XXI դարի սթրեսը
Դրանք զնգում
են ու երգում, դռռում ու դզզում, տարաբնույթ լույսեր են արձակում ամենուր ու ամեն ժամ:
Մերօրյա մարդը շնորհիվ բջջային հեռախոսների ու սմարթֆոնների հասանելի է գրեթե ամենուր՝
քաղաքում, գյուղում, մետրոյում, լողավազանում,
անգամ անկողնում: Երբեմն նույնիսկ հանգստյան
օրերին մարդիկ դեռևս պատասխանում են գործնական հաղորդագրությունների, կատարում գործնական
զանգեր, ընթրիքի ժամանակ ՝ ստուգում էլեկտրոնային
նամակները, կամ հետևում ֆեյսբուքյան էջին: Մի տեսակ կորել է աշխատանքի ու հանգստի միջև
սահմանագիծը, ու այլևս չի երևում սկիզբն ու վերջը… Այսպիսով մենք խեղդվում ենք թվային
ինֆորմացիոն ջրապտույտում, ու դրանից, կարծես,
այլևս ելք չկա… Սա մի յուրօրինակ սթրես է՝ ժամանակակից մարդու անբաժանելի ու
երկարատև ընկերը: Բազմաթիվ հոգեբաններ, բժիշկներ ու սոցիոլոգներ անընդհատ բարձրաձայնում են այսօրինակ սթրեսի կործանարար հետևանքների մասին՝ առաջարկելով բազմաթիվ իրարամերժ
լուծումներ: Իսկ ահա որոշ գերմանական գործատուներ , մտածելով իրենց աշխատակիցների առողջության
ու
աշխատունակության մասին, ստեղծել են հասանելիության յուրօրինակ կանոններ՝ պահանջելով աշխատանքային համարների ու էլեկտրոնային հասցեների անհասանելիություն ոչ աշխատանքային ժամերին:
աշխատունակության մասին, ստեղծել են հասանելիության յուրօրինակ կանոններ՝ պահանջելով աշխատանքային համարների ու էլեկտրոնային հասցեների անհասանելիություն ոչ աշխատանքային ժամերին: