28.03.2013

Համակարգչային առաջին վիրուսը


1986թ. հունվարի 19-ը համակարգչային առաջին Brain վիրուսի ծննդյան օրն է, երբ անհատական համակարգիչների օգտատերերը հրաժեշտ տվեցին հանգիստ կյանքին: Այսօրվա դրությամբ մասնագետները հաշվում են վիրուսների ավելի քան 150 հազար տեսակ, ընդ որում՝ այդ թիվն աննկարագրելի արագորեն աճում է: 
Համակարգչային վիրուսների գոյության ողջ ընթացքը պայմանականորեն կարելի է բաժանել 4 փուլի.  1986-1995 թթ.՝ բեռնավորման վիրուսների ժամանակաշրջանը, որոնք անհետացան դիսկետների հետ, 1995-1999 թթ.՝ մակրովիրուսների ժամանակաշրջանը, ապա սկսվեց <<որդերի>> ժամանակաշրջանը, որոնք վխտում էին էլեկտրոնային փոստերում (շատերը, հավանական է, կհիշեն աշխարհում տարածված ILOVEYOU-ն), և վերջապես, 2001թ.-ից սկսած ժամանակաշրջանը, երբ հայտնվեցին ցանցային <<որդերը>>: Հայտնվելու ժամանակաշրջանից սկսած՝ 20 և ավելի
տարիների ընթացքում վիրուսների բազմացման ու տարածման արագությունը տիեզերականորեն աճում է: Եթե բեռնավորման վիրուսների տարածման համար ամիսներ էին հարկավոր, և նույնիսկ՝ տարիներ, ապա ներկայիս վիրուսների տարածման ժամանակը կրճատվել և հասել է մինչև մեկ ժամի:
Ծրագրավորման պաշտպանական համակարգի ստեղծողները հայտնում են, որ վնասակար ծրագրերի հեղինակներն իրենց ուղղությունը վերցրել են հիմնականում անլար տեղային ցանցերի և սմարթֆոնների վրա:   

comments