06.02.2013

Ճանապարհ դեպի Օսկար. հետաքրքիր փաստեր մրցանակաբաշխության մասին


<<Օսկար-2013>> մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը դեռ ժամանակ կա. այն կանցկացվի փետրվարի 24-ին, բայց աստղերն արդեն սկսել են խորհրդակցել ոճաբանների հետ, փորձել դիզայներական հագուստներ, հայելու առաջ բեմադրել շնորհակալական ելույթներ և պատրաստել թաշկինակներ: Իսկ մինչ այդ մենք որոշել ենք հիշել կինոարտադրության գլխավոր իրադարձության պատմության ականավոր և հետաքրքրաշարժ փաստերը:

   

Օսկար, ոչ թե Ջոն կամ Դասթին

Ձեզ մոտ երբևէ հարց չի՞ ծագել, թե ինչու հենց Օսկար, այլ ոչ թե Ջոն, Պիտեր կամ Դասթին: Տարբերակներից մեկում, մրցանակաբաշխությունը, որի պաշտոնական անվանումը համարվում է <<Վաստակի համար Ակադեմիայի մրցանակը>>, իր անվանումը ստացել է Ակադեմիայի գրադարանավարուհի Մարգարեթ Հերրիկի <<թեթև ձեռքով>>, որն ինչ-որ կերպ նկատել է, որ արձանիկը նման է իր քեռի Օսկարին: Այլ պատմաբաններ ենթադրում են, թե իբր իրականում նրան
այդպես է անվանել ամերիկացի հայտնի դերասանուհիներից մեկը՝ Բետտի Դեյվիսը: Առաջին անգամ <<Օսկար>> անվանումը գործածվել է վեցերորդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

Չափը նշանակություն ունի

Արձանիկի քաշը շուրջ երեք կիլոգրամ է, իսկ երկարությունը կազմում է 34 սմ: Յուրաքանչյուր արձանիկը պատրաստված է պղնձից, նիկելից, արծաթից և ամենավերջում ոսկեջրված է 24 կարատանոց ոսկու շերտով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնորհված Օսկարները պատրաստված են եղել գիպսից, քանի որ մետաղ դժվար էր գտնել:

    

Դեպի փառք տանող ճանապարհ

Կարմիր գորգը, որի վրայով հայտնիները քայլում են, ունի 152 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Դրա վրա տեղավորվում են շուրջ 100 լուսանկարիչներ, հեռուստաընկերությունների 300 ներկայացուցիչներ՝ ներառյալ օպերատորները, հնչյունային ռեժիսորները և մյուս մասնագետները: Տեղերը բոլորին բավականացնում են:


<<Օսկար>> չկա

Օսկարի գրեթե հարյուրամյա պատմության մեջ մրցանակաբաշխությունը չեղյալ է հայտարարվել երեք անգամ՝ 1938թ. Լոս Անջելեսի ջրհեղեղի պատճառով, 1968թ. Մարտին Լյութեր Կինգի սպանությունից հետո և 1981թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի առևանգումից հետո: 

Ռեկորդ

<<Օսկարի>> քանակությամբ առաջատարը եղել և մնում է Ուոլտ Դիսնեյը: Նա արժանացել է 64 առաջադրված <<Օսկարներից>> 26-ին:


Լավագույն ֆիլմեր

Մեկ ֆիլմից ստացած <<Օսկարի>> ամենամեծ քանակությունը տասնմեկն է: Կա այդպիսի ընդամենը երեք ֆիլմ՝ <<Բեն Հուր>>(1959), <<Տիտանիկ>>(1997) և <<Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը>>(2003): Վերջինս համարվում է Ակադեմիայի պատմության միակ ֆիլմը, որն արժանացել է առաջադրված բոլոր <<Օսկարներին>>: 





Մրցանակաբաշխության պատմության մեջ միայն երեք ֆիլմ է ստացել <<Օսկարի>> ամբողջական հավաքածուն՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար: Դրանք են՝ <<Դա պատահեց մի անգամ գիշերը>>(1934), <<Թռչելով կկվի բնի վրայով>>(1975) և <<Գառների լռությունը>>(1991):





<<Արտիստը>> դարձել է երկրորդը Ակադեմիայի պատմության համր ֆիլմերի շարքում <<Լավագույն ֆիլմ>> անվանակարգում: Առաջինը եղել է Հովարդ Հյուզի <<Թևեր>>(1929) ֆիլմը: 


Լավագույն դերասաններ

Ջեք Նիկոլսոնը համարվում է ամենաշատ առաջադրված դերասան-աստղը: Նրան առաջադրել են 12 անգամ, որից երեքի ժամանակ հաղթել է (<<Թռչելով կկվի բնի վրայով>>, <<Նրբության բառերը>>, <<Ավելի լավ չի լինում>>):


Մառլոն Բրանդո և Ռոբերտ Դե Նիրո. երկու դերասան, ովքեր երկու <<Օսկար>> են ստացել (լավագույն դերասանի և երկրորդ պլանի լավագույն դերասանի համար) տարբեր ֆիլմերում միևնույն դերակատարման համար՝ Վիտո Կորլեոնե <<Կնքահայրը>> ֆիլմում 1972թ. և <<Կնքահայրը, մաս II>>  ֆիլմում 1974թ. համապատասխանաբար: Ի դեպ, Դե Նիրոն դարձել է <<Օսկար>> ստացած առաջին դերասանը  ոչ անգլալեզու առաջին դերակատարման համար:



<<Օսկար>> ստացած ամենատարեց դերասանը Քրիստոֆեր Պլամմերն է: Նա 82 տարեկան էր, երբ <<Սկսնակները>>(2012) ֆիլմում ճանաչվեց երկրորդ պլանի լավագույն դերասան:


Լավագույն դերասանուհիներ

Մերիլ Սթրիփը ռեկորդ է սահմանել գործող անվանակարգերի քանակությամբ (16) և եռակի հաղթել: Քեթրին Հեփբերնը ստացել է 12 անվանակարգ, բայց հաղթել է 4 անգամ: Ինգրիդ Բերգմանը մոտ է գտնվում. 3 <<Օսկար>> 7 անվանակարգերից:


Սևամորթ դերասանուհի Հաթթի ՄակԴանիելը <<Օսկար>> է ստացել <<Քամուց քշվածները>> ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար՝ դառնալով այդպիսի մրցանակի արժանացած առաջին աֆրոամերիկուհին: Բացի այդ, նա դարձել է <<Օսկարի>> հավակնորդ առաջին սևամորթը, և, ընդհանրապես, առաջին սևամորթն, ում թույլատրել են մրցանակաբաշխությանը ներկա գտնվել՝ ընդ որում <<սևերի>> համար նախատեսված առանձին գոտում:


Հոլի Բերին դարձել է կանացի գլխավոր դերակատարման համար <<Օսկար>> ստացած առաջին աֆրոամերիկուհին (<<Հրեշների հանդես>>, 2001):


Սանդրա Բալլոքը դարձել է մեկ շաբաթում լավագույնի և վատագույնի տիտղոսներին արժանացած առաջին դերասանուհին: Նա 2009թ. <<Օսկար>> է ստացել լավագույն դերակատարման համար <<Անտեսանելի կողմը>> ֆիլմում, ինչպես նաև <<Ոսկե մորի>>՝ <<Ամեն ինչ Սթիվի մասին>> ֆիլմում վատագույն դերակատարման համար: Իսկ որ ամենակարևորն է, նա երկու արարողություններին էլ ներկա է գտնվել:


Ամենաերիտասարդ օսկարակիրը Տատում Օ՛Նիլն է: Նա արձանիկը ստացել է 1973թ. <<Թղթե լուսին>> ֆիլմում դերակատարման համար, երբ դեռ 10 տարեկան էր:


Լավագույն ռեժիսորներ

Քեթրին Բիգելոու. <<Օսկարի>> պատմության մեջ, որպես ռեժիսոր, արձանիկը նվաճած առաջին կինը, և չորրորդ կինը՝ ռեժիսուրայի բնագավառում ընդհանրապես առաջադրվելու համար: Նրա նախկին ամուսին Ջեյմս Քեմերոնը նույնպես մրցանակ է ստացել՝ որպես լավագույն ռեժիսոր <<Տիտանիկ>> ֆիլմի համար: Հաջողված ընտանեկան գործ է:



Զվարճալի փաստեր

Ստուգվել է Empire ամսագրի կողմից. 1999թ. մրցանակաբաշխության ժամանակ Գվինեթ Փելթրոուի երջանկության արցունքները կարող էին 657 բույս ջրել: Չէ՞ որ նա ռեկորդակիր է <<Շնորհակալություն>>-ների քանակով. դերասանուհին շնորհակալություն է հայտնել 23 մարդու:


comments