05.02.2013

Որքա՞ն հաճախ է հարկավոր զբաղվել սեքսով, որպեսզի...


Գիտնականները վերլուծել են, թե կանոնավոր սեքսն ինչ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Պարզվել է, որ շաբաթական մեկ անգամը բավարար կլինի  քաշի նվազումը սկսելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ օքսիտոցինի նույնիսկ փոքր քանակությունը բարելավում է քունը, իսկ դա, իր հերթին, կարգավորում է սովածության հորմոնի քանակությունը:



Եթե դուք կարդացել եք, որ սեքսը կանխում է ջերմությունը, ապա իմացեք, որ դա ճիշտ է: Սակայն այդպիսի բուժիչ ազդեցության համար սեռական հարաբերությունները պետք է լինեն շաբաթական առնվազն երկու անգամից ոչ պակաս: Եթե հաճելի ինտիմ զբաղմունքով զբաղվեք շաբաթվա յոթ օրերից առնվազն երեքում, ակնհայտորեն կնվազեցնեք ինսուլտի առաջացման վտանգը:
Ավելացրեք ևս մեկ անգամ, և ձեր մաշկը օրգանիզմում ճարպերի քանակն իջեցնող աճի հորմոնի աշխատանքի հաշվին կսկսի ավելի լավը երևալ:  

Իսկ առավել հաճախակի սեքսը՝ շաբաթական 5-7 անգամ, կտանի հոգեկան-ինտելեկտուալ բարձր մակարդակի: Ակտիվ սեռական կյանքը, գիտնականների խոսքով, բարձրացնում է կյանքի նկատմամբ լավատեսական տրամադրվածությունը և էներգետիկական մակարդակները, ինչպես նաև նպաստում է ստեղծագործական աշխատանքին: Բացի դրանից, դեպի ուղեղ արյան հոսքը նպաստում է սրամտությանը, իսկ օրգանիզմի՝ էնդորֆիններով մշտական համալրումը  նվազեցնում է սթրեսի մակարդակը:
     

comments