22.12.2013

Նարինե Դովլաթյանը կատարում է Naughty Boy ft. Sam Smith "La La La "


Ձեզ ենք ներկայացնում հիթային "La La La " երգը՝ Նարինե Դովլաթյանի հրաշալի կատարմամբ:
Տեսահոլովակը տեսնելու համար սեղմե՛ք ԱՅՍՏԵՂ
comments

04.12.2013

Ոստիկաններն այսուհետ կհամբուրեն բոլոր կասկածյալներին... (VIDEO)



Նյու Յորքում քաղաքացիները ակտիվ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ քաղաքապետի նոր նախաձեռնության: Այսուհետ ոստիկանները քաղաքի փողոցներում կասկածյալներին ձերբակալելուց, հարցաքննելուց, բերման ենթարկելուց առաջ և հետո պիտի համբուվեն նրանց հետ:
comments

03.12.2013

Երբ համատարած անտաղանդությունը ստվերում է թողնում իրական տաղանդներին...

























Նրանք անմիջապես դառնում են ամենաքննարկվածը՝ հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով youtub-ում և տարբեր սոցիալական հարթակներում: Նրանց մասին խոսում են, կիսվում հղումներով... ինչո՞ւ... որովհետև նրանք իսկական անտաղանդներ են... Կա՞ արդյոք մեկը, որ չի ճանաչում հայկական Թոնիին, Իսահակին, Ջասթին Բիբերին և նրանց նման այլ պատուհասների, որոնք հայրենական շոու ծրագրերի թեթև ձեռքով եկան՝ առանց այն էլ մեր խեղաթյուրված իրականությունը արժեզրկելու: Իսկ ահա նրանց ֆոնին երկրորդ պլանում են մնում շատ ու շատ շնորհալի մարդիկ, ովքեր իրոք աշխատում են, ովքեր ունեն լուրջ պոտենցիալ, սակայն, ցավոք, մենք այլևս չենք ուզում լուրջը, իրականը, լավը... մեզ հարկավոր է էժանագին շոու՝ իր բոլոր բաղկացուցիչ մասերով...
comments

01.12.2013

Հնդկական թոփ 10 (ՄԱՍ 1)

Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Ամանորյա տոներին ընդառաջ՝ Քեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր երաժշտական տասնյակ` հին ու բարի հնդկական ֆիլմերից վերցված: Երբևէ կարծե՞լ ես, թե որքա՜ն նոստալգիկ, որքա՜ն սիրված են եղել դրանք ու թե որքան հույզեր կարող է առաջացնել հնդկական էքսկուրսիան դեպի անցյալ: Դե ի՞նչ պատրա՞ստ ես: Գնացի՜՜՜նք...





10. Բոբբի, 1973: Ռեժ.` Ռաջ Կապուր:

Կարծում եմ Բոբբին ժամանակին ամենացանկալի կանանց շարքում էր մեզանում: Սովետական միությունում` հավասար հասարակության մթնոլորտում, հարուստ տղայի և աղքատ աղջկա սիրո պատմությունը իսկական բում առաջացրեց` ստիպելով ավելի քան 62,6 մլն սովետական քաղաքացիների հուզվել, արտասվել ու հիանալ այս երիտասարդ դերասաններով: Ո՜ւր էր թե "Դժվար ապրուստի" ստեղծագործական խումբը գոնե մի անգամ այս ֆիլմը դիտած լիներ:
Դե իսկ ֆիլմի կոնկրետ այս երգը իսկական հիթ դարձավ:




comments

18.07.2013

Հեռավորության վրա համբույրի փոխանցման սարք. Քիսենջեր


Հուման Սամանին՝ Սինգապուրում գիտական ինտելեկտի հետազոտությամբ զբաղվող գիտնականը, հայտնի է դարձել՝ շնորհիվ քիսենջերի հայտնագործության: Այդպես է նա անվանել այն ռոբոտին, որն ունակ է
comments

