Բնական հյութն ավելի քիչ կալորիա է պարունակում
Նիհարելու մոլուցքով տառապողների ամենամեծ մոլորությունը:
Պարզվում է մեկ բաժակ խնձորի հյութն ավելի շատ կալորիա է պարունակում, քան մեկ բաժակ Coca-Cola-ն՝ չնայած, որ խնձորի հյութի ֆրուկտոզան օրգանիզմի համար շատ ավելի լավ է, քան Cola-ի շաքարավազը:
Թարմ բանջարեղեններն ավելի շատ վիտամին են պարունակում, քան խորը սառեցվածները
Փաստորեն սա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ արևի լույսի ու ջերմության ազդեցությամբ բազմաթիվ վիտամիններ ցնդում են, ինչը, փաստորեն, անհնար է սառեցված բանջարեղենի դեպքում: Սակայն թարմ բանջարեղենն ավելի հարուստ է բջջանյութով, քանի որ սառեցնելիս բջջանյութը քայքայվում է:
Ընդամենը մեկ բաժին աղցան երեկոյան, և ավելորդ գրամները հալչում են
Ինչպիսի՜ մոլորություն: Պատկերացրե՛ք, երեկոյան հում բանջարեղեն ուտելն իսկական սթրես է մեր ստամոքսի համար, քանի որ նա ժամանակային առումով ի զորու չէ մարսել: Հետևաբար՝ սնունդը, մնալով ստամոքս-աղիքային համակարգում, սկսում է խմորվել: Դրա հետևանքն էլ հայտնի վքնածության զգացումն է:
Կարտոֆիլը կարող է գիրացման պատճառ դառնալ
Իրականում կարտոֆիլը համեմատաբար քիչ կալորիաներ է պարունակում և գիրացման պատճառ կարող է դառնալ միայն ճարպերի հետ օգտագործելիս, օրինակ՝ կարտոֆիլ-ֆրի:
Սննդակարգում կենդանական ճարպի բացառումը՝ առողջ ապրելակերպի գրավական
Բնականաբար սա նույնպես սխալ է, քանի որ որոշ օրգանների հարկավոր է կենդանական ճարպի որոշ քանակություն՝ նորմալ կենսագործունեություն ապահովելու համար: Դրա բացակայությունը կարող է բերել անդառնալի փոփոխությունների մեր օրգանիզմում՝ իր բացասական հետևանքներով: