30.07.2012

Հոլիվուդյան ամենաթանկ նշանադրության մատանիները

Նշանադրությունն ամենագեղեցիկ պահերից է մեր կյանքում: Սեր, հուզմունք, երջանկություն, անթաքույց ժպիտներ ու համատարած տոն, որն առավել նշանավորվում է մատանու՝ հարսնացուի մատին հայտնվելու փաստով: Իսկ եթե դու ոչ հասարակ մահկանացու, այլ Հոլիվուդյան աստղ ես, ապա պատրաստվի՛ր մատիդ վրա կրել մի ամբողջ կարողություն:
Այսպիսով առաջարկում եմ ձեզ զբաղվել մեր սիրելի գործով. հաշվել ուրիշի կարողությունները ;ՃՃ
Գնացինք...

10. Հիլլարի Դաֆ
Արժեքը՝ 1մլն ԱՄՆ դոլլար
14 կարատ ադամանդե մատանի, նվիրել է հոկեիստ Մայք Քոմրին, 2010թ.











comments

09.07.2012

5 ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՍԻՆ


Բնական հյութն ավելի քիչ կալորիա է պարունակում



Նիհարելու մոլուցքով տառապողների ամենամեծ մոլորությունը:
Պարզվում է մեկ բաժակ խնձորի հյութն ավելի շատ կալորիա է պարունակում, քան մեկ բաժակ Coca-Cola-ն՝ չնայած, որ խնձորի հյութի ֆրուկտոզան օրգանիզմի համար շատ ավելի լավ է, քան Cola-ի շաքարավազը:







Թարմ բանջարեղեններն ավելի շատ

comments

Երևան Ջուրն ու Beeline-ը համագործակցում են

իսկ գյուղերում ջրի պակասից անմշակ արտերը ծածկված են մոլախոտերով...
էլ չեմ խոսում մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչների մշտական ջրամատակարարում ունենալու անիրական երազանքների մասին....






comments

Դալտոնիկ վարորդները

Կամ մեր հինավուրց քաղաքի փառապանծ երթևեկը





comments

08.07.2012

Ռումինացին գողացել է Ջոնիի երգը

Մենք անընդհատ քարկոծում ենք մեր կատարողներին՝ տարբեր առիթներով մեղադրելով նրանց պլագիատի մեջ: Բայց եկե՛ք ընդունենք, որ մեզանից էլ են գողանում: Ստորև դրա ապացուցը:







Brandy - Marie, Mary

Ջոնի Կարապետյան - Մարի Մարի

comments

Սեքս, կուրծք և Լիլիթ Հովհաննիսյան


Երկար ժամանակ հետևելով հայկական կայքերի ու հոդվածների վերտառություններին՝ եկա մի եզրակացության, որ ցանկացած հոդված, որն իր վերնագրում ներառում է վերը նշված արտահայտություններից որևէ մեկը, դառնում է ամենաընթերցվածն ու քննարկվողը: Դե սեքսի դեպքում հասկանալի է. բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական հետազոտություններ ու թեզեր են գրվել այս երևույթի մասին: Այն, որ երկրագնդի հասուն բնակչությունն օրվա մեծ մասն անցկացնում է սեքսի մասին մտորումներով ու քննարկումներով, դա արդեն իսկ փաստ է: Եվ, բնականաբար, հարկ է նշել նաև ամենաշահութաբեր՝ սեքս-ինդուստրիայի աստղաբաշխական հաջողությունների մասին, որի մեծագույն սպառողն է նաև ազգիս մի ստվար զանգվածը: Հետևաբար կրծքերն ու այլ մանրամասները, ինչպես նաև Պամելայա-Քարդաշյանական հզոր ապարատը դրա բաղկացուցիչ ու անքակտելի մասն է:
Ինձ համար ֆենոմեն է Լիլիթ Հովհաննիսյանը, ով էքսցենտրիկ է, երբեմն անհասկանալի, հաճախ՝ անճաշակ, բայց միաժամանակ՝ ոճ է թելադրում, նա նաև ամենաքննարկվող երգչուհիներից է մեր երգարվեստում: Որպես ռադիոհաղորդավար՝ պիտի նշեմ նաև, որ Լիլիթն ամենապատվիրվող կատարողներց է, դա էլ է անհերքելի: Ինքս էլ Լիլիթի մեծ երկրպագուն չեմ՝  չնայած ունեմ մի քանի սիրելի կատարումներ:
Բայց մի բան պարզ է. Լիլիթի անձով ու գործունեությամբ հետաքրքրվում են բոլորը՝  անկախ նրանից, սիրո՞ւմ են նրան, թե ատում, բայց որ անմիջապես արձագանքում են նրա մասին հոդվածներին, դա էլ չի կարելի ժխտել: Եվ դա ասում եմ սեփական փորձից, քանի որ սա արդեն երրորդ գրառումս է, որտեղ անմիջականորեն, կամ մասնակի անդրադառնում եմ նրան:
Իսկ իմ առաջ քաշած փաստարկներն ապացուցվում են նրանով, որ դու հիմա կարդում ես այս գրառումը ))))
Իսկ այ անբուժելի թվացող մի սպեցիֆիկ հայկական ֆոբիայի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ, երբ կստանամ հոգեբանների հետազոտությունների արդյունքները:
Հ.Գ. Հարգարժան քոմենթամոլներ (comment – հայ. գրառում, դիտողություն, մեկնաբանություն), մեծ խնդրանք, հոդվածիս մոտեցե՛ք առավելապես թեթև ու հումորով: Վերջիվերջո լավ սեքսն առողջարար է, գեղեցիկ կուրծքը՝ դիտարժան, դե Լիլիթն էլ երգում ա, թո՛ղ երգի))))))
comments

Լիլիթն ու շատախոս անձրևը


Ինքս էլ երբեմն քննադատում եմ այս երգչուհուն, ու այս անգամ անտարբար լինել ուղղակի էլ չեմ կարող... հրաշալի կատարում: Այս այնքա՜ն սիրված երգը Լիլիթի մեկնաբանությամբ, որն , ի դեպ, ինձ ավելի է դուր եկել, կարծես մտել է հոգուս ամենախորունկ անկյուններն ու տակնուվրա է անում: Այնքա՜ն քաղցր, այնքա՜ն զգայուն ու գրագետ է կատարում...
Ու թո՛ղ մրմռա բոլոր ԼԻԼատյացների համապատասխան մասերը: Բրավո՜ Լիլիթ: Կարա՞մ բան ասեմ, չե՛մ կարա ;DDD

comments

01.07.2012

Բուլղարուհին երգում է հայերեն

The Voice of  Bulgaria  մրցույթի ժամանակ մասնակիցներից Մելինդա Հարի Հրիստովան կատարել է Սիրուշոյի "Հավատում եմ" երգը: Հետաքրքիր է դահլիճի բուռն արձագանքը երգչուհուն ու կատարմանը: Հետևություն՝ հայերն էլ են կարողանում հիթեր պատրաստել: Բրավո՜ Սիրուշո, բրավո՜ Մելինդա:
comments

Վերջին գաղտնիքները Էմմի Ուայնհաուսի մասին


Էմմի Ուայնհաուսի հայրը գիրք է գրել դստեր մասին, որտեղ նա բացահայտում է Էմմի կյանքի՝ դեռևս անհայտ կամ քիչ հայտնի դրվագները:  60-ամյա Միթչ Ուայնհաուսն իր գրքում պատմում է, որ  27-ամյա այլընտրանքային երգչուհին, ով 2011-ի հուլիսի 23-ին  կյանքից հեռացավ, այլևս կախված չէր թմրանյութերից, ավելին՝  նա արդեն բռնել էր ալկոհոլային կախվածությունից հրաժարվելու ուղին, սակայն… 


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միթչը նշել է, որ գիրքը գրելիս նա իրեն բավական լավ էր զգում՝ չնայած, որ կրկին մտովի վերապրում էր դստեր հետ անցկացրած ողջ ժամանակաընթացքը, սակայն երբ նա ընթերցել է արդեն տպագրության պատրաստ նյութը, չի կարողացել զսպել արցունքները…
Միթչը չի թաքցրել նաև գրքի կոմերցիոն լինելու փաստը՝ ասելով, որ իրեն գումար է հարկավոր իր իսկ հիմնած “Էմմի Ուայնհաուս” հիմանդրամի համար, որն, ի դեպ, զբաղվում է տարբեր հիվանդություններից տառապող երեխաների խնամքի ու բուժման հարցերով: Հիմնադրամի ստեղծման գաղափարը Միթչի մոտ ծնվել էր դեռևս այն ժամանակ, երբ նա Նյու Յորքից Լոնդոն էր մեկնում ՝ դստեր հյուղարկավորությանը մասնակցելու:
256 էջանոց գրքում Միթչը փորձել է պատմել Էմմի ողջ կենսագրգրությունը՝ ազատելով այն բազմաթիվ լեգենդներից ու ստահոդ բամբասանքներից, որոնք երկար տարիներ պտտվում են նրա անվան շուրջ: Գրքում ասվում է, որ Էմմին քայլել սկսել է դեռևս մեկ տարեկանում, դպրոցում ունեցել է տարաձայնություններ ուսուցիչների հետ՝ իր բազմաքանակ փիրսինգների պատճառով: Էմմիի կյանքը ճակատագրական շրջադարձ ունեցավ ապագա ամուսնուն՝ Բլեք Ֆիլդեր-Սիվիլին հանդիպելուց հետո, ով Էմմիին ներքաշեց ուժեղ թմրանյութերի կործանարար անդունդը:

Գրքում Միթչն անդրադառնում է նաև իր՝ հոր դերին՝ քննադատական վերլուծման ենթարկելով նաև իր պահվածքն ու դերը դստեր կյանքում: “Ես կարող էի նրան պաշտպանել, բայց փրկել, ավաղ, անզոր էի”,- գրում է նա իր գրքում:
Նախատեսվում է գրքի 4 միլիոն տպաքանակ, սակայն ամեն ինչ կախված է երկրպագուների ակտիվությունից:

comments