27.06.2013

Աշխարհի ամենածուռ փողոցը

Սան-Ֆրանցիսկոյում՝ Կալիֆորնիայում, գտնվում է աշխարհի ամենածուռ փողոցը, որը բոլոր իրավունքներն ունի՝ կոչվելու նաև ամենագեղեցիկը:
Այս փողոցն իր անունը ստացել է այն պատճառով, որ ճանապարհի ոչ մեծ կտրվածքում՝ 400մ հատվածով, ունի 8 զգալի շրջանցում:  Փողոցն անցնում է բլրի վրայով, և բնական անկյունը ինչ-որ ձևով կարճացնելու համար 1992թ. Կարլ Հենրին փողոցի դիզայն է առաջարկել: Բնականաբար, փողոցում շարժը միակողմանի է, արագությունը՝ մինչև 8 կմ/ժ:

comments

19.06.2013

Հայտարարված է iWatch ժամացույցների թողարկման ամսաթիվը

Բոլորը մեծ անհամբերությամբ են սպասում Apple iWatch <<խելացի>> ժամացույցների թողարկմանը: Եվ մինչդեռ Թիմ Կուկը միայն ակնարկում է, որ նոր գադջետն իր հնարավորություններով ամենևին չի զիջի Apple ընկերության պլանշետներին ու սմարթֆոններին, փորձագետները կանխատեսումներ են անում, որ
comments

11.04.2013

Էրիկը, Վակցինան և այլ հայտնիները կոչ են անում...

Օրերս Դինգո թիմը, Թումո դիզայն ստուդիան, Ազդ փրոդակշնը, Հաֆ-Հաֆ խանութների ցանցը և Փրո Փոզ բարեգործականը հանդես եկան մեծ նախաձեռնությամբ, որին անմիջապես միացան հայկական շոուբիզնեսի սիրված ու հայտնի ներկայացուցիչները` Էրիկ, DJ Vakcina, Այդին Դավուդի, Նարեկ Բավեյան, Գուրգեն Դաբաղյան, Ալին Գոյան, Նարինե Դովլաթյան, Լայանա և այլոք: Նախագիծը կոչվում է "Հայտնիները հանուն անտուն կենդանիների", որտեղ
comments

01.04.2013

Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան

Քիմ Քարդաշյանն իր twitter-յան էջում կիսվել է մի տեղեկությամբ, որ պատրաստվում է ժամանել Հայաստան: Նա մեծ ուրախությամբ իր երկրպագուներին տեղեկացրել է, որ Քեյնի հետ եկել են ընդհանուր հայտարարի, և արդեն որոշված է, որ իրենց առաջնեկը լույս աշխարհ է գալու ոչ այլ ուր, քան Հայաստանում` Քիմի պատմական հայրենիքում: Քիմն ասել է, որ ցնցված է Հայաստանում ծծնդօգնության և առհասարակ բժշկության բարձր մակարդակից, և իր ընտանիքի համար այդքան կարևոր օրը նա ցանկանում է վստահել հենց հայ բժիշկներին:
Իսկ Քեյնն էլ իր հերթին կիսվել է, որ անհամբերությամբ սպասում է այն երջանիկ օրվան, թե երբ է
comments

28.03.2013

Համակարգչային առաջին վիրուսը


1986թ. հունվարի 19-ը համակարգչային առաջին Brain վիրուսի ծննդյան օրն է, երբ անհատական համակարգիչների օգտատերերը հրաժեշտ տվեցին հանգիստ կյանքին: Այսօրվա դրությամբ մասնագետները հաշվում են վիրուսների ավելի քան 150 հազար տեսակ, ընդ որում՝ այդ թիվն աննկարագրելի արագորեն աճում է: 
Համակարգչային վիրուսների գոյության ողջ ընթացքը պայմանականորեն կարելի է բաժանել 4 փուլի.  1986-1995 թթ.՝ բեռնավորման վիրուսների ժամանակաշրջանը, որոնք անհետացան դիսկետների հետ, 1995-1999 թթ.՝ մակրովիրուսների ժամանակաշրջանը, ապա սկսվեց <<որդերի>> ժամանակաշրջանը, որոնք վխտում էին էլեկտրոնային փոստերում (շատերը, հավանական է, կհիշեն աշխարհում տարածված ILOVEYOU-ն), և վերջապես, 2001թ.-ից սկսած ժամանակաշրջանը, երբ հայտնվեցին ցանցային <<որդերը>>: Հայտնվելու ժամանակաշրջանից սկսած՝ 20 և ավելի
comments

25.03.2013

"Շանթը" հերթական անգամ թուրքական սերիա՞լ է հրամցնում հեռուստադիտողին...

2008թ.-ին թուրքական TRT6 հեռուստաալիքը թողարկեց նոր հեռուստանովել "AŞK - I MEMNU" վերնագրով, որը գրականորեն թարգմանվում է "Արգելված սեր": Փորձենք հակիրճ ներկայացնել այդ սերիալի հիմնական սյուժեն: 

Սիրելի կնոջ մահվանից հետո ֆիլմի հերոսը` Ադնանը, ով նաև արվեստագետ է, մեկուսանում է բարձրաշխարհիկ կյանքից` իրեն նվիրելով երկու զավակներին` դստերը` Նիհալին և որդուն` Բյուլենտին: Իր ընտանիքի հետ նա ապրում է իր Ստամբուլյան առանձնատանը` կիսաֆրանսուհի դայակի և զարմիկի` Բեհլյուլի հետ: Սակայն նրա խաղաղ կյանքը մի վայրկյանում փոթորկում է երիտասարդ գեղեցկուհու` Բիհթերի հետ ծանոթությունը: Ադնանը սկսում է գիտակցել, որ
comments

18.03.2013

Զոմբիներին վախեցնելու համար ստեղծվել է հատուկ օծանելիք


Պարֆյումերիա արտադրող ամերիկյան մի հայտնի ընկերություն վաճառքի է հանել օծանելիքներ, որոնք պիտի վախեցնեն ամենուր վխտացող զոմբիներին: 

Օծանելիքը թողարկվել է երկու տարբերակով` տղամարդկանց և կանանց համար` բավականին համեստ դիզայնով: Տարաների վրա նկարված են զոմբիներ` "Zombie for Him" և "Zombie for Her" գրառումներով:

Ըստ հեղինակների` այս նոր բույրը կդառնա մարդկության առաջին զենքն ընդդեմ հնարավոր զոմբի-ապոկալիպսիսի:

"Zombie for Him"-ի բույրի մեջ զգացվում են չորացած տերևների, սնկերի, բորբոսի, քարաքոսի և
comments

16.03.2013

Դեռահաս ամերիկուհին ձեռնոց է նետում մեր Անժելա Մկրտչյանին (VIDEO)

Դեռահաս աղջիկը փորձում է գեղեցկանալու ոլորտում ունեցած իր "տարիների" փորձով կիսվել իր բլոգում: Եվ ահա թե ինչ է ստացվում, երբ երեխային միայնակ թողնում են տեխնիկայի հետ:
Սա լուրջ նախազգուշացում է Անժելային և մնացյալ "թիթիզ" բլոգերներին :))))


Տեսանյութն այստեղ է` VIDEO
comments

Ի՞նչ կլինի, եթե նապաստակի մոտ փուչիկ պայթի... (VIDEO)

Նապաստակը իր համար, ականջները կախ խաղում էր փուչիկով, մեինչև այն... չպայթեց: Ու էստեղ սկսեց ամենազավեշտալին, ինչը մենք պատկերավոր անվանեցինք` "Տրճիկ Վաղոն": Դե ի՛նչ, դիտում ենք:


Տեսանյութն այստեղ է` "Տրճիկ Վաղոն"
comments

13.03.2013

Տղան պատրաստվում էր պարզապես ցատկել ջրափոսի մեջ...


Սևամորթ երիտասարդը պարզապես ուզում էր կատակ-տեսանյութ նկարել youtube-ի համար` ցատկելով սովորական ջրափոսի մեջ, բայց մտքով անգամ չէր անցնի, թե դա ի՜նչ հետևանքներ էր ունենալու...

Տեսանյութն այստեղ է` Խաբուսիկ ջրափոսը...
comments

07.03.2013

Ինչպես պատրաստել տոնական ծաղիկներ թղթից (PHOTO)

Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Մարտի 8-ին և կանանց միամսյակին ընդառաջ` Pahooo բլոգը ձեզ է ներկայացնում հետաքրքիր գաղափար` ձեր սիրելի կանանց, ընկերուհիներին, քույրերին ու մայրերին անակնկալ մատուցելու համար: Հիշե՛ք, ցանկացած կնոջ համար շատ ավելի կարևոր է անականկալին ստեղծագործական մոտեցումը, քան դրա արժեքը: Եվ այսպես պատրաստում ենք թղթե ժպտերես ծաղիկներ մեր սիրելիների համար:



Դրա համար մեզ հարկավոր է գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ, ժապավեն և ցանցակտոր, կամ ցանկացած այլ կտոր` փունջը փաթաթելու համար:




Իսկ այժմ պատրաստման եղանակը` քայլ առ քայլ...

comments

06.03.2013

1 տերաբայթ հիշողությամբ առաջին USB կրիչը


CES 2013 ցուցահանդեսի ժամանակ Kingston ընկերությունը հրապարակել է 1 ՏԲ (տերաբայթ)  հիշողությամբ աշխարհում առաջին USB-կրիչը (1ՏԲ =1024 ԳԲ):

Երևում է՝ այս շրջանում առաջընթացն առանձնահատուկ արագ է նկատվում. դեռևս մի տարի առաջ վաճառվում էին մինչև 256 ԳԲ հիշողություն ունեցող կրիչներ, և ահա, մեկ տարի անց այդ թիվը քառապատկվեց:

DataTraveler HyperX Predator 3.0 կրիչի միջերեսն ունի USB 3.0 տեսքը, համատեղելի է USB 2.0-ի հետ: Ընթերցման արագությունը կազմում է 240 մեգաբիթ վայրկյանում, ձայնագրման արագությունը՝ 160 ՄԲ/վ: Կրիչի չափերն են՝ 7.2x2.7x2.1 սմ:
comments

04.03.2013

Ծառասնկով կոտլետներ

 Ներկայացնում ենք բավականին համեղ և առանձնահատուկ կերակրատեսակի բաղադրատոմս, որը հաճելիորեն դուր կգա թե՛ ձեր ընտանիքի անդամներին, թե՛ ձեր հյուրերին: Ծառասնկով (вешенки) կոտլետներ: Ծառասունկը հատկապես տարածված է Լոռվա և Տավուշի խոնավ անտառներում, այն հասանելի է նաև մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետներում:

Պատրաստման համար մեզ հարկավոր է`
ծառասունկ - 500 գր
սպիտակ հաց - 2 կտոր
սերուցք - կես բաժակ
ձու - 1 հատ
գլուխ սոխ - 1-2 հատ
բուսայուղ
սխտոր - 1-2 ատամ
մայոնեզ - 1 ճաշի գդալ
համեմունքներ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
comments

03.03.2013

DJ-Donz-ը "կորցրեց ինքնատիրապետումը"(VIDEO, PHOTO)


Երեկ` մարտի 2-ին, "Taboo" ակումբում տեղի ունեցավ DJ-Donz-ի և Felini-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: "Lose control"-ի տեսահոլովակը թեև նկարահանվել էր դեռևս նախորդ տարվա ամռանը, սակայն մոնտաժային և այլ աշխատանքները շարունակվեցին մինչ այս տարվա սկիզբ:
Շնորհանդեսին ներկա էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ ու ակումբասեր երիտասարդությունը: Ժամեր տևած շնորհանդես-երեկույթին իրենց ելույթով ներկայացան ոչ միայն DJ-Donz-ը և Felinin, այլև ակումբային երաժշտության սիրահարներին քաջ ծանոթ հայտնի այլ DJ-ներ:
Սա գարնանային մեծ անակնկալ էր Donz-ի երկրպագուների համար:


Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ

Donz & Felini - Lose Control






comments

25.02.2013

Կյանքը չափազանց կարճ է հիմար աշխատանքի վրա վատնելու համար

Գերմանական աշխատանքի փնտրման jobisintown.de կայքը ոչ ստանդարտ մոտեցում է ցուցաբերել: Նրանք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված ցնցող ցուցատախտակների հավաքածու են ներկայացրել՝ "Կյանքը չափազանց կարճ է հիմար աշխատանքի վրա վատնելու համար" կարգախոսով: Մի քանի տարվա ընթացքում կրեաԾիվ կայքը հանրությանը մեկ ընդհանուր գաղափարով տարատեսակ կերպարներ է ներկայացրել. մեքենայի ներսում փակված և աշխատող մարդիկ, որոնցից մի քանիսը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

comments

Փամփլիկ հակասթրես, կամ պոզիտիվ լիցքեր մեր սիրելի կենդանիներից (VIDEO)

Ներկայացնում ենք ձեզ գեղեցիկ տեսանյութ, որը կօգնի ձեզ մի պահ կտրվել առօրյա հոգսերից, թուլանալ ու վայելել մեր փոքրիկ եղբայրների այնքան հաճելի ընկերակցությունը: Դե ի՛նչ, հաճելի՛ դիտում ;)

Տեսանյութն այստեղ` "Փամփլիկ հակասթրես"






comments

21.02.2013

Անանուխն ավելի օգտակար է, քան դուք կարծում եք

Տարատեսակ խոտաբույսերն ու համեմունքները կարելի է օգտագործել ոչ միայն թեյին կամ ուտելիքին յուրահատուկ համ ու հոտ տալու համար: Շատերի համար դրանց օգտագործման տարբերակները չափազանց շատ են: Դրանցից շատերի մասին դուք, հնարավոր է, չեք էլ կռահել: Այսօր կխոսենք անանուխի մասին: Այս խոտաբույսը ոչ միայն հիասքանչ համ ու հոտ ունի, այլ նաև կարող է ձեզ օգտակար լինել շատ իրավիճակներում: Ստորև ներկայացնում ենք այն 15 իրավիճակները, որոնց դեպքում ձեզ անանուխն օգնության կգա:

comments

20.02.2013

Ճուտիկները՝ գլխարկներով

"Ճուտիկները՝ գլխարկներով"-ն այն բացառիկ ֆոտոնախագծերից է, որ ստիպում է ժպտալ ում ասես: Մենից նկարչուհի Ջուլի Պերսոնսը շատ պարզ ձևով է ստեղծել այս շարքը, քանի որ նրան դուր է գալիս թռչուններին գլխաշորերով զարդարել: 


comments

Առանց գրքի առաջին գրադարանը կբացվի ԱՄՆ-ում


2013թ. աշնանը տեխասյան Սան-Անտոնիո քաղաքում կբացվի աշխարհում առաջին գրադարանը, որում գրքեր չեն լինի: BiblioTech-ը կդառնա աշխարհում առաջին հանրային գրադարանը, որտեղ արտասովոր գրքերն ամբողջությամբ կփոխարինվեն էլեկտրոնայինով:

comments

19.02.2013

Ի՞նչ կլինի, եթե երկար ժամանակ չքնենք


Շատերն են ցանկանում իմանալ, թե որքա՞ն ժամանակ մարդ կարող է ապրել առանց քնի և ի՞նչ կլինի նրա հետ, ինչպե՞ս իրեն կզգա: Եվ այսպես, սկսեցինք՝


Մեկ օր առանց քնի

Առաջանում է հոգնածություն, վատանում է հիշողությունն ու ուշադրությունը:
comments

13.02.2013

"Գրեմմի-2013"-ի ամենահաջողակ հաղթողները


Լոս-Անջելեսում տեղի է ունեցել Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության 55-րդ հանդիսավոր արարողությունը: "Լավագույն նոր կատարող" է ճանաչվել հնդկական Fun խումբը, որին բաժին է հասել նաև "Տարվա երգ" տիտղոսը՝ "We are young" երգի համար: "Տարվա ալբոմ" է ճանաչվել "Babel"-ը, որը ձայնագրել է բրիտանական Mumford and Sons խումբը, իսկ "Տարվա ձայնագրություն" տիտղոսը բաժին է հասել  Gotye feat. Kimbra "Somebody that I used to know"-ին: Ընդհանուր 81 ոսկե գրամոֆոն է շնորհվել, ինչը մրցանակաբաշխության համար ռեկորդ է դարձել: Ձեզ ենք ներկայացնում բոլոր նրանց, ովքեր նախորդ տարի ստեղծագործական ու գործնական հաջողություններ են գրանցել:
comments

ՉԹՕ՞, այլմոլորակայիննե՞ր...

comments

12.02.2013

Թայվանի Թայբեյ քաղաքում <<Բարբի-սրճարան>> է բացվել: Տարածքը, սպասքը և ուտեստները ձևավորված են բարբի-ոճում, իսկ մատուցողուհիները հագնված են հանրահայտ տիկնիկների նման՝ վարդագույն վերնաշապիկներով և կարճ կիսաշրջազգեստներով:


Այս՝ բավականին սնդուսափայլ սրճարանում աթոռները ձևավորված են կարմիր կորսետով խաղային զգեստներով, իսկ, որպես աղանդեր, մատուցվում են խաղային ուտելիքի նման վառ գույներով թխվածքներ:


comments

08.02.2013

Ծխելը թողնելու 5 պատճառ


* 20 րոպե հետո ձեր արյան շրջանառությունը կվերադառնա նորմալ վիճակին:


* 48 ժամ հետո նիկոտինը դուրս կգա ձեր մարմնից: Ձեր համի ու հոտառության զգայարանները կսկսեն նորմալ աշխատել:

comments

07.02.2013

Սիրուշոն շիկահե՞ր է դարձել



































Եթե դուք այժմ նայում եք վերևում տեղադրված նկարին ու փորձում կարծիք հայտնել "Սիրուշոյի" նոր սանրվածքի մասին, ապա շտապենք ձեզ փոքր ինչ հիասթափեցնել: Եթե անկեղծ լինենք, մենք չգիտենք թե արդյոք Սիրուշոն իր մազերի գույնը փոխել է թե ոչ, բայց որ մեր քաղաքում` մեր կողքին, ապրում է երկրորդ "Սիրուշոն", դա անհերքելի փաստ է: Եվս մեկ անգամ նայե՛ք վերևի նկարին... նայեցի՞ք... լա՜վ էլ չենք տանջի. իրականում նկարում պատկերված աղջիկը երգչուհի Սիրուշոն չէ, զարմացա՞ք, մենք էլ ))))
Ծանոթացե՛ք, նա Տաթևիկ Հովհաննիսյանն է, ով նույնպես փայլում է իր հրաշալի ձայնային տվյալներով, և այս պահին մասնակցում է "X-Faktor" հայտնի միջազգային ֆորմատին: Դեռևս չգիտենք, թե նա իր գեղեցիկ տեմբրով ու տվյալներով ուր կհասնի, բայց որ իր արտաքին տեսքով արդեն հետաքրքրություն է առաջացնում, անհնար է չնկատել: Ստորև Տաթևիկի այլ լուսանկարներ և տեսանյութ:
comments

PSY-ը Youtube-ի միջոցով 8 միլիոն դոլար է աշխատել

Google-ի ներկայացուցիչը պատմել է, որ "Gangnam Style" տեսահոլովակը PSY-ին օգնել է 8 միլիոն դոլար աշխատել Youtube-ում: Հետաքրքրական է նշել, որ տեսահոլովակը դարձել է վիդեոհոսթինգի պատմության ամենադիտված հոլովակը: PSY-ին կհասնի վաստակած գումարի միայն 50%-ը, քանի որ Youtube-ը կայքում վաստակած գումարների կեսն իրեն է վերցնում: Սենսացիոն տեսահոլովակը կայքում հայտնվեց նախորդ տարվա հուլիսի 15-ին և անմիջապես մեծ ուշադրություն գրավեց: Սկզբում տեսահոլովակը ամենաշատ "լայքերը" հավաքեց և դրա համար գրանցվեց "Գինեսի ռեկորդների գրքում", որից հետո PSY-ը դարձավ առաջին կորեացին, ում հաջողվեց գլխավորել բրիտանական հիթ-շքերթները: 
comments

06.02.2013

Ճանապարհ դեպի Օսկար. հետաքրքիր փաստեր մրցանակաբաշխության մասին


<<Օսկար-2013>> մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը դեռ ժամանակ կա. այն կանցկացվի փետրվարի 24-ին, բայց աստղերն արդեն սկսել են խորհրդակցել ոճաբանների հետ, փորձել դիզայներական հագուստներ, հայելու առաջ բեմադրել շնորհակալական ելույթներ և պատրաստել թաշկինակներ: Իսկ մինչ այդ մենք որոշել ենք հիշել կինոարտադրության գլխավոր իրադարձության պատմության ականավոր և հետաքրքրաշարժ փաստերը:

   

Օսկար, ոչ թե Ջոն կամ Դասթին

Ձեզ մոտ երբևէ հարց չի՞ ծագել, թե ինչու հենց Օսկար, այլ ոչ թե Ջոն, Պիտեր կամ Դասթին: Տարբերակներից մեկում, մրցանակաբաշխությունը, որի պաշտոնական անվանումը համարվում է <<Վաստակի համար Ակադեմիայի մրցանակը>>, իր անվանումը ստացել է Ակադեմիայի գրադարանավարուհի Մարգարեթ Հերրիկի <<թեթև ձեռքով>>, որն ինչ-որ կերպ նկատել է, որ արձանիկը նման է իր քեռի Օսկարին: Այլ պատմաբաններ ենթադրում են, թե իբր իրականում նրան
comments

05.02.2013

Որքա՞ն հաճախ է հարկավոր զբաղվել սեքսով, որպեսզի...


Գիտնականները վերլուծել են, թե կանոնավոր սեքսն ինչ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Պարզվել է, որ շաբաթական մեկ անգամը բավարար կլինի  քաշի նվազումը սկսելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ օքսիտոցինի նույնիսկ փոքր քանակությունը բարելավում է քունը, իսկ դա, իր հերթին, կարգավորում է սովածության հորմոնի քանակությունը:



Եթե դուք կարդացել եք, որ սեքսը կանխում է ջերմությունը, ապա իմացեք, որ դա ճիշտ է: Սակայն այդպիսի բուժիչ ազդեցության համար սեռական հարաբերությունները պետք է լինեն շաբաթական առնվազն երկու անգամից ոչ պակաս: Եթե հաճելի ինտիմ զբաղմունքով զբաղվեք շաբաթվա յոթ օրերից առնվազն երեքում, ակնհայտորեն կնվազեցնեք ինսուլտի առաջացման վտանգը:
comments

Համատեղեք հաճելին օգտակարի հետ. 10 փաստ թեյի օգտակար հատկությունների մասին

Թեյը շատ օգտակար ըմպելիք է մեզ համար՝ ստեղծված հենց բնության կողմից: Նրանում ներդաշնակ և հավասարակշռված  կերպով առանձնացվում են հիասքանչ համն ու օգտակար հատկությունները:


Հին չինացիներն առանձնացնում են թեյի տասը հիմնական օգտակար հատկություններ, որոնք ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
1. Թեյն օգնում է ազատվել գլխացավից:
2. Օգնում է պայքարել ալկոհոլամոլության դեմ. համարվում է սթափեցնող միջոց:
3. Թեյն օգնում է տապի ժամանակ առավել հեշտությամբ հաղթահարել շոգը:
4. Նիհարել ցանկացողներին օգտակար կլինի իմանալ, որ այս հրաշալի ըմպելիքը հագեցնում է քաղցի զգացողությունը:
comments

31.01.2013

Վտանգավոր միայնություն



Կորեացի Ան Ջունը սիրում է ինքն իրեն լուսանկարել բավականին վտանգավոր իրադրություններում՝ տանիքների ծայրերին, բացված պատուհաններին նստած, նեղ քիվերին: Այդպես նա ստեղծում է բետոնե ջունգլիներում ապրող միայնակ աղջնակի կերպար:

comments

30.01.2013

Աշխարհի ամենաբարակ ժամացույցները



Հեղինակները CST-01 անվանում են աշխարհի ամենաբարակ ժամացույցները և այն, իսկապես, իրականություն է: Ժամացույցների հաստությունը մեկ միլիմետրից էլ քիչ է՝ 0.8 մմ, իսկ քաշը՝ 12 գ: Ըստ էության՝  այն ճկուն պողպատե թիթեղ է, որի վրա սոսնձվում են E-Ink էկրանը և միկրոմարտկոցը:
comments

25.01.2013

"Երկու աստղ": Մարդկային խղճի մահախոսականը: 16+

Այս տեսանյութում ընդամենը youtube-յան երկու հայտնի հոլովակների համադրումն է, որը մտածելու տեղիք է տալիս, ստիպում հայացք նետել մեր ներաշխարհն ու արթնացնել այնտեղ խորհը նիրհող ՄԱՐԴՈՒՆ:

"Երբեմն կենդանի լինել առավել պատվաբեր է, քան համատեղ գոյությունը մարդանմանների կողքին":
pahooo!

ՀԳ. Տեսանյութի դիտումը խորհուրդ չի տրվում հուզական,  թույլ նյարդեր ունեցող, ինչպես նաև 16 տարին չլրացած անձանց:




comments

23.01.2013

Ամենաթանկն աշխարհում



Ամենաթանկ կրծկալն աշխարհում: The Black Diamond Miracle Bra: Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման ցուցադրում է Victoria's Secrets ընկերության կրծկալը: Այն զարդարված է 3900 թանկարժեք քարերով: Բաժակների արանքում շողշողում են 100 կարատանոց երկու սև ադամանդներ: Հենց այստեղից էլ առաջացել է անվանումը: Կրծկալի գինը լիովին համապատասխանում է իր քաշին և թանկարժեք քարերի արժեքին՝ 12.5 միլիոն դոլար:



Ամենաթանկ հյուրանոցն աշխարհում:
comments

22.01.2013

Կոնյակներ, որոնք մի ամբողջ կարողություն արժեն

"Կոնյակը կենդանի ջուր է, որն ունակ է երկարացնել մարդու կյանքը, ցրել վատ տրամադրությունը, սրտերը լցնել ուրախությամբ ու երիտասարդացնել:" Ահա այսպես էին արտահայտվում այս հրաշք ըմպելիքի մասին Հենրի Երկրորդի կառավարման տարիներին:

Այսօր ձեզ կներկայացնենք հինգ թանկարժեք կոնյակներ, որոնք սահմանափակ քանակով են թողարկվել հատուկ կոլեկցիոներների համար և համարվում են ամենաթանկն աշխարհում:

5.  L'Espirit de Courvoisier


Այս լեգենդար կոնյակը ստացվում է դեռևս Էդուարդ VII-ի և Նապոլեոն III-ի ժամանակների սպիրտատեսակների միախառնումից, ինչն էլ կոնյակին անկրկնելի համ ու բույր է հաղորդում: Խմելուց հետո բերանում դեռ կես ժամ զգացվում է այս յուրօրինակ փունջը: Կոնյակը վաճառվում է բյուրեղապակյա տարայի մեջ, ինչն ավելի է ընդգծում նրա յուրօրինակությունը: 
Վաճառվում է 7.000 դոլարից ոչ էժան:






comments

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկն ու իր ընկերը



Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ-դեռահասը տասնյոթամյա Էլիսանի դա Կրոս Սիլվան է: Նրա հասակը 2.03 մետր է: Նա ապրում է Սալինոպոլիսում (Բրազիլիա) և հանդիպում է 22-ամյա երիտասարդի՝ 1.63 մետր հասակ ունեցող Ֆրանսինալդո դա Սիլվայի հետ: Վահանագեղձի վրա ուռուցք առաջանալուց հետո Էլիսանին տառապում է գիգանտիզմի յուրօրինակ ձևով: Բժիշկները հեռացրել են ուռուցքը, բայց 17 տարեկանում աղջկա հասակը գերազանցում էր ցանկացած բասկետբոլիստի հասակին...
comments