2013թ. աշնանը տեխասյան Սան-Անտոնիո քաղաքում կբացվի աշխարհում առաջին գրադարանը, որում գրքեր չեն լինի: BiblioTech-ը կդառնա աշխարհում առաջին հանրային գրադարանը, որտեղ արտասովոր գրքերն ամբողջությամբ կփոխարինվեն էլեկտրոնայինով:
Նախագծի նախաձեռնողը դարձել է տեղական դատավոր Նելսոն Վուլֆը: Նրա խոսքերով՝ էլեկտրոնային գրադարան ստեղծելու համար ինքը ոգեշնչվել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը կարդալուց՝ գրված CNN հեռուստաընկերության նախկին ղեկավարի և The time շաբաթաթերթի խմբագիր Ուոլտեր Իսահակսոնի կողմից:
Սկզբնական շրջանում գրադարանում կլինի էլեկտրոնային գրքեր կարդալու 100 սարքերի դասավորություն: Դրանք կարելի է օգտագործել ինչպես ընթերցասրահում, այնպես էլ որոշակի ժամանակով տանել տուն: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարող են գալ BiblioTech իրենց սարքավորումներով և ներբեռնել դուր եկած գիրքը:
"Գրադարանն ամբողջովին անվճար կլինի: Միակ բանը, որը, ենթադրվում է, որ վճարովի կլինի, նյութերի տպումն է",-նշել է նախագծի հեղինակը: