11.03.2015

Facebook-ը վտանգի տակ է


Ընդամենը մի քանի օր է, ինչ թողարկվել է նոր սոցիալական կայք՝ tsu.co, որը, սակայն, խոստանում է դառնալ արդեն հայտնի սոցիալական կայքերի այլընտրանքն ու կործանիչը: Ի՞նչ է իրենից ներկայացնում tsu-ն: Այն գրեթե նույն ոճով է պատրաստված, ինչ բոլորիս հայտնի կայքերը, որոշ առումով անգամ զիջում է ֆունկցիոնալությամբ, բայց սա դեռ սկիզբն է: Իրականում այն հավակնում է դառնալ արդեն հայտնի առաջատարների գլխավոր ախոյանը: Իսկ ինչպե՞ս: Մենք գիտենք, որ մի քանի հայտնի
կայքեր (facebook, vkontajte, ok) մի ամբողջ կարողություն են դիզել: Իսկ գիտե՞ք ինչպես: Ամենասովորական օգտատերերի հաշվին: Եթե չլինեն օգտատերերն ու իրենց հազարավոր գրառումներն ու նկարները, ապա կայքերը ոչ մի կոպեկ էլ չեն աշխատի: Իսկ tsu-ի հիմնադիրները որոշել են իրենց շահույթով կիսվել իրենց «աշխատողների»՝ օգտատերերի հետ 10-90% հարաբերակցությամբ: Այսինքն գովազդներից ու տարբեր ծրագրերից եկած շահույթի 90%-ը հավասարապես կիսվելու է ակտիվ օգտատերերի միջև: Այսպես հավաստիացնում են հիմնադիրները:
Որոշ փորձագետներ արդեն տեսնում են Facebook-ի դարաշրջանի ավարտը: Ընդամենը 2 օրվա ընթացքում tsu-ն հավաքել է ռեկորդային թվով օգտատերեր: Սակայն կա մի խնդիր. այս կայքում հենց այնպես հնարավոր չէ գրանցվել: Ձեզ պիտի հրավիրի արդեն գրանցված մեկ այլ օգտատեր: Այսպես է պահանջում կանոնադրությունը:
Դե ինչ, տեսնենք, թե ինչպիսի ընթացք կստանան զարգացումները: Բայց որ սկիզբը խոստումնալից է, դա արդեն ակնհայտ է:

ՀԳ. Եթե դուք առանձնապես ակտիվ չեք վիրտուալ դաշտում, ապա այս կայքը ձեզ ոչինչ չի տա: Իսկ առավել ակտիվ օգտատերերը կարծես ստանում են ռեալ հնարավորություն՝ համատեղելու հաճելին օգտակարի հետ:

ՀՀԳ. Եթե դուք չունեք կայքում գրանցված ընկեր կամ գրանցվելու հրավեր, ապա կարող եք գրանցվել՝ անցնելով այս հղումով:
comments