21.03.2015

ՊՈԶԻՏԻՎ: Փոքրիկի ցնցող հիփ-հոփը:


comments

19.03.2015

ԿԻՍԱՏԸ (ՊԱՏՄՎԱԾՔ)


-Արթնացի´ր, փոքրի´կ, արդեն առավոտ է:
Բացելով աչքերը՝ փոքրիկ սկյուռիկը կրկին փակեց այն լույսի առատությունից, ապա վեր ցատկելով տեղից ամբողջ թոքերով քաշեց եղևնու խեժով հագեցած օդը: Սև աչքերով քննելով ողջ փչակը՝ մի վայրկայում նա դուրս թռավ, և ճյուղերի արանքից մերթընդմերթ երևում էր նրա փափուկ պոչն, իսկ քրքջուն ծիծաղը լցնում էր ողջ անտառը: «Նոր օր ու նոր բացահայտումներ՚. սա էր սկյուռիկի կարգախոսը, իսկ ամեն մի բացված առավոտը բերում էր իր հետ նոր արկածներ:
- Հեռու չգնա´ս, ուշադի´ր կլինես չանցնես գետից այն կողմ...
Իսկ փոքրիկի ականջները կարծես խլացել էին այն ամենից, ինչ տեսնում էր նա: Որտեղի՞ց այսքան փարթամ կանաչը, որտեղի՞ց առվակին այսքան քաղցր ու երգեցիկ հնչյուններ, որտեղի՞ց այսքան բազմերանգ ծաղիկներ այդքան սքանչելի բույրով, մեղուներ, թիթեռներ, արև... վազում էր խելագարի պես կարծես առաջին անգամ էր տեսնում այդ ամենը, բայց նա մեղք չուներ, ամեն օր նա այդ ամեն գեղեցկությունն իր մեջ բացում էր նորովի, ամեն օր այդ գեղեցկությունը նա տեսնում էր յուրովի: Այդ խելահեղ վազքի ու բացահայտումների մեջ ոտքը դիպավ քարին ու նա սայթաքելով գլորվեց ցած. ցավն ուժգին էր, բայց նա լացակումած ծիծաղում էր, ախր երեկ էր
comments

18.03.2015

Շունը փորձում է փրկել ձկների կյանքը


comments

17.03.2015

Գեղարդավանքի «Լույսը»



Երեկ TIME հանդեսի թղթակից, հայտնի բլոգեր Բենջամին Քորիյն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կիսվել է տեսանյութով, որն արդեն 30,000-ից ավելի դիտում է ապահովել: Տեսանյութում Գեղարդավանքի գավիթն է, որտեղ երգում է «Լույս» հնգյակը:




публикация Benjamin L. Corey.


Վերջերս հայտնի բլոգերը այցելեց Հայաստան: Հայաստանի մասին նրա անդրադարձն այստեղ:
comments

11.03.2015

Facebook-ը վտանգի տակ է


Ընդամենը մի քանի օր է, ինչ թողարկվել է նոր սոցիալական կայք՝ tsu.co, որը, սակայն, խոստանում է դառնալ արդեն հայտնի սոցիալական կայքերի այլընտրանքն ու կործանիչը: Ի՞նչ է իրենից ներկայացնում tsu-ն: Այն գրեթե նույն ոճով է պատրաստված, ինչ բոլորիս հայտնի կայքերը, որոշ առումով անգամ զիջում է ֆունկցիոնալությամբ, բայց սա դեռ սկիզբն է: Իրականում այն հավակնում է դառնալ արդեն հայտնի առաջատարների գլխավոր ախոյանը: Իսկ ինչպե՞ս: Մենք գիտենք, որ մի քանի հայտնի
comments

04.03.2015

Կոմիտասի «Կռունկը» դուք էսպիսի մատուցմամբ հաստատ չեք լսել:



Ոգու ճիչ, էմոցիաների պայթյուն, խորը իմաստ, ու կարևորը մեծ ասելիք, մի բան, որ, ցավոք, վաղուց խորթ է թվում հայրենական արտադրության երգիչ-երգչուհիների աշխատանքներում: Սակայն մենք էստեղ գործ ունենք մեկ այլ որակի ու տեսակի հետ:

Այսօր երգչուհի Ալին Գոյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝Կոմիտասի «Կռունկ» երգի հիման վրա: Շուրջ մեկ տարի շարունակ մի ամբողջ թիմ է աշխատել այս երգի և տեսահոլովակի վրա: Արդյունքում մենք ունենք նոր
comments

21.02.2015

Հայաստանի 3-րդ մասնակիցը Եվրատեսիլ 2015 -ում


Վահէ Թիլպեան: Եվրատեսիլում Հայաստանյան "Genealogy" խմբում 3-րդ մասնակիցը Աֆրիկայից : Վահէն Եթովպիայից է:  Ինչ խոսք, սպասվում է հրաշալի նախագիծ: Հավաքվել են հրաշալի վոկալային տվյալներով օժտված ու սիրված կատարողներ: Հայկական "Genealogy" խումբ կազմված է հայազգի կատարողներից, որոնցից հինգը ներկայացնում են հինգ մայրցամաքները, իսկ վեցերորդը հենց Հայաստանից է: Ըստ որոշ աղբյուրների խմբում Հայաստանի ներկայացուցիչը  կլինի Ինգա Արշակյանը: Վիեննայում նրանք հանդես կգան "Don't deny" ( Մի՛ ժխտիր) երգով:

Տեսանյութն այստեղ:

comments

17.01.2015

Կիռա Շվառց. «Ինչի հայը մարդ չի՞»



Օրեր առաջ հայկական համացանցը «ցնցվում էր» Երևանում բնակվող մի աղջկա մասին պատմող ֆոտոնյութից: Նյութը վերնագրված էր  «Ոչ ոք չէր պատկերացնում, որ հայուհին կարող էր նման բան անել, 18+» և առաջին անգամ հրապարակվեց բոլորին հայտնի BlogNews.am կայքում, այնուհետև կայծակնային արագությամբ տարածվեց մնացած կայքերով: Մեր մեջ ասած՝ բնական էր, որ այդ նյութն այդպես արագ տարածվեց, չէ՞ որ մեր հասարակությունը դեռևս «կուլ է տալիս» նման խայծն ու տրվում ինֆորմացիոն մանիպուլյացիաների:
Առաջացան բազմաթիվ հարցեր նաև հենց նյութի մեկնաբանություններում: Մեզ էլ էր հետաքրքիր, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է այդ աղջիկը և ինչպես մեկ օրում նա դարձավ հայկական համացանցի «հիթը»: Եվ այսպես, մենք հանդիպեցինք լեզվաբան-բանասեր Կիռա Շվառցին: Զրույցի մանրամասները ստորև.


comments

09.01.2015

Վրացիների հերթական բոցը

Մեր հարևան վրացիները երբեմն-երբեմն փայլում են աշխարհի և իրերի նկատմամբ ունեցած իրենց յուրօրինակ պատկերացումներով: Օրերս ինձ հարկավոր էր ճշտել լարի-դոլար տարբերությունը, իսկ որտե՞ղ կարող էի դա անել, դե իհարկե Վրաստանի կենտրոնական բանկի կայքում: Կայքն ամբողջովին վրացերեն է (բնականաբար), իսկ իմ վրացերենի գիտելիքները ձգտում են զրոյի ( չնայած մի երկու բառ գիտեմ ;) ), մի խոսքով փորձեցի լեզուն փոխել, որ գոնե անգլերենով կամ ռուսերենով կողմնորոշվեմ կայքում:
Պարզվեց, որ ռուսերեն տարբերակ ընդհանրապես չկա (ողջունելի է, անտիՊուԾին!!! :)), իսկ ահա անգլերենի հետ կապված ինձ մեղմ ասած «բացեց»: Ահավասիկ, մեր մտքի գիգանտ «կայքաստեղծները» մտածել էին, թե անգլերեն լեզվի համար որ դրոշն ընտրեն՝ ամերիկյա՞ն, թե՞ բրիտանական, բայց այնուհետև, երևի, երկար մտածելուց ու ընկերովի մի-մի հատ փողկապ ուտելուց հետո, եկել էին այն մտքին, որ եթե դնեն մեկի դրոշը, մյուսը կվիրավորվի, ու որոշել են նման էքսպերիմենտի՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ, և ահա, թե ինչ է ստացվել.
Ուղղակի ինձ համար թերևս զարմանալի է, որ այդտեղ բացակայում էին Ավստրալիայի և աշխարհի մնացած 50 պետությունների դրոշների հատվածները, որտեղ անգլերենը պետական լեզու է: Երևի խնդրանք-հորդորով դիմեմ վրաց ֆինանսիստներին՝ նման անթույլատրելի վրիպակն անհապաղ վերացնելու համար:

 Գամարջոբա գենացվալե ցխելի սիմինդի Սուլիկո ուայ մե: 

Իսկ առավել սկեպտիկների առաջարկում եմ այցելել վերոնշյալ կայքն ԱՅՍՏԵՂ ու համոզվել:
comments