04.03.2013

Ծառասնկով կոտլետներ

 Ներկայացնում ենք բավականին համեղ և առանձնահատուկ կերակրատեսակի բաղադրատոմս, որը հաճելիորեն դուր կգա թե՛ ձեր ընտանիքի անդամներին, թե՛ ձեր հյուրերին: Ծառասնկով (вешенки) կոտլետներ: Ծառասունկը հատկապես տարածված է Լոռվա և Տավուշի խոնավ անտառներում, այն հասանելի է նաև մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետներում:

Պատրաստման համար մեզ հարկավոր է`
ծառասունկ - 500 գր
սպիտակ հաց - 2 կտոր
սերուցք - կես բաժակ
ձու - 1 հատ
գլուխ սոխ - 1-2 հատ
բուսայուղ
սխտոր - 1-2 ատամ
մայոնեզ - 1 ճաշի գդալ
համեմունքներ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը


Ծառասունկը լավ լվանալ և մանր կտրատել








Տարայի մեջ 20 րոպե շոգեխաշել սեփական հյութով` առանց բուսական յուղի








Սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղով, ավելացնել սնկին: Հացի կտորները թրջել սերուցքի մեջ և նույնպես ավելացնել: Ավելացնել նաև քերված սխտորն ու մայոնեզը:





Ստացված խարնուրդն անցկացնել բլենդեռով: Ավելացնել ձու, աղ և համեմել ըստ ճաշակի: Լավ խառնել: Ստացվում է թույլ մասսա:






Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և գդալի օգնությամբ ֆարշը տեղափոխել թավայի մեջ: Տապակել մինչև հայտնվի չոր կեղև, այնուհետև շուռ տալ ու տապակել մյուս կողմից:

Կոտլետները պատրաստ են:


Որպես խավարտ առաջարկում ենք արագ պատրաստվող և համեղ աղցան: 
Հազարի տերևները ձեռքով մանրացնել, ավելացնել կտրատված լոլիկ, աղ, սև պղպեղ, անալի պանիր, ձիթայուղ:





Գեղեցիկ է, գունավոր և համեղ:
Բարի՛ ախորժակ:









comments