06.03.2013

1 տերաբայթ հիշողությամբ առաջին USB կրիչը


CES 2013 ցուցահանդեսի ժամանակ Kingston ընկերությունը հրապարակել է 1 ՏԲ (տերաբայթ)  հիշողությամբ աշխարհում առաջին USB-կրիչը (1ՏԲ =1024 ԳԲ):

Երևում է՝ այս շրջանում առաջընթացն առանձնահատուկ արագ է նկատվում. դեռևս մի տարի առաջ վաճառվում էին մինչև 256 ԳԲ հիշողություն ունեցող կրիչներ, և ահա, մեկ տարի անց այդ թիվը քառապատկվեց:

DataTraveler HyperX Predator 3.0 կրիչի միջերեսն ունի USB 3.0 տեսքը, համատեղելի է USB 2.0-ի հետ: Ընթերցման արագությունը կազմում է 240 մեգաբիթ վայրկյանում, ձայնագրման արագությունը՝ 160 ՄԲ/վ: Կրիչի չափերն են՝ 7.2x2.7x2.1 սմ:

Կրիչի գինը չի հրապարակվում՝ հանրությանը շոկային իրավիճակում չդնելու համար, այնպես, ինչպես մի ժամանակ գիգաբայթանոց կրիչներն հազարից ավելի դոլարներ արժեին : 

comments