչում:
Լավ, դժվա՞ր ա ըմբռնել, որ ջուրը նույնն է՝ ափին լինի, թե կենտրոնում, ու որ որքան մոտ ես ափին, խեղդվելու հավանականությունն ավելի քիչ է, որ գերազանցելով արագությունը՝ վտանգում ես ոչ միայն քո, այլև տասնյակ այլ մարդկանց կյանքեր, որ էդ անԴեր ամրագոտին միայն տեսուչներին տեսնելիս չեն ամրացնում... ու որ Սևանը ծփալու է՝ անկախ նրանից երբ կհասնես...
Ուղղակի հիշե՛ք մի պարզ ճշմարտություն ՝ ձեզ միշտ սպասող ունեք...
Երևի այսքանը: Մաղթում եմ բոլորիս հաճելի հանգիստ ու ապահով երթևեկ, իսկ կից նյութն էլ առաջարկում եմ դիտել բոլորին: Հետաքրքիր է ու օգտակար:

comments

09.08.2012

Սերիալային նոստալգիա

Վերջին ժամանակներս այնքան խոսվեց տեղական արտադրության սերիալների մասին: Ազգը բաժանվել է երեք խմբի. մարդիկ ովքեր հետևողականորեն պայքարում են մեր  բացասական ազդեցությամբ հեռուստատեսային աղբի դեմ, մարդիկ, ովքեր, անտեսելով բոլոր զգուշացումներն ու անգործությունից դրդված, նայում են դրանք, և մարդկի, ովքեր չեն պատկանում երկու խմբից և ոչ մեկին, սակայն միևնույն է տեղեկանում են գրեթե բոլոր սերիալներին:
Իսկ ահա սերիալային ինդուստրիայի ջատագովները ջանք ու եռանդ չեն խնայում՝ իրենց արտադրանքին անհավանական փայլ տալու համար՝ երբեմն անցնելով տրամաբանության բոլոր սահմանները:
Երկար պրպտումներից հետո կազմեցի մի հիթ շքերթ՝ սերիալների: Չէ՛, չէ՛ "Դժվար ապրուստն" էստեղ չկա, ու ոչ էլ "Աննաների" մասին եմ խոսելու: Ներկայացնում եմ գրեթե դասական դարձած ու հատկպես հայ հանդիսատեսին քաջ ծանոթ ու համաշխարհային հռչակ վայելող սերիալներ, որոնք ինձ մոտ նոստալգիկ զգացողություններ առաջացրեցին, հուսով եմ՝ նաև ձեզ մոտ: Սերիալներ, որոնք էկրանների մոտ էին հավաքում բոլորին՝  դառնալով նրանց առօրյայի անքակտելի մասը:
Իսկ այ մեր սերիալաստեղծ գիգանտները թո՛ղ դասեր քաղեն արդեն հաջողված գործերից:
Դե իսկ ձեր ամենասիրած սերիալի թիվը կարող եք թողնել մեկնաբանություններում:

12. Բլանկոյի այրին

comments

07.08.2012

Շան սիրտը: Փրկություն ու սպասում...


Երբեմն բնության մեջ հանդիպում ես այնպիսի երևույթների, որ ակամայից սկսում ես կասկածել՝ մարդու՝ ամենա-ամենա լինելու ցնորությանը: Չնայած մի բան հաստատ է. մենք՝ որպես դարվինյան բուրգի գագաթին ծվարած տեսակ, ամենադաժան, ամենաինքնահավան, ամենաէգոիստն ենք: Եվ, կարծում եմ, դեռ շատ ու շատ բաներ ունենք սովորելու մեր փոքրիկ ու, ցավոք, մեզանից չպաշտպանված բարեկամներից:
Դիտե՛ք տեսանյութերն ու խորհե՛ք:


comments

Շնորհակալ եմ, մայրի՛կ: Լոնդոնի օլիմպիական խաղերի լավագույն տեսանյութը


Քանի՜-քանի՜ մայրեր են լարված սպասում էկրանների առաջ իրենց որդիների ու դուստրերի սխրանքներին: Եվ կարծում եմ, որ պետք է շնորհակալություն ասենք բոլոր մայրերին՝ անկախ մաշկի, աչքերի գույնից ու ազգային պատկանելությունից, քանզի նրանք ծնել են այն հերոսներին, ովքեր ստիպում են մեզ լարվել, ուրախանալ, տխրել, հպարտանալ, տոնել...

Մի խոսքով, դիտե՛ք տեսնայութը: Փշաքաղվել չկա, շուտ եմ ասել ;ՃՃՃՃ



comments

Թռչկան հրաշքը

Թռչկան ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք: Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ամենաջրառատն է իր 23.5 մ բարձրությամբ ու 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով: 
Ու սա մեկն է այն բազմաթիվ հրաշքներից, որոնցով այնպես անխնա պարգևատրել է ամենակարող բնությունը մեր հայրենիքը՝ հաստատելով Հայաստան աշխարհի՝ երկիր-դրախտավայր լինելու փաստը: Ու երիցս փա՛ռք ու շնորհակալությո՛ւն բոլոր այն մարդկանց, ովքեր անկոտրուն եղան իրենց կամքի, նպատակի ու պայքարի մեջ՝ թույլ չտալով, որ այս աներևույթ գեղեցկությունը ծառայի որոշների գրպաններին, տալով մեզ ու սերունդներին հնարավորություն՝ առնչվելու մեր չնաշխարհիկ բնության գոհարներին: Տա՛ Աստված, օրերից մեկ օր էլ Շաքեին ազատ տեսնենք...


comments

05.08.2012

Ֆոբիաներն ու մենք

Հոգեբանության մեջ ֆոբիա տերմինը տրվում է տարբեր գրգռիչների հանդեպ վախի՝ բարձր արտահայտված պաթոլոգիկ ռեակցիային:  Ֆոբիան ուժեղ արտահայտված կառչուն վախն է, որը անդառնալիորեն սրվում է որոշակի պայմաններում և չունի լիարժեք տրամաբանական բացատրություն: Մարդկային հասարակարգի զարգացմանը զուգընթաց աճել ու փոփոխման են ենթարկվել ֆոբիայի բազմաթիվ տեսակներ: Որոշ դեպքերում մարդկային վախերն անցնում են տրամաբանության բոլոր սահմանները: Կա, օրինակ, անատիդաեֆոբիա կոչվածը, երբ մարդ վախենում է բադիկից, որ իրեն հետևում է ամենուր: Շարունակելով անհավանական վախերի ցուցակը՝ պիտի նշեմ, որ դրանց բազմազանությունից ծաղկաքաղ եմ արել՝ դրանց վառ օրինակները տեսնելով նաև մեր իրականության մեջ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանց՝ իմ հումորային մեկնաբանություններով: Եվ այսպես՝

ԱԲԼՅՈՒՏՈՖՈԲԻԱ - վախ լողանալուց, լվացք անելուց ու մաքրելուց:
  մեր իրականության մեջ սա Հուռիի բարդույթն է, հուսամ նման մարդիկ մեր շրջապատում շատ չեն


ԱԳԻՐՈՖՈԲԻԱ -
comments

Ամերիկյան մարազմատիկ օրենքներ

Սիրելի՛ ընթերցող, քո ուշադրությանն եմ ներկայացնում մեր շա՜տ "սիրելի" յանկիների զարմանազան օրենքների ընտրանին: Կարծում եմ դրանք դրական ազդեցություն կունենան քո տրամադրության վրա ;ՃՃՃ
Եվ այսպես սկսեցինք.


1. Բալտիմորում արգելված է թատրոն գնալ առյուծի հետ:

2. Առկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում արգելվում է կիրակի ցերեկվա ժամը 1-ից հետո գլխավոր փողոցում կով ման տալ:
3. Ֆլորիդայի Պենսակոլա քաղաքի բնակիչները պարտավոր են իրենց մոտ մինիմում 10 դոլլար ունենալ:
4. Միննեսոտայում մերկ քնելու համար կարելի է հայտնվել բանտում:
5. Իլլոնոիսի  Զայոն քաղաքում արգեվում է վառված սիգար հյուրասիրել կատուների, շների ու այլ ընտանի կենդանիների:
6. Պուեբլո քաղաքում առյուծատամը (одуванчик) արգելված բույս է համարվում:
7. Այդահոյում արգելված է ուղտի վրա նստած ձուկ որսալ:
8. Ալաբամայում արգելված է մեքենա վարել կապված աչքերով:
9. Կալիֆոռնիայի Լաֆայեթ քաղաքում հանցագործություն է համարվում այլ մարդկանցից մեկ մետր հեռավորության վրա թքելը:
10. Տեխասում քրեորեն պատժելի արարք է հյուրանոցի երկրորդ հարկից բիզոնի վրա կրակելը:
11. Հյուսիսային Դաքոտայում առանց կոշիկները հանելու քնելը համարվում է հանցանք:
12. Օհայոյում կանանց չի կարելի հանվել տղամարդու նկարի մոտ:
14. Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում արգելված է կիրակի օրը ատամի խոզանակ ու մածուկ վաճառել միևնույն գնորդին:
15. Սենթ Լուիսում արգելված է նստել կամուրջին ու դույլից գարեջուր խմել:
16.Կալիֆորնիայի Չիկո քաղաքում յուրաքանչյուր ոք կտուգանվի 500 դոլլար, եթե համարձակվի քաղաքի տարածքում ատոմային ռումբ պայթեցնել:
17. Իլլինոիս նահանգի Յուրիկա քաղաքում բեղավոր տղամարդկանց արգելված է համբուրել կանանց, իսկ ահա նույն նահանգի Գեյլսբուր քաղաքում 1000 դոլլար տուգանք է նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր առնետին կսատկացնեն բեյսբոլի մահակով:
18. Օկլահոմա սիթիում չի կարելի համբուրգեր ուտելով ետ-ետ քայլել:
19. Ինդիանայում արգելվում է լոգանք ընդունել հոկտեմբեր-մարտ ամիսների ժամանակահատվածում:
20. Նեբրասկայի Վոթերլու քաղաքում սափրիչներին ու վարսավիրներին խստորեն արգելված է առավոտյան 7-ից երեկոյան 7-ը սոխ ուտել:

ՀԳ. հուսով եմ՝ գրին քարտի խաղարկության դիմելիս ևս մեկ անգամ կխորհես այս և այլ օրենքների մասին ;ՃՃՃ
ՀՀԳ. և վասն զի նյութն ամերիկոսների մասին է, զուր է փնտրել 13-րդ կետ, իրանք էդ թվից սարսափում են ;ՃՃՃ
comments

03.08.2012

Վահրամ Պետրոսյան. երգ սիրո, միասնության ու կարոտի մասին...


Անընդհատ վատաբանում ենք այս երգահանին՝ տեղի-անտեղի պիտակավորելով, պոզ ու պոչ կպցնելով: Անկեղծ ասած, երբեմն ինքս էլ եմ զայրանում Վահրամի որոշ "աշխատանքների" վրա: Նրան անտաղանդ անվանելը մեծ մեղք է, սակայն երբեմն այնպիսի աղբի տակ ես հանդիպում նրա անվանը, որ չես ուզում հավատալ անգամ... Բայց պիտի լինեմ օբյեկտիվ, և, ըստ իս, առողջ քննադատության կողքին պիտի նաև արժանին մատուցել լավ աշխատանքին:  Վերջերս համացանցում պատահաբար հանդիպեցի մեր խոստումնալից կատարողներից՝ Վլադիմիր Արզումանյանի "Միասին" երգին, որի հեղինակը մեր ու ձեր կողմից "քիչ" սիրված, բայց շա՜տ քննարկվող Վահրամ Պետրոսյանն է: Շա՜տ գեղեցիկ երգ ու կատարում, որը գրեթե անհայտ է ու քիչ քննարկված, երևի տեսահոլովակի բացակայության պատճառով:

Ինչևիցէ, առաջարկում եմ վայելել կատարումը ու, ցանկության դեպքում, նաև գովեստի խոսքեր շռայլել հեղինակի ու կատարողի հասցեին ;ՃՃՃ

comments