Լոս-Անջելեսում տեղի է ունեցել Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության 55-րդ հանդիսավոր արարողությունը: "Լավագույն նոր կատարող" է ճանաչվել հնդկական Fun խումբը, որին բաժին է հասել նաև "Տարվա երգ" տիտղոսը՝ "We are young" երգի համար: "Տարվա ալբոմ" է ճանաչվել "Babel"-ը, որը ձայնագրել է բրիտանական Mumford and Sons խումբը, իսկ "Տարվա ձայնագրություն" տիտղոսը բաժին է հասել Gotye feat. Kimbra "Somebody that I used to know"-ին: Ընդհանուր 81 ոսկե գրամոֆոն է շնորհվել, ինչը մրցանակաբաշխության համար ռեկորդ է դարձել: Ձեզ ենք ներկայացնում բոլոր նրանց, ովքեր նախորդ տարի ստեղծագործական ու գործնական հաջողություններ են գրանցել:
Ռիհաննա
Մրցանակը՝ "Գրեմմի-2013"
Անվանակարգը՝ "Լավագույն կարճ երաժշտական տեսահոլովակ"
2012թ. շահույթը՝ $53 մլն
Թեյլոր Սվիֆթ
Մրցանակը՝ "Գրեմմի-2013"
Անվանակարգը՝ "Ֆիլմի համար լավագույն երգ"
2012թ. շահույթը՝ $57 մլն
Պոլ ՄակՔարտնի
Մրցանակը՝ "Գրեմմի-2013"
Անվանակարգը՝ "Փոփ ժանրում լավագույն վոկալային ալբոմ" - Kisses on the Bottom
2012թ. շահույթը՝ $57 մլն
Ադել
Մրցանակը՝ "Գրեմմի-2013"
Անվանակարգը՝ "Փոփ ժանրում լավագույն մեներգիչ" - Set Fire to the Rain
2012թ. շահույթը՝ $35 մլն
Բեյոնսե
Մրցանակը՝ "Գրեմմի-2013"
Անվանակարգը՝ "R&B ոճի լավագույն ավանդական կատարում"
2012թ. շահույթը՝ $40 մլն
Ջեյ Զի
Մրցանակը՝ "Գրեմմի-2013"
Անվանակարգը՝ "Ռեփ ժանրում լավագույն կատարում" - N----_s in Paris՝ Քեյնի Ուեսթի հետ համատեղ
2012թ. շահույթը՝ $38 մլն
Քեյնի Ուեսթ
Մրցանակը՝ "Գրեմմի-2013"
Անվանակարգը՝ "Ռեփ ժանրում լավագույն կատարում" - N----_s in Paris՝ Ջեյ Զիի հետ համատեղ
2012թ. շահույթը՝ $35 մլն