Google-ի ներկայացուցիչը պատմել է, որ "Gangnam Style" տեսահոլովակը PSY-ին օգնել է 8 միլիոն դոլար աշխատել Youtube-ում: Հետաքրքրական է նշել, որ տեսահոլովակը դարձել է վիդեոհոսթինգի պատմության ամենադիտված հոլովակը: PSY-ին կհասնի վաստակած գումարի միայն 50%-ը, քանի որ Youtube-ը կայքում վաստակած գումարների կեսն իրեն է վերցնում: Սենսացիոն տեսահոլովակը կայքում հայտնվեց նախորդ տարվա հուլիսի 15-ին և անմիջապես մեծ ուշադրություն գրավեց: Սկզբում տեսահոլովակը ամենաշատ "լայքերը" հավաքեց և դրա համար գրանցվեց "Գինեսի ռեկորդների գրքում", որից հետո PSY-ը դարձավ առաջին կորեացին, ում հաջողվեց գլխավորել բրիտանական հիթ-շքերթները: