22.12.2013

Նարինե Դովլաթյանը կատարում է Naughty Boy ft. Sam Smith "La La La "


Ձեզ ենք ներկայացնում հիթային "La La La " երգը՝ Նարինե Դովլաթյանի հրաշալի կատարմամբ:
Տեսահոլովակը տեսնելու համար սեղմե՛ք ԱՅՍՏԵՂ
comments

04.12.2013

Ոստիկաններն այսուհետ կհամբուրեն բոլոր կասկածյալներին... (VIDEO)



Նյու Յորքում քաղաքացիները ակտիվ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ քաղաքապետի նոր նախաձեռնության: Այսուհետ ոստիկանները քաղաքի փողոցներում կասկածյալներին ձերբակալելուց, հարցաքննելուց, բերման ենթարկելուց առաջ և հետո պիտի համբուվեն նրանց հետ:
comments

03.12.2013

Երբ համատարած անտաղանդությունը ստվերում է թողնում իրական տաղանդներին...

























Նրանք անմիջապես դառնում են ամենաքննարկվածը՝ հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով youtub-ում և տարբեր սոցիալական հարթակներում: Նրանց մասին խոսում են, կիսվում հղումներով... ինչո՞ւ... որովհետև նրանք իսկական անտաղանդներ են... Կա՞ արդյոք մեկը, որ չի ճանաչում հայկական Թոնիին, Իսահակին, Ջասթին Բիբերին և նրանց նման այլ պատուհասների, որոնք հայրենական շոու ծրագրերի թեթև ձեռքով եկան՝ առանց այն էլ մեր խեղաթյուրված իրականությունը արժեզրկելու: Իսկ ահա նրանց ֆոնին երկրորդ պլանում են մնում շատ ու շատ շնորհալի մարդիկ, ովքեր իրոք աշխատում են, ովքեր ունեն լուրջ պոտենցիալ, սակայն, ցավոք, մենք այլևս չենք ուզում լուրջը, իրականը, լավը... մեզ հարկավոր է էժանագին շոու՝ իր բոլոր բաղկացուցիչ մասերով...
comments

01.12.2013

Հնդկական թոփ 10 (ՄԱՍ 1)

Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Ամանորյա տոներին ընդառաջ՝ Քեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր երաժշտական տասնյակ` հին ու բարի հնդկական ֆիլմերից վերցված: Երբևէ կարծե՞լ ես, թե որքա՜ն նոստալգիկ, որքա՜ն սիրված են եղել դրանք ու թե որքան հույզեր կարող է առաջացնել հնդկական էքսկուրսիան դեպի անցյալ: Դե ի՞նչ պատրա՞ստ ես: Գնացի՜՜՜նք...





10. Բոբբի, 1973: Ռեժ.` Ռաջ Կապուր:

Կարծում եմ Բոբբին ժամանակին ամենացանկալի կանանց շարքում էր մեզանում: Սովետական միությունում` հավասար հասարակության մթնոլորտում, հարուստ տղայի և աղքատ աղջկա սիրո պատմությունը իսկական բում առաջացրեց` ստիպելով ավելի քան 62,6 մլն սովետական քաղաքացիների հուզվել, արտասվել ու հիանալ այս երիտասարդ դերասաններով: Ո՜ւր էր թե "Դժվար ապրուստի" ստեղծագործական խումբը գոնե մի անգամ այս ֆիլմը դիտած լիներ:
Դե իսկ ֆիլմի կոնկրետ այս երգը իսկական հիթ դարձավ:




comments