29.06.2012

The 10 Best Movie Soundtracks Ever



Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կազմեցի այս ցուցակը՝ հաշվի առնելով տարբեր երաժշտական նախասիրություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև մասնագետների կարծիքները: Անկախ ամեն ինչից այս ստեղծագործություններն ու կատարումներն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային երաժշտական պատմության մեջ: Թողե՛ք ձեր կարծիքը. ուրախ կլինեմ ծանոթանալ նաև ձեր նախասիրություններին: Շնորհակալություն:

10. Apocalypse Now 1979 ("The End" The Doors) 



comments

27.06.2012

Աշխարհի ամենամազոտ մարդը

Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենամազոտ մարդն է չինացի Յու Չժենհուանը: Նա ծնվել է հասարակ հողագործի ընտանիքում: Դեռևս երկու տարեկանում նրա մոտ ծնողներն արդեն նկատել էին մազերի ակտիվ աճ: Իսկ ահա այսօր արդեն նրա մարմնի 96 տոկոսը ծածկված է մազերով: Սակայն 34-ամյա Յուն չի կորցնում նորմալ կյանքով ապրելու հույսը ու արդեն դիմել է լազերային բժշկության օգնությանը՝ "անցանկալի" մազերից ազատվելու համար:
Հա՛յ կանայք, իսկ դուք դեռ շարունակո՞ւմ եք բողոքել ձեր մազոտ տղամարդկանցից...
comments

26.06.2012

Ռադիո Զխկում

Ռադիո Զխկում

- Մա՜մ
- Զխկո՜ւմ
... Ռադիո Զխկում

Եթե նախկինում տաքսիների ու մարշուտկեքի վարորդները ստիպված էին մի քանի կոպեկ ծախսել՝ ցածրորակ երաժշտություն ձեռք բերելու ու ուղևորների նյարդերը սղոցելու համար, ապա այսուհետ նրանց ցուցաբերվում է հումանիտար օգնություն՝ ռադիոյի տեսքով: FM 90.7 ` իսկական պատուհաս մեր ազգի գլխին, ապազգային ուժերի կողմից ֆինանսավորվող նախագիծ՝ առանց այն էլ խեղաթյուրված ու դեգրադացված հասարակությունը կործանելու համար: Տեսնես ի՞նչ են մտածում համապատասխան մարմինները: Կամ ավելի ճիշտ՝ նրանք դեռ մտածո՞ւմ են: Գրո՛ղը տանի, մեզ մենակ էս էր պակասում....
comments

Խոզերն ընդդեմ ԽՈԶՈՒԹՅԱՆ

Խոզերն ընդդեմ ԽՈԶՈՒԹՅԱՆ

Արդեն մի քանի տարի է, ինչ ՌԴ խոշոր քաղաքների մեծ խանութներում ու սուպերմարկետներում հայտնվում են նրանք՝ վարդագույն խոզուկները, ովքեր ակտիվ պայքարում են ժամկետանց ու անորակ մթերքի դեմ:
Ինչպես ասում են՝ սպառողների իրավունքների պաշտպանության միությունը սուտ ա, խո՛զ պահեք:

comments

23.06.2012

XXI դարի սթրեսը


XXI դարի սթրեսը

Դրանք զնգում են ու երգում, դռռում ու դզզում, տարաբնույթ լույսեր են արձակում ամենուր ու ամեն ժամ: Մերօրյա մարդը շնորհիվ բջջային հեռախոսների ու սմարթֆոնների հասանելի է գրեթե ամենուր՝ քաղաքում, գյուղում,  մետրոյում, լողավազանում, անգամ անկողնում:  Երբեմն նույնիսկ հանգստյան օրերին մարդիկ դեռևս պատասխանում են գործնական հաղորդագրությունների, կատարում գործնական զանգեր,  ընթրիքի ժամանակ ՝ ստուգում էլեկտրոնային նամակները, կամ հետևում ֆեյսբուքյան էջին: Մի տեսակ կորել է աշխատանքի ու հանգստի միջև սահմանագիծը, ու այլևս չի երևում սկիզբն ու վերջը… Այսպիսով մենք խեղդվում ենք թվային ինֆորմացիոն ջրապտույտում, ու դրանից, կարծես,  այլևս ելք չկա… Սա մի յուրօրինակ սթրես է՝ ժամանակակից մարդու անբաժանելի ու երկարատև ընկերը: Բազմաթիվ հոգեբաններ, բժիշկներ ու սոցիոլոգներ անընդհատ բարձրաձայնում են այսօրինակ սթրեսի կործանարար հետևանքների մասին՝ առաջարկելով բազմաթիվ իրարամերժ լուծումներ: Իսկ ահա որոշ գերմանական գործատուներ , մտածելով իրենց աշխատակիցների առողջության ու

comments

Ջերմուկ, Կեչուտի ջրամբար

Ջերմուկ, Կեչուտի ջրամբար

comments

Գերմանիայի հավաքականը լավագույնն է

Գերմանիայի հավաքականը լավագույնն է

Գերմանիայի հավաքականն այս տարի ԵՎՐՈ-2012-ի շրջանակներում, կարծես թե, արդարացնում է երկրպագուների սպասումները: Նա ի սկզբանե համարվում էր այս տարվա ֆավորիտը, և նրա ցուցադրած բոլոր խաղերը լրիվ բուքմեյքերների սրտով են: Իսկ այսօրվա Գերմանիա-Հունաստան հանդիպումը ևս մեկ անգամ ստիպեց երկրպագուներին հպարտանալ սիրելի հավաքականի արժանի հաղթանակով, դիտարժան խաղով ու գեղեցիկ գոլային ակնթարթներով: Սակայն կարևորը դեռ առջևում է... Deutschland champion!!!!
comments

22.06.2012

Wi - Line

Wi - Line


Շատ մի հանգիստ ենք ապրում, էս Beeline-ի WAYline-ն էլ մի կողմից ա նեռվերներս քայքայում: Ոնցոր հարևանի թեթևաբարո աղջիկը լինի, մեռավ գնալ-գալով: Թե ասա, 2 րոպե մուծումն ուշացնենք, պարտաճանաչ անջատում եք: Չի՞ կարելի մի քիչ էլ պարտաճանաչ գտնվել էդ անտեր ծառայության մատուցման մեջ: Ու երբ կատաղած ուզում ես զանգես, նեղվածությունդ "կիսես" օպերատորի հետ, մի անգամից միանում ա ստաժավոր հոգեբանի ինտոնացիա ունեցող ռոբոտ-տիկինը, ու հանգիստ ձայնով համոզում, որ ժամանակավոր խնդիր կա ինտերնետ կապի հետ, որ ամեն ինչ արվում ա՝ խոտանը վերացնելու համար: Մի օր էդ ռոբոտնել ա հոգնելու էդքան սուտ խոսելուց....
comments

Եվա Ռիվասի "Apricot stone"

Եվա Ռիվասի "Apricot stone"

 երգի օրիգինալ տեսահոլովակն այլևս բացահայտված է: Հիանալի դերասանական խաղ, պրոֆեսիոնալ ռեժիսորա-օպերատորական աշխատանք, տիպիկ հայկական սցենարային մոտեցում: Բրավո՜)))))

comments

comments

թու թու թու





Ինչպես կասեր Լիլիթ Հովհաննիսյանը՝ թու թու թու, մեր ոստիկանության դիմագիծը կարծես սկսում է դրականորեն փոխվել, ու ես դրա համար միայն ուրախ եմ: Այսօր երկու դեպքի եմ ականատես եղել, երբ ոստիկանության աշխատակիցները քաղաքակիրթ ու մարդասիրական վարք են դրսևորել: Առաջինը Նժդեհի հրապարակում էր, երբ երիտասարդ ոստիկանը գրկեց փոքրիկ երեխային ու անցկացրեց փողոցը, իսկ մյուս դեպքն էլ Լենինգրադյան փողոցում էր, որտեղ նույնպես մի երիտասարդ ոստիկան վերցրեց մի տատիկի ծանր պայուսակները ու անցկացրեց փողոցը, մինչ մյուս գործընկերը սուլիչի միջոցով կանգնեցնում էր երթևեկն ու ուղեկցում տատիկին:

Իսկ ինձ՝ որպես շարքային քաղաքացու, մնում է միայն ասել շնորհակալություն` հույս ունենալով, որ դեռ ամեն լավ բան առջևում է ;)))))


comments